Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Վիտամին Ց դհտ 500մգ N20

Կոդը ....... 33477
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
650 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ինչ է վիտամին C դեղը և ինչի համար է այն կիրառվում

Վիտամին C-ի ակտիվ բաղադրատարրը ասկորբինաթթուն է: Վիտամին C-ն կիրառվում է ցինգայի կանխարգելման և բուժման համար:

Մի՛ ընդունեք Վիտամին C, եթե.

  • Ունեք ալերգիա (գերզգայունություն) ասկորբինաթթվի կամ դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ:
  • Ասկորբինաթթուն հակացուցված է հիպերօքսալուրիա ունեցող պացիենտներին:

Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ

Խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ վիտամին C-ն ընդունելուց առաջ.

  • Վիտամին C-ի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել երիկամներով ասկորբինաթթվի քլիրենսի մեծացմանը, այդպիսով, դեղի օգտագործումը նվազեցնելը կամ կտրուկ դադարեցնելը կարող են դառնալ օրգանիզմում դրա պակասի պատճառ:
  • Ասկորբինաթթուն կարող է ազդել մեզում գլյուկոզայի քանակության որոշման հետազոտությունների արդյունքների վրա՝ տալով կեղծ բացասական արդյունքներ ինդիկատորով գլյուկոզոօքսիդազային մեթոդների կիրառման դեպքում (օրինակ՝ Labstix, Testape), իսկ նեոկուպրոինային մեթոդների դեպքում՝ կեղծ դրական:
  • Ասկորբինաթթուն կարող է ազդել ֆոսֆորովոլֆրամային կամ պղնձի վերականգնումով իրականացվող ուրիկազային մեթոդներով միզաթթվի քանակության գնահատման և արյան ոչ դեպրոտեինազցված շիճուկում կրեատինինի քանակության չափման վրա: 
  • Վիտամին C-ի բարձր դեղաչափերը կարող են հանգեցնել կեղծ բացասական արդյունքների կղանքում արյան որոշման հետազոտության ժամանակ:
  • Այնպիսի հազվադեպ ժառանգական հիվանդություններ ունեցող պացիենտներն, ինչպիսին են գալակտոզայի նկատմամբ անտանելիությունը, լակտազայի լրիվ անբավարարությունը կամ գլյուկոզո-գալակտոզային մալաբսորբցիան, չպետք է ընդունեն այս դեղը:

Վիտամին C դեղի և այլ դեղերի միաժամանակյա կիրառում Տեղեկացրեք բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պատրաստվում եք ընդունել ցանկացած դեղ:

Հատկապես կարևոր է, եթե Դուք ընդունում եք ներքոհիշյալ դեղերից ցանկացածը.

  • Ասկորբինաթթուն մեծացնում է ամֆետամինների երիկամային արտազատումը: Ասկորբատի պլազմային կոնցենտրացիան նվազում է ծխելու և պերօրալ հակաբեղմնավորիչների ընդունման պատճառով:
  • Ասկորբինաթթուն մեծացնում է երկաթի ներծծումը:
  • Ասպիրինի և ասկորբինաթթվի միաժամանակյա կիրառումը կարող է ազդել ասկորբինաթթվի ներծծման վրա: Սալիցիլատի երիկամային արտազատումը չի փոխվում և չի հանգեցնում ասպիրինի հակաբորբոքային ազդեցության թուլացման:
  • Ալյումին պարունակող անտացիդների հետ միաժամանակյա ընդունումը կարող է մեծացնել մեզի միջոցով ալյումինի դուրս բերումը:
  • Ամիգդալինի հետ միաժամանակյա կիրառումը (հավելումների ձևով) կարող է բերել ցիանիդով թունավորման:
  • Դեֆերօքսամինի հետ ասկորբինաթթվի միաժամանակյա կիրառումը մեծացնում է մեզի միջոցով երկաթի արտազատումը: Իդիոպատիկ հեպոքրոմատոզ և թալասեմիա ունեցող պացիենտների շրջանում, ովքեր ընդունում են դեֆերօքսամին, ասկորբինաթթվի հաջորդող ընդունման դեպքում գրանցվել են կարդիոմիոպաթիաների և քրոնիկական սրտային անբավարարության դեպքեր: Այդպիսի պացիենտների մոտ ասկորբինաթթուն պետք է կիրառել զգուշությամբ և պետք է վերահսկել սրտի աշխատանքը:
  • Ասկորբինաթթուն կարող է ազդել արյան և մեզի մեջ կրեատինինի, միզաթթվի և գլյուկոզայի կենսաքիմիական որոշման վրա:

Եթե Դուք պատրաստվում եք հանձնել արյան կամ մեզի անալիզ՝ տեղեկացրեք բժշկին կամ բուժքրոջը վիտամին C ընդունելու մասին, քանի որ այն կարող է ազդել հետազոտությունների արդյունքների վրա:

Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

Չկան հասանելի կլինիկական տվյալներ հղիության վրա ասկորբինաթթվի ազդեցության վերաբերյալ: Կենդանիների վրա փորձարկումների արդյունքում չեն բացահայտվել հղիության, սաղմնային զարգացման/պտղի զարգացման, ծննդաբերության կամ հետծննդաբերական զարգացման վրա բացասական ազդեցություններ: Հղիության ժամանակ պետք է կիրառել զգուշությամբ:

Եթե Դուք հղի եք, կարծում եք, որ հղի եք կամ պլանավորում եք հղիություն՝ նախքան այս դեղն ընդունելը խորհրդակցեք բուժող բժշկի հետ:

Ասկորբինաթթուն թափանցում է կրծքի կաթի մեջ: Չնայած նրան, որ չկան նորածնի վրա վտանգավոր ազդեցության մասին տվյալներ՝ անհրաժեշտ է ընդունել դեղը զգուշությամբ:

Եթե Դուք կերակրում եք կրծքով՝ խորհրդակցեք բուժող բժշկի հետ նախքան այս դեղն ընդունելը:

Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)

Չունի ազդեցություն, սակայն եթե դուք ենթադրում եք, որ Վիտամին C-ն ազդել է Ձեզ վրա՝ մի՛ վարեք մեքենա և մի՛ աշխատեք սարքավորումների հետ՝ մինչև ավելի լավ չզգաք Ձեզ:

Ինչպես ընդունել վիտամին C դեղը

Վիտամին C դեղն անհրաժեշտ է օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բժշկի կամ դեղագետի: Վիտամին C-ն նախատեսված է ներքին ընդունման համար, ուտելուց հետո:

Ընդունման եղանակը մեծահասակների, տարեցների և 6 տարեկանից բարձր երեխաների շրջանում

Ցինգայի բուժում: օրական 250 մգ-ից ոչ պակաս՝ բաժանված մի քանի ընդունումների միջև:

Ցինգայի կանխարգելում: օրական 25-75 մգ: Նշում. Վիտամին C 250 մգ գծիկով դեղահատեր և 500 մգ դեղահատեր առանց գծիկի դեղերի դեղաչափումը հարմար չէ կանխարգելիչ օգտագործման համար՝ կանխարգելիչ օրական դեղաչափի ապահովման տեխնիկապես անհնարին լինելու պատճառով:

6 տարեկանից ցածր երեխաներ:

Վիտամին C դեղահատերը՝ ներկայացված դեղաչափման միավորներով (125 մգ, 250 մգ, 500 մգ) նախատեսված չեն 6 տարեկանից ցածր երեխաների շրջանում կիրառման համար:

Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է

Եթե Դուք (կամ ուրիշ մեկը) ընդունել եք ավելի շատ դեղահատեր միանգամից, կամ ենթադրում եք, որ երեխան կուլ է տվել ինչ-որ քանակությամբ դեղահատեր, դիմեք հիվանդանոցի ընդունարան կամ անմիջապես տեղեկացրեք Ձեր բժշկին:

Եթե դուք մոռացել եք ընդունել Վիտամին C դեղը

Եթե Դուք երկար ժամանակ ընդունել եք վիտամին C, դրա ընդունման դադարեցման դեպքում կարող է զարգանալ վերջինիս պակաս: Դուք պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ նախքան այս դեղի ընդունումը դադարեցնելը:

Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

Ինչպես բոլոր դեղերը, Վիտամին C դեղը նույնպես կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, թեև ոչ բոլոր պացիենտների մոտ դրանք կարող են դրսևորվել:

Եթե Դուք նկատել եք որևէ կողմնակի ազդեցություն՝ տեղեկացրեք այդ մասին բժշկին:

Նյարդային համակարգի կողմից. գլխացավ:

Անոթների կողմից. տաք «ալիքներ»

Ստամոքս-աղիքային համակարգի կողմից. սրտխառնոց, փսխում և սպազմներ որովայնում: Ասկորբինաթթվի բարձր դեղաչափերի կիրառումը կարող է հանգեցնել փորլուծության:

Մաշկի և ենթամաշկային հյուսվածքների կողմից. մաշկի կարմրություն:

Երիկամների կողմից. այն պացիենտները, որոնք ունեն հիպերօքսալուրիայի զարգացման ապացուցված ռիսկ, չպետք է ընդունեն 1 գ-ից ավելի ասկորբինաթթու օրական, քանի որ հնարավոր է մեզի միջոցով օքսալատի արտազատման մեծացում: Սակայն դա չի դիտվում հիպերօքսալուրիա չունեցող մարդկանց շրջանում: Պարզվել է, որ գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի դեֆիցիտ ունեցող մարդկանց շրջանում ասկորբինաթթվի օգտագործումը կապված է հեմոլիտիկ անեմիայի զարգացման ռիսկի հետ: Երկար ժամանակ ասկորբինաթթվի մեծ դեղաչափերի օգտագործումը կարող է հանգեցնել ասկորբինաթթվի երիկամային քլիրենսի մեծացման, ինչի պատճառով դրա կիրառման նվազեցումը կամ դեղի օգտագործման կտրուկ դադարեցումը կարող են դառնալ վիտամին C-ի պակասի պատճառ: Օրական 600 մգ-ը գերազանցող դեղաչափերն ունեն միզամուղ ազդեցություն:

Ինչպես պահել վիտամին C դեղը

  • Մի՛ օգտագործեք դեղը տուփի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո: Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:
  • Դեղը պահեք երեխաների համար անհասանելի, խոնավությունից և լույսից պաշտպանված վայրում՝ 15-25°C ջերմաստիճանային պայմաններում:
  • Պիտանիության ժամկետ՝ 2 տարի: Մի՛ օգտագործեք դեղը պիտանիության ժամկետի ավարտից հետո:

Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

Ինչ է պարունակում վիտամին C դեղի փաթեթը և այլ տեղեկություն

Ինչ է պարունակում Վիտամին C դեղը

Ակտիվ բաղադրատարր. ասկորբինաթթու՝ 500 մգ յուրաքանչյուր դեղահատում

Օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, մագնեզիումի ստեարատ, կալցիումի հիդրոֆոսֆատ, աերոսիլ 200:

Ինչ տեսք ունեն Վիտամին C դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը

Վիտամին C, 500 մգ դեղահատեր.

Կլոր, երկուռուցիկ սպիտակ դեղահատեր՝ թեթև մանուշակագույն երանգով, առանց հոտի:

Փաթեթի նկարագրություն

20 դեղահատեր տեղակայված են պլաստիկե սրվակում, որը ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված է ստվարաթղթե փաթեթում:

Դեղատնից բաց թողնելու կարգ

Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Ամիվիտ Աստերիա դպճ Ն30

Երկիր՝ Корея

0 Դ
-
+
png Նուտրիժեն Ֆեռոմիկսին N30

Երկիր՝ Великобритания

4200 Դ
-
+
png Ֆոլաթթու հաբ 5մգ N28

Երկիր՝ Ирландия

800 Դ
-
+
png Ասոիտոլ հաբ 200մգ N20

Երկիր՝ Германия

450 Դ
-
+
png Բիոլեկտրա Mg դիրեկտ նարինջ N20

Երկիր՝ Германия

3600 Դ
-
+
png Վիտրում Կալցիում Դ3 N100

Երկիր՝ США

0 Դ
-
+
png Վիտամին Ց լուծ հաբ 1գ N20

Երկիր՝ Болгария

2300 Դ
-
+
png Սելեն դհտ 100մկգ Ն30

Երկիր՝ Чехия

3000 Դ
-
+
png Վիտրում Սուերսթրեսս պլյուս N30

Երկիր՝ Греция

0 Դ
-
+
png Սելեն ֆորտե վիտամին Ց-ով դհտ Ն60

Երկիր՝ Россия

1650 Դ
-
+
png Ժենշեն հաբ N30

Երկիր՝ Чехия

4500 Դ
-
+
png ՄուլտիԺեն դպճ N12

Երկիր՝ Египет

6700 Դ
-
+
png Վիտրում յունիոր պլյուս Յոդով 30 հաբ

Երկիր՝ США

0 Դ
-
+
png Կելպ հաբ 150 մգ N50

Երկիր՝ Чехия

2750 Դ
-
+