Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Թելորմին 50մգ դհտ

Կոդը ....... 22684
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
0 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ընդհանուր բնութագիրը

Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

Նարնջագույն, երկուռուցիկ, անհոտ, անհամ, մեկ կողմից ակոսիկով թաղանթապատ դեղահատեր:

Բաղադրությունը

Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 50 մգ ատենոլոլ:
Օժանդակ բաղադրանյութեր` կորիզ` միկրոբյուրեղային ցելյուլոզ, եգիպտացորենի օսլա, պովիդոն, նատրիումի լաուրիլ սուլֆատ, մաքրված տալկ, նատրիումի օսլայի գլիկոլատ, էթիլցելյուլոզ,
թաղանթ` տիտանի երկօքսիդ, հիպրոմելոզ, մաքրված տալկ, պրոպիլեն գլիկոլ, դեղին ներկանյութ E-110:

Դեղաբանական խումբը 

Ընտրողական բետա 1 ադրենոպաշարիչ: 

Ցուցումներ

– Զարկերակային գերճնշում

– Ստենոկարդիայի նոպաների կանխարգելում, բացառությամբ Պրինցմետալի ստենոկարդիայի,

– Սրտի ռիթմի խանգարում. սինուսային տախիկարդիա, վերփորոքային տախիառիթմիաների կանխարգելում, փորոքային էքստրասիստոլա, փորոքային տախիկարդիա:

Դեղաչափավորումը և կիրառման եղանակները

Թելորմինը ընդունում են ներքին, ուտելուց առաջ, առանց ծամելու, խմելով ոչ մեծ քանակի ջրով:

Զարկերակային գերճնշում

Բուժումը սկսում են օրական 1 անգամ 50 մգ ատենոլոլի ընդունմամբ: Թերճնշումային ազդեցության կայունացման համար պահանջվում է դեղի 1-2 շաբաթյա ընդունում:

Թերճնշումային ազդեցության անբավարար դրսևորման դեպքում դեղամիջոցի դեղաչափը բարձրացնում են մինչև 100 մգ օրական 1 անգամ: Դեղաչափի հետագա բարձրացում խորհուրդ չի տրվում, քանի որ այն չի ուղեկցվում կլինիկական ազդեցության բարձրացմամբ:

Ստենոկարդիա

Սկզբնական դեղաչափը կազմում է օրական 50 մգ: Եթե շաբաթվա ընթացքում չի հասունանում օպտիմալ բուժիչ ազդեցություն, ապա դեղաչափը մեծացնում են օրական մինչև 100 մգ : Երբեմն հնարավոր է դեղաչափի բարձրացում մինչև 200 մգ, օրական 1 անգամ: Տարեց մարդկանց և երիկամի ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդներին անհրաժեշտ է անցկացնել դեղաչափի ճշգրտում` կախված կրեատինինի կլիրենսից: Երիկամային անբավարարությամբ հիվանդներին կրեատինինի կլիրենսի 35 մլ/րոպե/1.73 մ2 բարձր արժեքի դեպքում (նորմալ արժեքը կազմում է 100-150 մլ/րոպե/1.73 մ2) ատենոլոլի նշանակալի կուտակում տեղի չի ունենում:

Խորհուրդ են տրվում հետևյալ առավելագույն դեղաչափերը երիկամային անբավարարությամբ հիվանդների համար`

Կրեատինինի կլիրենս
(մլ/րոպե/1,73)

Արյան շիճուկում կրեատինինի խտությունը
(սմոլ/լ)

Ատենոլոլի դեղաչափը

15-35 300-600 50 մգ օրական
<15 >600 50 մգ մեկ օր անց կամ 100 մգ 1 անգամ 4 օրում

Հեմոդիալիզում գտնվող հիվանդներին ատենոլոլ նշանակում են 50 մգ օրական, անմիջապես յուրաքանչյուր դիալիզի անցկացումից հետո, ստացիոնար պայմաններում` բժշկի հսկողությամբ, քանի որ կա զարկերակային թերճնշման զարգացման վտանգ : Տարեց հիվանդների համար սկզբնական միանվագ դեղաչափը կազմում է 25 մգ (կարող է մեծացվել զարկերակային ճնշման, սրտի կծկումների հաճախականության հսկման պայմաններում):

Օրական դեղաչափի 100 մգ-ից ավել բարձրացում խորհուրդ չի տրվում, քանի որ բուժիչ ազդեցությունը չի ուժեղանում, իսկ կողմնակի ազդեցությունների հավանականությունը մեծանում է: Առավելագույն օրական դեղաչափը կազմում է 200 մգ: Դեղաչափի փոքրացում, նախատեսվող ընդհատման դեպքում, անցկացվում է Զ դեղաչափով յուրաքանչյուչ 3-4 օրը:

Կողմնակի ազդեցություններ

Սիրտանոթային համակարգի կողմից` սրտային անբավարարության ախտանիշների ի հայտ գալ, ատրեովենտրիկուլյար հաղորդականության խանգարում, հազվասրտություն, զարկերակային ճնշման արտահայտված իջեցում, սրտխփոց:

ԿՆՀ-ի կողմից` գլխապտույտ, քնի խանգարում, ուշադրության կենտրոնացման ընդունակության նվազում, քնկոտություն, դեպրեսիա, հալյուցինացիա (զգայախաբություն), թարշամություն, հոգնածության զգացում, գլխացավ, թուլություն, անքնություն, գիշերային մղձավանջներ, անհանգստություն, գիտակցության մթագնում կամ հիշողության կարճատև կորուստ, թուլացված ռեակցիոնունակություն, վերջույթների պարեսթեզիա (Շառկոյի և Ռենոյի համախտանիշով տառապող հիվանդների մոտ) , մկանային թուլություն, ջղաձգություն:

Ստամոքսաղիքային համակարգի կողմից` բերանում չորություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնային ցավեր, փորկապություն:

Շնչառական համակարգի կողմից` դժվարաշնչություն, շնչադադար, բրոնխների կծկում, հեմատոլոգիկ ռեակցիաներ, թրոմբոցիտոպենիկ պուրպուրա, անեմիա ( ապլաստիկ), թրոմբոզ:

Ներզատական համակարգի կողմից` գինեկոմաստիա, պոտենցիայի անկում, լիբիդոյի նվազում, հիպերգլիկեմիա (ինսուլին կախյալ շաքարային դիաբետով հիվանդների մոտ), հիպոգլիկեմիա (ինսուլին ստացող հիվանդների մոտ), հիպոթիրեոիդային վիճակ:

Նյութափոխանակային ռեակցիաներ` հիպերլիպիդեմիա :

Մաշկային ռեակցիաներ` եղնջացան, դերմատիտներ, քոր, լուսազգայունություն, քրտնարտադրություն, մաշկի հիպերեմիա, փսորիազի ընթացքի սրացում:

Զգայական օրգանների կողմից` տեսողության խանգարում, արցունքի արտազատման նվազեցում, աչքերի չորություն և ցավ, կոնյուկտիվիտ, վասկուլիտ, կրծքում ցավ:

Պտղի վրա ազդեցությունը` պտղի ներարգանդային աճի դանդաղում, հիպոգլիկեմիա, հազվասրտություն:

Լաբորատոր ցուցիչներ` ագրանուլոցիտոզ, լեյկոպենիա, լյարդային ֆերմենտների ակտիվության, բիլիռուբինի մակարդակի փոփոխություն:

Այլ ազդեցություններ` հանման համախտանիշ (ստենոկարդիայի նոպաների ուժեղացում, զարկերակային ճնշման բարձրացում), դարձելի ճաղատություն, մեջքի ցավեր, արտրալգիյա:

Կողմնակի ազդեցությունների հաճախականությունը մեծանում է դեղաչափի մեծացման հետ:

Հակացուցումները

Բարձր զգայունություն դեղամիջոցի նկատմամբ, կարդիոգեն շոկ,ատրեովենտիկուլյար հաղորդականության II կամ III աստիճանի պաշարում, սինուսային հանգույցի թուլության համախտանիշ, սինոատրիալ պաշարում, սուր սրտային անբավարարություն, քրոնիկ սրտային անբավարարություն (դեկոմպենսացման փուլում), կարդիոմեգալիա առանց սրտային անբավարարության նշանների, Պրինցմետալի ստենոկարդիա, զարկերակային թերճնշում (սրտամկանի ինֆարկտի օգտագործման դեպքում, սիստոլային զարկերակային ճնշումը փոքր է 100 մմ.ս.ս.), բրոնխիալ ասթմա, ՄԱՕ-ի արգելակիճների հետ միաժամանակյա ընդունում, մինչև 18 տարեկան (արդյունավետությունը և անվտանգությունը ուսումնասիրված չէ):

Ազդեցությունը ավտոմեքենա վարելու ունակության և մեխանիզմների կառավարման վրա
Բուժման ընթացքում հարկավոր է խուսափել ավտոմեքենա վարելուց և պոտենցիալ վտանգավոր գործունեության տեսակներից, որոնք պահանջում են ուշադրության գերլարում և հոգեշարժական ռեակցիաների արագություն:

Հղիություն և կաթնարտադրության շրջան

Հղիներին անհրաժեշտէ ատենոլոլ նշանակել միայն այն դեպքում, երբ մոր համար օգուտը գերազանցում է պտղին սպառնացող վտանգը: Ատենոլոլը արտազատվում է կրծքի կաթով, այդ իսկ պատճառով կերակրման ընթացում անհրաժեշտ է այն ընդունել մեծ զգուշությամբ միայն եզակի դեպքերում:

Գերդեղաչափավորում

Ախտանիշներ. հազվասրտություն, ատրեովենտրիկուլյար հաղորդականության II և III աստիճանի պաշարում, զարկերակային ճնշման արտահայտված իջեցում, սրտային անբավարարության ախտանիշների ավելցում, բրոնխների կծկում, հիպոգլիկեմիա, գլխապտույտ, ուշագնացություն, առիթմիա, փորոքային էքստրասիստոլա, մատերի եղունգների կամ ափերի ցիանոզ, ցնցումներ:

Բուժումը. Ստամոքսի լվացում և ներկլանիչ դեղամիջոցների նշանակում: Բրոնխների սպազմի առաջացման դեպքում ցուցված է β2 – ադրենոխթանիչ Սալբուտամոլի ինհալացիա կամ ներերակային ներարկում: Ատրեովենտրիկուլյար հաղորդականության խանգարման, հազվասրտության դեպքում ներերակային ներարկել 1-2 մգ ատրոպին, էպինեֆրին կամ ժամանակավոր սրտի խթանիչի տեղադրել: Փորոքային էքստրասիստոլայի դեպքում` լիդոկաին (IA խմբի դեղեր չօգտագործել), զարկերակային գերճնշման դեպքում հիվանդը պետք է գտնվի Տրենդելենբուրգի դիրքում: Եթե չկա թոքերի այտուցի նշաններ, ապա ներերակային ներարկում են պլազմոփոխարինիչ լուծույթներ, անարդյունավետության դեպքում ներարկում են էպինեֆրին, դոպամին, դոբուտամին: Սրտային անբավարարության դեպքում` սրտային գլիկոզիդներ, միզամուղներ, գլյուկագոն, ցնցումների դեպքում ներերակային ներարկում են դիազեպամ:

Հատուկ ցուցումներ

Ատենոլոլ ընդունող հիվանդների մոտ պետք է հսկել սրտի կծկման հաճախականությունն և զարկերակային ճնշումը (բուժման սկզբում` ամեն օր, ապա 3-4 ամիսը 1 անգամ),շաքարային դիաբետով հիվանդների մոտ գլյուկոզայի պարունակությունը (4-5 ամիսը 1 անգամ): Տարեց հիվանդենրին խորհուրդ է տրվում հետևել երիկամների ֆունկցիային (4-5 ամիսը 1 անգամ):

Անհրաժեշտ է հիվանդին սովորեցնել սրտի կծկման հաճախականության հաշվման ձևը և հրահանգել, որ երբ սրտի կծկման հաճախականությունը փոքր է 50հարված/րոպե, դիմել բժշկի խորհրդատվությանը:

Թիրեոտոքսիկոզի դեպքում ատենոլոլը կարող է քողարկել հիպերթիրեոզի կլինիկական ախտանիշների որոշումը (օրինակ արագասրտությունը): Թիրեոտոքսիկոզով հիվանդենրի մոտ ընդունման կտրուկ դադարեցումը հակացուցված է , քանի որ կարող է ուժեղացնել ախտանիշները:

Ի տարբերություն ոչ ընտրողական β-ադրենոպաշարիչների, գործնականում չեն ուժեղացնում ինսուլինի առաջացրած հիպոգլիկեմիան և չեն դանդաղեցնում արյան մեջ գլյուկոզայի խտության նորմալ մակարդակի վերականգնումը:

Սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդների մոտ β-ադրենոպաշարիչների կտրուկ ընդհատումը կարող է առաջացնել ստենոկարդիայի նոպաների հաճախականության մեծացում կամ բարդացում, այդ իսկ պատճառով սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդների մոտ ատենոլոլի ընդունման դադարեցումը պետք է անցկացնել աստիճանաբար:

Հատուկ ուշադրություն է պահանջում սրտի անբավարարության դեկոմպենսացիայի շրջանում գտնվող հիվանդների մոտ դեղաչափի ընտրությունը: Ի համեմատ ոչ ընտրողական β-ադրենոպաշարիչների, ընտրողական β-ադրենոպաշարիչները թոքերի ֆունկցիայի վրա թույլ ազդեցություն ունեն, այնուամենայնիվ շնչուղիների խցանող հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է ատենոլոլ նշանակել միայն բացարձակ ցուցման ժամանակ: Երբեմն անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում նշանակել β2-ադրենոխթանիչներ:

Բրոնխոսպաստիկ հիվանդություններով հիվանդների մոտ կարելի է նշանակել ընտրողական ադրենոպաշարիչներ այլ թերճնշումային դեղամիջոցների անանտանելիության և/կամ անարդյունավետության դեպքում, բայց այդ դեպքում անհրաժեշտ է խիստ հետևել դեղաչափավորմանը: Գերդեղաչափավորումը վտանգավոր է բրոնխոկծկումների առաջացման համար:

Հատուկ ուշադրություն է անհրաժեշտ այն դեպքում, երբ պահանջվում է ատենոլոլ ընդունող հիվանդի մոտ ընդհանուր անզգայացմամբ վիրահատական միջամտություն :

Դեղամիջոցի ընդունումը անհրաժեշտ է դադարեցնել վիրահատայան միջամտությունից 48 ժամ առաջ: Որպես անզգայացնող անհրաժեշտ է ընտրել նվազագույն բացասական ինոտրոպ ազդեցությամբ դեղամիջոց :

Ատենոլոլի և կլոնիդինի միաժամանակյա ընդունման դեպքում, ատենոլոլի ընդունումը դադարեցնում են կլոնիդինից մի քանի օր առաջ` վերջինիս հանման համախտանիշից խուսափելու համար:

Հնարավոր է գերզգայունության ռեակցիայի արտահայտվածության մեծացում և ազդեցության բացակայում Էպինեֆրինի սովորական դեղաչափից` բարդացած ալերգիկ անամնեզի ֆոնի վրա:

Կատեխոլամինների պաշարները նվազեցնող դեղամիջոցները (օրինակ Ռեզերպին), կարող են β-ադրենոպաշարիչների ազդեցությունը ուժեղացնել , այդ պատճառով այդպիսի համադրությամբ դեղամիջոցներ ընդունող հիվանդները պետք է գտնվեն բժշկի մշտական վերահսկողության տակ` զարկերակային թերճնշման և հազվասրտության զարգացումը կանխելու նպատակով: Տարեց մարդկանց մոտ արտահայտված հազվասրտության հայտնաբերման (քիչ 50հարված/րոպե), զարկերակային թերճնշման (սիստոլիկ զարկերակային ճնշումը 100 մմ.ս.ս.), ատրեովենտրիկուլյար հաղորդականություն պաշարման , բրոնխակծկման, փորոքային առիթմիայի, երիկամների և լյարդի ֆունկցիայի ծանր խանգարման դեպքերում անհրաժեշտ է փոքրացնել դեղաչափը կամ դադարեցնել բուժումը:

Խորհուրդ է տրվում դադարեցնել բուժումը β-ադրենոպաշարիչների հարուցած դեպրեսիայի դեպքում:

Վերապամիլի ներերակային ներարկամն անհրաժեշտության դեպքում ներարկումը պետք է կատարվի ատենոլոլի ընդունումից ոչ պակաս քան 48 ժամ հետո:

Ատենոլոլի ընդունման դեպքում հնարավոր է արցունքի արտադրման նվազում, որը կարևոր է կոնտակտային ոսպնյակներ օգտագործող հիվանդների համար:

Չի կարելի կտրուկ դադարեցնել բուժումը ծանր առիթմիայի կամ սրտամկանի ինֆարկտի առաջացման վտանգից ելնելով: Ընդունումը դադրեցնում են աստիճանաբար ` փոքրացնելով դեղաչափը 2 շաբաթվա ընթացքում և ավել (դեղաչափը փոքրացնում են 25 %-ով 3-4 օրում):

Անհրաժեշտ է հանել դեղամիջոցը արյան և մեզի մեջ կատեխոլամինների, նորմեթանէֆրինի և վանիլիլանշաթթվի պարունակության հետազոտումից, ինչպես նաև հակակորիզային հակամարմինների տիտրի որոշումից առաջ:

Ծխողների մոտ բետա-ադրենոպաշարիչների արդյունավետությունը ցածր է:

Պիտանելիության ժամկետը

3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:

Դեղատնից բացթողման կարգը

Բաց է թողնվում դեղատոմսով:

Թողարկման ձևը և փաթեթավորումը

30 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (3 բլիստեր 10-ական դեղահատ պարունակող):

Պահման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Պրեդոկտալ ՕԴ 80մգ հաբ N30

Երկիր՝ Франция

5200 Դ
-
+
png Ռոզուլիպ պլյուս դհտ 5մգ/10մգ N30

Երկիր՝ Венгрия

5650 Դ
-
+
png Կո-Սենտոր դհտ 50/12.5մգ N30

Երկիր՝ Венгрия

3240 Դ
-
+
png Վաղենակի ոգեթուրմ 30մլ

Երկիր՝ Армения

170 Դ
-
+
png Նիպերտեն 10մգ N30

Երկիր՝ Словения

1550 Դ
-
+
png Ալոճի ոգեթուրմ 25մլ

Երկիր՝ Украина

170 Դ
-
+
png Կարդիկետ դհտ 40մգ Ն20

Երկիր՝ Бельгия

950 Դ
-
+
png Կորվիոլ Հելթ 30մլ

Երկիր՝ Армения

400 Դ
-
+
png Պրեստանս 5մգ/10մգ հաբ N30հաբ N30

Երկիր՝ Франция

5000 Դ
-
+
png Կո-Լոզար-Դենկ դհտ 100/12.5մգ N28

Երկիր՝ Германия

6600 Դ
-
+
png Էմկոր 5մգ հաբ №30

Երկիր՝ Грузия

1860 Դ
-
+
png Վալսակոր Հ դհտ 160մգ+12.5մգ N28

Երկիր՝ Словения

4200 Դ
-
+
png Լոզապ պլյուս հաբ N30

Երկիր՝ Словения

0 Դ
-
+
png Վալսակոր Հ դհտ 80մգ+12.5մգ N28

Երկիր՝ Словения

3000 Դ
-
+
png Էգիլոկ 100մգ N60

Երկիր՝ Венгрия

1900 Դ
-
+
png Կարվեդիլոլ դհտ 6,25մգ N40

Երկիր՝ Армения

970 Դ
-
+