Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Ցեվիմեդ վիտամին Ց 10մլ

Կոդը ....... 26472
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
1500 Դ
-
+
Երկիր՝ Армения

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉՊԱՏԵՆՏԱՎՈՐՎԱԾ ԱՆՎԱՆՈՒՄԸ Ասկորբինաթթու  

ԴԵՂԱՁԵՎԸ Կաթիլներ ներքին ընդունման համար

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Յուրաքանչյուր 1 մլ պարունակում է `

ակտիվ բաղադրատարր `100 մգ ասկորբինաթթու (վիտամին C)

օժանդակ նյութեր `անջուր գլիցերին, մաքրված ջուր

Նկարագրություն `

անգույն կամ բաց դեղին հեղուկ, կիսաքաղցր համով

ԱԲՔ ծածկագիր` A11GA01

 ԴԵՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դեղագործական ազդեցությունը` վիտամին C-ի պակասը լրացնող, նյութափոխանակային, օքսիդավերականգնման գործընթացները կարգավորող, հակաօքսիդանտ:

Օժտված է արտահայտված հակաօքսիդանտային հատկությամբ: Կարգավորում է H+ իոնների տեղափոխումը շատ կենսաքիմիական ռեակցիաներում, լավացնում է եռածխածնային թթուների ցիկլում գլյուկոզայի օգտագործումը, մասնակցում է տետրահիդրոֆոլաթթվի առաջացմանը, ստերոիդային հորմոնների, կոլագենի, պրոկոլագենի, կարիտինինի սինթեզին, սերոտոնինի հիդրոքսիլացմանը: Վիտամին С պահպանում է միջբջջային նյութերի կոլոիդային վիճակը և մազանոթների բնականոն թափանցելիությունը (ճնշում է հիալուրոնիդազային)։ Ակտիվացնում է պրոտեոլիտիկ ֆերմենտներին, մասնակցում է արոմատիկ ամինաթթուների, գունանյութերի և խոլեստերինի նյութափոխանակությանը, նպաստում է լյարդում գլիկոգենի կուտակմանը: Շնչառական ֆերմենտների ակտիվացման շնորհիվ լյարդում ուժեղանում է նրա դետոքսիկացիան և սպիտակուց առաջացնող ֆունկցիան, բարձրացնում է պրոթրոմբինի սինթեզը։ Այն լավացնում է լեղարտազատումը, վերականգնում է ենթաստամոքսային գեղձի արտազատական ֆունկցիան և վահանաձև գեղձի էնդոկրին ֆունկցիան: Կարգավորում է իմունոլոգիական ռեակցիաները, նպաստում է ֆագոցիտոզին, բարձրացնում է  օրգանիզմի դիմադրողականությունը  վարակների նկատմամբ: Ցուցաբերում է հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն: Արգելակում է հիստամինի դուրսբերումը և արագացնում է դեգրադացիան, խոչնդոտում է պրոստոգլանդինների և այլ մեդիատորների՝ բորբոքային և անաֆիլակսիկ, ձևավորմանը։ Նվազեցնում է B1, B2, A, E վիտամինների, ֆոլաթթվի, պանտոտենաթթվի պահանջը: Ասկորբինաթթվի անբավարարությունը  հանգեցնում է հիպովիտամինոզի առաջացմանը, իսկ ծանր դեպքերում `ավիտամինոզի (սկորբուտ, ցինգա):

ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Հիպո- և ավիտամինոզ C- ի բուժում և կանխարգելում:

Ասկորբինաթթվի անբավարարության դեպքում`

-արհեստական ​​կերակրման և ինտենսիվ աճի շրջանում,

- անկանոն սնունդ

- մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում,

- լուրջ հիվանդություններից հետո վերականգնման շրջան,

- այրվածքային հիվանդություն

- տենդային վիճակ՝ արտահայտված սուր շնչառական հիվանդության (ОРЗ) և սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ, ОРВИ) ֆոնի վրա

- երկարատև քրոնիկական վարակներ,

- սթրեսային վիճակ, հետվիրահատական ​​շրջան,

- հղիություն (բազմապտղություն, նիկոտինի կամ այլ դեղերից կախվածության ֆոնի վրա)

Fe պարունակող դեղերով քրոնիկ թունավորման ժամանակ (դեֆերօքսամինով համալիր թերապիայի մի մաս):

ԿԻՐԱՌՄԱՆ ՁԵՎԸ ՈՒ ԴԵՂԱՉԱՓԵՐԸ

Կիրառում են ներքին ընդունման ձևով, ուտելու ընթացքում:

Խորհուրդ է տրվում օրական դեղաչափը բաժանել մի քանի ընդունումների:

Երեխաների համար խորհուրդ է տրվում ավելացնել կաթիլները ջրի, թեյի, հյութի կամ սննդի մեջ:

1 կաթիլ պարունակում է 5 մգ ասկորբինաթթու:

Պրոֆիլակտիկայի նպատակով (օրական դեղաչափը)`

- կրծքով կերակրվող երեխաներին և 1 տարեկան երեխաներին`5-8 կաթիլ (25-40 մգ) /;

- 2-ից 11 տարեկան երեխաներին`10 կաթիլ (50 մգ) /;

- 12-17 տարեկան դեռահասներին`15-20 կաթիլ (75-100 մգ):

Թերապեվտիկ դեղաչափերը 2-5 անգամ գերազանցում են պրոֆիլակտիկ դեղաչափերին (կախված ցուցումներից):

Կողմնակի ազդեցությունները        

Դեղը կիրառումը  ճիշտ դեղաչափերով լավ է յուրացվում օրգանիզմի կողմից:

Դեղի բարձր դեղաչափերով երկարատև օգտագործման դեպքում կարող են զարգանալ հետեւյալ կողմնակի ազդեցությունները`

Միզարտադրական համակարգի կողմից – մեզով ոսկրաթթվի արտազատման ուժեղացում, ուրատների և  ցիտրատի բյուրեղացում, որը մեծացնում է քարերի առաջացման վտանգը:

Մարսողական համակարգի կողմից - դիսպեպսիայի ախտանշանները (փսխում, սրտխառնոց):

Արյունատար համակարգի կողմից - արյունահոսություն,  գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի պակասորդ ունեցող հիվանդների մոտ` հեմոլիզ:

Այլ - հիպերգլիկեմիա, գլիկոզուրիա:

Ասկորբինաթթվի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել կախվածության:

Հակացուցումները

Գերզգայունություն ասկորբինաթթվի և/կամ նրա այլ բաղադրիչների նկատմամբ:

Փոխազդեցությունը այլ դեղամիջոցների հետ

Երկաթ - ասկորբինաթթուն ​​ավելացնում է ոչ հեմոգլոբինային երկաթի ներծծումը ստամոքս -աղիքային համակարգում 2-4 անգամ, հատկապես երկաթի անբավարարություն ունեցող անհատների մոտ:

Դեֆերօքսամին - օրգանիզմում ավելցուկային երկաթով հիվանդների մոտ, դեֆերօքսամինի օգտագործումը ասկորբինաթթվի հետ համատեղ 150-250 մգ / օր դեղաչափով, ավելացնում է նրա արտազատումը, բարձր դոզանների օգտագործումը չի նպաստում երկաթի միացությունների լրացուցիչ դուրս բերմանը:

Ացետիլսալիցիլաթթու – Ացետիլսալիցիլաթթուն  բարձր դոզաների դեպքում նվազեցնում է ասկորբինաթթվի կենսամատչելիությունը:

Վիտամին E- վիտամիններ E և C հանդիսանում են սիներգիստ հակաօքսիդանտային ազդեցության  նկատմամբ։ Ասկորբինաթթուն ցուցաբերում է հակաօքսիդանտային ազդեցություն ալֆա-տոկոֆերոլի ներկայությամբ ինչպես in vitro  այնպես էլ in vivo -պայմաններում:

Կո-տրիմոքսազոլ- միաժամանակյա օգտագործումը  ասկորբինաթթվի հետ մեծացնում է բյուրեղացման ռիսկը:

Ասկորբինաթթվի  օգտագործումը բարձր դոզաներով (≥2 գ / օր) հանգեցնում է մեզի pH- ի նվազեցմանը, որը կարող է նվազեցնել թթվային ռեակցիա ունեցող դեղերի արտազատումը մեզով, հետևաբար, ուժեղացնում է նրանց ազդեցությունը (նիտրոֆուրանտոիններ, սալիցիլատներ), ինչպես նաև կարող է նվազեցնել   հիմնային  ռեակցիայով դեղերի ազդեցությունը (հակադեպրեսանտներ, ֆենոթիազինի ածանցյալներ), դրանց արտազատման  արագացման պատճառով:

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

Չգերազանցել նշված դեղաչափը:

Չօգտագործել  երկաթ և պղինձ պարունակող դեղերի հետ, քանի որ ասկորբինաթթուն օժտված է վերականգնող ազդեցությամբ:

Խորհուրդ է տրվում օգտագործել ասկորբինաթթու `օրվա ընթացքում ոչ ավել,քան 100 մգ/օր , միզաքարային հիվանդություններով հիվանդներին, հիպերոքսալուրիայով և երիկամներում քարերի առաջացման հակում ունեցող հիվանդներին (особенно оксалатных или мочекислых), ինչպես նաև օրգանիզմում երկաթի ավելցուկային քանակի դեպքում (հեմոքրոմատոզ, մանգաղաձև բջջային անեմիա, տալասեմիա, երկաթի դեղերով թունավորում), ինչպես նաև երիկամային անբավարարությամբ հիվանդներին, ոսկրաթթվի և ասկորբինաթթվի նյութափոխանակության խանգարման ժամանակ։

Բարձր դոզաներով օգտագործումը ասկորբինաթթվի կարող է  ազդել լաբորատոր հետազոտությունների արդյունքների վրա, որոնք իրականացվում են օքսիդա-վերականգնման ռեակցիաների  կիրառմամբ (օրինակ, Գրեգերսենի ռեակցիաների իրականացում,  արյան պլազմայում և մեզում գլյուկոզայի եւ կրեատինինի քանակների որոշում):

Զգուշությամբ նշանակել  շաքարային դիաբետով հիվանդներին:

Կիրառումը հղիության և կրծքով կերակրման ժամանակ

Դեղը կարող է օգտագործվել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում օրգանիզմի ասկորբինաթթվի օրական պահանջը 80 մգ է: Այնուամենայնիվ, հղիության ընթացքում բարձր դեղաչափով ասկորբինաթթվի օգտագործումը հանգեցնում է նորածինների մոտ նրա անբավարարության ախտանիշերի առաջացմանը `պայմանավորված նյութափոխանակության պրոցեսների խթանման հետևանքով: Դեղը կարող է օգտագործվել կրծքով կերակրման  ընթացքում: Կրծքով կերակրման  ընթացքում օրգանիզմի օրական ասկորբինաթթվի պահանջարկը 100 մգ է: Ասկորբինաթթվի կոնցենտրացիան  մայրական կաթի մեջ կազմում է 30-55 մկգ / մլ: Կրծքով կերակրման ընդացքում պետք է խուսափել վիտամին C- ի բարձր դեղաչափի նշանակումից `գերդեղաչափումից խուսափելու նպատակով:

Ազդեցությունն ավտոմեքենա վարելու ունակության վրա  Չի ազդում:

Գերդեղաչափում

Գերդեղաչափման մասին տվյալները բացակայում են: Վիտամին C- ի (օրական 1000 մգ = 200 կաթիլ) առաջարկվող դեղաչափերի գերազանցումը կարող է մեծացնել կողմնակի ազդեցությունների վտանգը:

Թողարկման ձևը. 10 մլ կամ 30 մլ սաթագույն ապակե սրվակ-կաթոցիկ և ներդիր թերթիկ ստվարաթղթե տուփում:

Պիտանելիության ժամկետ 2 տարի: Սրվակը բացելուց հետո կիրառել 6 ամսվա ընթացքում:

Պահպանման պայմանները `

Պահել 25° C-ից ոչ բարձր  ջերմաստիճանում: Պահեք երեխաների համար անհասանելի և լույսից պաշտպանված վայրում:

Բաց թողնման կարգ Առանց դեղատոմսի

Ձեզ կարող է հետաքրքրել

png Կոլխիցին դհտ 1մգ N96

Երկիր՝ Армения

4200 Դ
-
+
png Ադրենալին սրվակ N10

Երկիր՝ Украина

1800 Դ
-
+
png Տետուրամ հաբ N30

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Գոնադոտրոպին խորիոնիկ 500մգ N5

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Մեքսիդոլ հաբ 125մգ N30

Երկիր՝ Россия

2550 Դ
-
+
png Իմուդոն հաբ N40

Երկիր՝ Россия

5200 Դ
-
+
png Վիտամին Բ6 5% 1մլ սրվակ N10

Երկիր՝ Армения

260 Դ
-
+
png Մերց-հատուկ դրաժե N60

Երկիր՝ Германия

6700 Դ
-
+
png Պերսեն գիշեր դպճ N20

Երկիր՝ Швейцария

3250 Դ
-
+
png Պլազմո-Տեք 6% 500մլ

Երկիր՝ Армения

0 Դ
-
+
png Թիոգամմա տուրբո ֆլ 50մլ

Երկիր՝ Германия

2150 Դ
-
+
png Նեյրոմիդին սրվակ 5մգ/1մլ N10

Երկիր՝ Латвия

0 Դ
-
+
png Օդեստոն դեղահատեր 200մգ №50

Երկիր՝ Польша

5750 Դ
-
+
png Ֆոլաթթու հաբ 600մկգ N60

Երկիր՝ Германия

0 Դ
-
+
png Բեռլիտիոն սրվակ 600ԱՄ 24մլ N5

Երկիր՝ Германия

11000 Դ
-
+
png Վենոկորսետ դպճ 250մգ Ն60

Երկիր՝ Россия

6300 Դ
-
+