Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Ցետամոլ մոմիկ 150մգ Ն10

Կոդը ....... 26733
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
0 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ցետամոլ մոմիկներ 80մգ, 150մգ, 325մգ 
Միջազգային չպատենտավորված անվանում
Պարացետամոլ (ացետամինոֆեն) 
Բաղադրություն
Յուրաքանչյուր մոմիկ պարունակում է 80 մգ, 150 մգ և 325 մգ ակտիվ բաղադրատարր պարացետամոլ և օժանդակ նյութեր։ 
Դեղաձև
Ուղիղաղիքային մոմիկներ 
Դեղաբանական խումբ
Հակաբորբոքային դեղեր 
Դեղաբանություն
Պարացետամոլը պարա-ամինոֆենոլի ածանցյալն է, օժտված է ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցությամբ և թույլ արտահայտված հակաբորբոքային ակտիվությամբ։
Ցավազրկող ազդեցության մեխանիզմն ամբողջովին հայտնաբերված չէ, սակայն հնարավոր է պրոստոգլանդինների սինթեզի ընկճումը գլխավորապես ԿՆՀ_ում, որով էլ պայմանավորված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությունը։ Պարացետամոլը ընտրության ցավազրկող ու ջերմիջեցնող դեղ է հատկապես սալիցիլատների և այլ ՈՍՀԴ-երի հակացուցմամբ երեխաների համար (Ռեյի համախտանիշի վտանգից ելնելով)։ Ասպիրինից ավելի պակաս է գրգռում ստամոքսի լորձաթաղանթը։ Ի տարբերություն ասպիրինի` չի ազդում թրոմբոցիտների ագրեգացիայի և արյան մակարդման վրա։ Սովորաբար լավ է տարվում ասպիրինի հանդեպ գերզգայուն հիվանդների կողմից։
Դեղակինետիկա
Պարացետամոլը լավ է ներծծվում ինչպես ներքին ընդունման, այնպես էլ ուղիղաղիքային կիրառման դեպքում։ Արյան մեջ առավելագույն խտությունն ապահովվում է մոմիկի ներդնելուց հետո մոտավորապես 2-3 ժամ անց։ Կիսադուրսբերման փուլը տատանվում է 1-ից մինչեւ 3 ժամ։ Նյութափոխանակվում է առավելապես լյարդում և արտազատվում մեզով` լծորդիչների ( գլյուկուրոնիդներ և սուլֆատներ) ձևով։ 5%-ից պակաս արտազատվում է անփոփոխ ձևով։
Ցուցումներ 
-որպես ջերմիջեցնող միջոց սուր ռեսպիրատոր հիվանդությունների, գրիպի, մանկական վարակների և այլ բորբոքային հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացումով, հետպատվաստումային շրջան:
-որպես ցավազրկող` թույլ և չափավոր ցավ (գլխացավ, ատամնացավ, մկանային ցավ, նևրալգիաներ, տրավմատիկ ցավերի ժամանակ)

Կիրառման ձևերն ու դեղաչափումը
0 - 5 ամսական - 80 մգ մոմիկներ
6 ամսականից 3 տարեկան -150 մգ մոմիկներ
4-10 տարեկան - 325 մգ մոմիկներ
Ցետամոլի ուղիղաղիքային մոմիկները ցանկալի է կիրառել մաքրող հոգնայից, կամ աղիների գործելուց հետո։ Ցետամոլի միջին միանվագ դեղաչափը կախված է երեխայի մարմնի քաշից և կազմում է 10-15 մգ/կգ մարմնի քաշին և կարելի է կրկնել օրը 3-4 անգամ։ Օրական առավելագույն դեղաչափը չպետք է գերազանցի 60մգ/կգ մարմնի քաշին։
Նշված դեղաչափի կիրառումը կարելի է կրկնել յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ անգամ, բայց ոչ` 4 անգամից ավել։
Տենդի դեպքում չկիրառել 3 օրից, իսկ ցավը մեղմացնելու համար` 5 օրից ավել։
3 ամսականից փոքր մանկիկների համար կիրառել միայն բժշկի նշանակմամբ։
Չգերազանցել նշված դեղաչափը։ Ցետամոլ մոմիկները կիրառելի են հատկապես պարացետամոլի ներքին ընդունման ձևերն օգտագործել չկարողացող երեխաների համար, հատկապես հետվիրահատական փուլում կամ սրտխառնոցի ու փսխման դեպքում ։ 
Հակացուցումներ
- գերզգայունություն պարացետամոլի կամ օժանդակ բաղադրատարրերի հանդեպ
- անամնեզում ալերգիա
- գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազի պակասորդ
- լյարդի, երիկամների ֆուկցիայի սուր խանգարումներ
Նախազգուշացումներ
Ցետամոլ մոմիկները չպետք է միաժամանակ կիրառվեն պարացետամոլ պարունակող այլ ցավազրկողների հետ։ Երիկամային եւ լյարդային անբավարարությամբ հիվանդները, լյարդա- եւ երիկամաթունայնության վտանգից ելնելով, պետք է զգուշությամբ կիրառեն։
3-5 օրից ավել պահպանվող ախտանիշների դեպքում դիմեք բժշկին։
3 ամսականից փոքր մանկիկների համար կիրառել միայն բժշկի նշանակմամբ։ Չկիրառել մոմիկները եթե երեխայի մոտ կա դիարեա (փորլուծություն)։ 
Փոխազդեցությունն այլ դեղերի հետ
Վարֆարինի և այլ կումարինների հակամակարդչային ազդեցությունը կարող է ուժեղանալ պարացետամոլի տևական կանոնավոր կիրառման դեպքում, որից աճում է արյունահոսության վտանգը։ Սովորական դեղաչափերը զգալի ազդեցություն չեն թողնում։ Լյարդի միկրոսոմային ֆերմենտները մակածող դեղերը, օրինակ` ալկոհոլն ու բարբիտուրատները (ինչպես նաև այլ հակացնցումային դեղերը) բարձրացնում են պարացետամոլի լյարդաթունայնությունը հատկապես գերդեղաչափման դեպքում։ Ֆերմենտ մակածող հատկությամբ մյուս դեղերը, օրինակ` ռիֆամպիցինն ու սրոհունդը կարող են իջեցնել պարացետամոլի խտությունը։ Բետա պաշարիչները, մասնավորապես պրոպրանոլոլը, նվազեցնում են արտազատումը և դրանով պոտենցում պարացետամոլի ազդեցությունը։
Կողմնակի ազդեցությունները
Բուժական դեղաչափերի դեպքում կողմնակի ազդեցությունները հազվադեպ են և քիչ արտահայտված։ Տեղեկություններ են եղել սրտխառնոցի, փսխման, ստամոքսի ցավի, արյունային ռեակցիաների (թրոմբոցիտոպենիա, նեյտրոպենիա, լեյկոպենիա, ագրանուլոցիտոզ) մասին։ Երբեմն տեղ են գտնում մաշկի կարմրությունը, եղնջացանն ու գերզգայնության այլ ռեակցիաներ։
Գերդեղաչափում և բուժում
Գերդեղաչափման ախտանիշներն են առաջին 24 ժամվա ընթացքում՝ գունատությունը, սրտխառնոցը, փսխումը, ախորժակի կորուստը և ստամոքսում ցավը։ Լյարդի ախտահարումն ակնհայտ է դառնում մեծ դեղաչափերի ներմուծումից 12-48 ժամ հետո , իսկ կլինիկական ախտանիշներն ավելի արտահայտվում են 4-6 օր անց։ Անհրաժեշտ է անհապաղ բուժել գերդեղաչափումը։ Չնայած վաղ ախտանիշների քիչ արտահայտված լինելուն` անհրաժեշտ է հիվանդին շտապ տեղափոխել հիվանդանոց։ Ացետիլցիստեին ու մեթիոնին հակաթույները լյարդը պահպանում են գերդեղաչափումից հետո 10-12 ժամվա ներարկման ժամանակ։ Ացետիլցիստեինն արդյունավետությունը պահպանվում է գերդեղաչափումից հետո դեռևս 24 ժամվա ընթացքում։ Պետք է ձեռնարկվեն նաև այլ օժանդակ բուժամիջոցառումներ։
Թողարկման ձև
Ցետամոլ մոմիկներ 10 -ական մոմիկով ստվարաթղթե փաթեթավորումներ։
Պահպանման պայմաններ
Ցետամոլի մոմիները պահպանել 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
Պիտանիության ժամկետ
3 տարի
Բացթողման կարգ
Առանց դեղատոմսի

Ձեզ կարող է հետաքրքրել

png Ֆլուցինար գել 0,025% 15գ

Երկիր՝ Польша

0 Դ
-
+
png Զոլոտոյ ուս մեղվի թույն 75մլ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Աֆրոդիտա ոտքի ն-ք եղեսպակ 45մլ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png 911 Խոնդրոիտին գել բալասան 100մլ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Նիզորալ ն-ք 15գ

Երկիր՝ Бельгия

2000 Դ
-
+
png Մակմիրոր կոմպ վագ քսուք 30գ

Երկիր՝ Италия

0 Դ
-
+
png Լևոմեկոլ քսուք 25գ

Երկիր՝ Армения

330 Դ
-
+
png Բանեոցին փոշի 10գ

Երկիր՝ Швейцария

2100 Դ
-
+
png Իխթիոլ քսուք 10% 25գ

Երկիր՝ Армения

350 Դ
-
+
png Աֆրոդիտա ձեռքի ն-ք վարդ 45մլ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Հելթ ընդ բյութի դիմակ 200մլ 349

Երկիր՝ Израиль

0 Դ
-
+