Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Սիլկադերմ նրբաքսուք 0.05% 15գ

Կոդը ....... 7389
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
1700 Դ
-
+
Երկիր՝ Армения

Բաղադրությունը

Յուրաքաչյուր գրամը պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 0.5 մգ տրետինոին:

Օժանդակ բաղադրանյութեր` գլիցերիլ ստեարատ SE, ցետեարեթ-12, ցետեարեթ-20, հեղուկ պարաֆին, գլիցերին, ցետոստեարիլային ալկոհոլ, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, դիազոլիդինիլ միզանյութ, ԷԴՏԱ երկնատրիումական աղ, բութիլհիդրօքսիտոլուոլ, պրոպիլեն գլիկոլ, դիմեթիկոն, մաքրված ջուր:

Դեղաբանական խումբը 

Արտաքին օգտագործման ռետինոիդ

Դեղաբանական ազդեցությունը

Տրետինոինն արտաքին օգտագործման դեղ է և հանդիսանում է ռետինաթթվի ածանցյալը: Ուժեղացնում է մաշկի պտկիկային շերտում բջիջների պրոլիֆերացիան, նվազեցնում է բջիջների ադհեզիան, որոնք մասնակցում են սովորական կորյակների առաջացմանը:Բաց կորյակների մշակման ժամանակ նպաստում է մաշկի մակերեսի հավասարեցմանը՝ առանց բորբոքման նշանների առաջացման: Փակ կորյակների մշակման ժամանակ նպաստում է նրանց վերածմանը բաց կորյակների կամ պզուկների, որոնք այնուհետև կերատինային կեղևի հեռացումից հետո առողջանում են առանց սպիացման: Կանխարգելում է նոր կորյակների առաջացումը:

Ֆարմակոկինետիկա

Արտաքին գործածման դեպքում դեղի ներծծման աստիճանը ցածր է:

Տրետինոինը հանդիսանում է ռետինոլի միակ մետաբոլիտը, որն արյան պլազմայում առկա է նորմայի սահմաններում:

Ցուցումներ

– Սովորական կորյակներ (Acne vulgaris) (ինչպես առանձին բուժման, այնպես էլ զուգակցված թերապիայի կազմում):

Դեղաչափավորումը և կիրառման եղանակները

Դեղը շատ բարակ շերտով քսում են մաքուր, չորացված (15-30 րոպեի ընթացքում) մաշկի ախտահարված մակերեսին օրը մեկ կամ երկու անգամ և հավասարաչափ բաշխում: Անհրաժեշտության դեպքում դեղի կիրառումը կարելի է ժամանակավորապես դադարեցնել և փոքրացնել կիրառման հաճախականությունը:

Կողմնակի ազդեցություններ

Հնարավոր է կարմրություն, մաշկի չորություն, էրիթեմա, տեղային գրգռում, ժամանակավոր հիպո- և հիպերպիգմենտացիա, այրոցի զգացում, կիրառման տեղում մաշկի թեփոտում, հազվադեպ՝ այտուցվածություն, բշտիկների կամ վերքի կեղևի առաջացում, աչքերի գրգռվածություն, այտուց:

Հակացուցումներ

– Դեղի նկատմամբ գերզգայունություն
– Էկզեմա
– Վարդագույն կորյակներ
– Մաշկի սուր բորբոքային ախտահարումներ
– Հղիություն և կաթնարտադրության շրջան
– Անամնեզում մաշկային էպիթելիոմա:

Հատուկ ցուցումներ

Սիլկադերմը մաշկին քսելուց հետո կարող է առաջանալ կարճատև տաքության և/կամ այրոցի զգացում, բուժման մինչև 5-րդ շաբաթը հնարավոր է մաշկի թեթևակի կարմրություն: Մաշկի ուժեղ գրգռման դեպքում անհրաժեշտ է դադարեցնել Սիլկադերմի կիրառումը: Բուժման առաջին շաբաթվա ընթացքում հնարավոր է կորյակացանի ուժեղացում:

Եթե հիվանդը նախօրոք ստացել է այլ դեղերով, հատկապես՝ կերատոլիտիկներով բուժում, ապա Սիլկադերմի կիրառումը պետք է հետաձգել մինչև նրանց օգտագործման հետևանքների անհետացումը:

Պետք է խուսափել Սիլկադերմը աչքերի, բերանի, քթի, լորձաթաղանթների, բաց վերքի մեջ ընկնելուց, ընկնելու դեպքում անմիջապես լվանալ ջրով:

Կողմնակի ազդեցությունների ի հայտ գալու դեպքում (մաշկի չորություն, էրիթեմա, տեղային գրգռում, այրոցի զգացում, կիրառման տեղում մաշկի թեփոտում, այտուցվածություն, աչքերի գրգռվածություն, այտուց) պետք է դեղի կիրառումը ժամանակավորապես դադարեցնել՝ մինչև ախտանշանների անհետացումը:

Բուժման ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել արևի տակ մնալուց: Արևահարված մաշկի դեպքում բուժումը պետք է սկսել արևահարման նշանների թուլացումից հետո:

Սիլկադերմը հակացուցված է միաժամանակ կիրառել մաշկի դեսկվամացիա առաջացնող դեղերի, ինչպես նաև մաշկի գրգռում կամ չորություն առաջացնող կոսմետիկական և հիգիենիկ միջոցների հետ, ինչպես նաև չի կարելի անցկացնել դեպիլյացիոն գործողություններ:

Կիրառումը մանկաբուժությունում. երեխաների և մինչև 18 տարեկան դեռահասների մոտ դեղի արդյունավետության ու անվտանգության վերաբերյալ հետազոտություններ չեն անցկացվել: Այդ պատճառով, խորհուրդ չի տրվում դեղը կիրառել երեխաների և մինչև 18 տարեկան դեռահասների մոտ:

Գերդեղաչափավորում

Դեղի ցածր ներծծման պատճառով արտաքին գործածման դեպքում գերդեղաչափավորման առաջացումը քիչ հավանական է: Սիլկադերմի ներքին ընդունման դեպքում նկատվում են նույն ախտանշանները, ինչ Վիտամին A-ի գերդեղաչափավորման դեպքում:

Սիլկադերմը կիրառվում է միայն արտաքին: Եթե դեղը պատահաբար ներս է ընդունվել, ապա պետք է անմիջապես ստամոքսը լվանալ և իրականացնել համապատասխան բուժում:

Դեղորայքային փոխազդեցություններ

Վերնամաշկի դեսկվամացիա առաջացնող դեղերի (ծծումբ, սալիցիլաթթու, ռեզորցին) հետ միաժամանակյա կիրառման դեպքում հնարավոր է Սիլկադերմի կողմնակի ազդեցությունների ուժեղացում:

Պիտանելիության ժամկետը

Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:

Դեղատնից բացթողման կարգը

Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Բւտադիոն ք-ք 20գ

Երկիր՝ Венгрия

0 Դ
-
+
png Հելթ ընդ բյութի դիմակ 18մլ 150

Երկիր՝ Израиль

0 Դ
-
+
png ՈՒլտրապրոկտ քսուք 30գ

Երկիր՝ Германия

0 Դ
-
+
png Էֆֆերալգան մոմիկ 300մգ N12

Երկիր՝ Франция

0 Դ
-
+
png Բեպանտեն քսուք 5% 30գ

Երկիր՝ Германия

3050 Դ
-
+
png Լոկոբեյզ լիպոկրեմ 30գ

Երկիր՝ Нидерланды

0 Դ
-
+
png նեոդերմ նրբաքսուք 10գ

Երկիր՝ Израиль

2200 Դ
-
+
png Բորո Պլյուս քսուք 50г

Երկիր՝ Индия

0 Դ
-
+
png Ալերգոզան քսուք 1% 18գ

Երկիր՝ Болгария

2550 Դ
-
+
png Գեմոպրոպին քսուք 20գ

Երկիր՝ Венгрия

4550 Դ
-
+