Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Սալբուտամոլ 2մգ N24

Կոդը ....... 7415
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
400 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ընդհանուր բնութագիրը

Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները.

Կլոր, տափակ, սպիտակ գույնի, մեկ կողմից ակոսիկով դեղահատեր:

Բաղադրությունը

Յուրաքանչյուր դեղահատը պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 2 մգ սալբուտամոլ (սուլֆատի տեսքով):

Օժանդակ բաղադրանյութեր` միկրոբյուրեղային ցելյուլոզ, մաքրված տալկ, մագնեզիումի ստեարատ, աէրոսիլ 200:

Դեղաբանական խումբը 

Բետա-ադրենոխթանիչ

Դեղաբանական ազդեցությունը

Բետա-ադրենախթանիչ դեղ է, ընտրողաբար ազդում է բետա2-ադրենաընկալիչների վրա (տեղակայված բրոնխներում, արգանդամկանում, արյունատար անոթներում): Կանխարգելում եւ կասեցնում է բրոնխների կծկանքը, նվազեցնում է շնչառական ուղիների դիմադրողականությունը, մեծացնում է թոքերի կենսական տարողությունը: Կանխում է հիստամինի, պարարտ բջիջներից անաֆիլաքսիայի դանդաղ ազդող նյութի եւ նեյտրոֆիլների քեմոտաքսիսի գործոնների ձերբազատումը: Ի համեմատություն այս խմբի այլ դեղերի սրտամկանի վրա ցուցաբերում է ավելի քիչ արտահայտված դրական քրոնո- եւ ինոտրոպ ազդեցություն: Լայնացնում է պսակային անոթները, գործնականորեն չի իջեցնում զարկերակային ճնշումը: Ցուցաբերում է տոկոլիտիկ ազդեցություն, իջեցնում է արգանդամկանի լարվածությունը եւ կծկողական ակտիվությունը:

Ֆարմակոկինետիկա

Ներքին ընդունման դեպքում Սալբուտամոլը ամբողջությամբ ներծծվում է ստամոքսաղիքային համակարգից: Նյութափոխանակության է ենթարկվում լյարդից “առաջին անցման” ժամանակ եւ, հնարավոր է, աղիների պատում: Նյութափոխանակության հիմնական արգասիքն է հանդիսանում ոչ ակտիվ սուլֆատային կոնյուգատը: Սալբուտամոլը թոքերում նյութափոխանակության չի ենթարկվում: Կիսատրոհման պարբերությունը կազմում է 4-6 ժամ: Սալբուտամոլը արագորեն արտազատվում է մեզի հետ մետաբոլիտների տեսքով եւ անփոփոխ վիճակում: Աննշան քանակով արտազատվում է կղանքի հետ:

Ցուցումներ

Բրոնխիալ ասթմայով հիվանդների մոտ բրոնխների դարձելի խցանման և թոքերի քրոնիկ խցանող հիվանդությունների կանխարգելման համար:

Դեղաչափավորումը և կիրառման եղանակները

Սովորաբար բուժումը սկսում են Սալբուտամոլի ինհալիացիոն դեղաձևի կիրառմամբ: Եթե այդ բուժումը արդյունավետ չէ, ապա հիվանդներին նշանակվում է ներքին ընդունման Սալբուտամոլ:

Մեծահասակներին և 12 տարեկանից բարձր երեխաներին` սկզբնական դեղաչափը 2-4 մգ, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ:

6-12 տարեկան երեխաներին` 2 մգ, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ, 2-6 տարեկան երեխաներին` 1-2 մգ, , յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ:

Տարեց և զգայուն հիվանդներին նշանակում են սկզբնական դեղաչափը 2 մգ, յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ անգամ:

Կողմնակի ազդեցություններ

Կենտրոնակակն համակարգի կողմից ` դող, ներքին դող, լարվածություն, գլխացավ, գլխապտույտ, քնի և վարքի խանգարումներ, մկանային ցնցումներ:

Սրտանոթային համակարգի կողմից` ուժեղ սրտխփոց, հաճախասրտություն, առիթմիա, ծայրամասային անոթների լայնացում, սրտի իշեմիա:

Ներզատական համակարգի կողմից` հիպերգլիկեմիա:

Ստամոքսաղիքային համակարգի կողմից` սրտխառնոց, փսխում:

Ալերգիկ ռեակցիաներ` հազվադեպ` պարադոքսալ բրոնխոսպազմ, եղնջացան, Կվինկեի այտուց, թերճնշում և կոլլապս:

Այլ ազդեցություններ` մեծ դեղաչափերի դեպքում հնարավոր է հիպոկալիեմիա:

Հակացուցումներ

– Հղիության I եւ II եռամիսյակներ ընթացքում վիժման վտանգ, վաղաժամ ծննդաբերություն,
– Մանկական տարիք մինչև 2 տարեկան,
– Գերզգայունություն սալբուտամոլի նկատմամբ:

Հատուկ ցուցումներ

Զգուշությամբ են կիրառում տախիառիթմիաների եւ սրտի ռիթմի այլ խանգարումների, զարկերակային գերճնշման, միոկարդիտի, սրտի արատների, աորտայի նեղացման, շաքարախտի, թիրեոտոքսիկոզի, գլաուկոմայի, սրտային սուր անբավարարության դեպքում (բժշկի խիստ հսկողության պայմաններում): Սալբուտամոլի դեղաչափի կամ ընդունման հաճախակության մեծացումը անհրաժեշտ է իրականացնել բժշկի հսկողության ներքո: Ընդունման միջեւ ընկած ժամանակահատվածի փոքրացումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում եւ պետք է խիստ հիմնավորում ունենա:

Բրոնխիալ ասթմայի ծանր ընթացքի դեպքում Սալբուտամոլը պետք է կիրառվի այլ դեղերի հետ համակցված: Սալբուտամոլի կիրառման ժամանակ առկա է հիպոկալիեմիայի առաջացման վտանգ, այդ պատճառով էլ բրոնխային ասթմայով տառապող մարդկանց մոտ բուժման ընթացքում անհրաժեշտ է վերահսկել արյան մեջ կալիումի մակարդակը:

Հղիությունը և կրծքով կերակրումը

Սալբուտամոլը հակացուցված է հղիության I եւ II եռամիսյակների ընթացքում վիժման վտանգի դեպքում, վաղաժամ ծննդաբերության, բազմապտուղ հղիության, սրտային հիվանդություններով հղիների, էկլամպսիայի, նախաէկլամպսիայի, ներարգանդային վարակների, պտղի ներարգանդային մահվան դեպքերում:

Սալբուտամոլը արտազատվում է կաթի հետ, այդ պատճառով կաթնարտադրության շրջանում Սալբուտամոլի նշանակման անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնել կրծքով կերակրումը:

Դեղորայքային փոխազդեցություններ

Հիպոկալիեմիայի առաջացման վտանգը մեծանում է քսանտինի ածանցյալների, գլյուկոկորտիկոիդների, միզամուղների հետ միաժամանակյա կիրառման դեպքում, ինչպես նաեւ հիպօքսիայի ժամանակ: Սալբուտամոլի կիրառման դեպքում խորհուրդ չի տրվում միաժամանակ ընդունել ոչ ընտրողական բետա-ադրենապաշարիչներ, քանի որ հնարավոր է թերապեւտիկ ազդեցությունների փոխադարձ ընկճում: Թեոֆիլինի հետ միաժամանակյա կիրառման դեպքում մեծանում է հաճախասրտության եւ առիթմիաների, մասնավորապես` վերփորոքային էքստրասիստոլաների առաջացման վտանգը:

Պիտանելիության ժամկետը

Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:

Դեղատնից բացթողման կարգը

Բաց է թողնվում դեղատոմսով:

Թողարկման ձևը և փաթեթավորումը

24 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (1 բլիստեր 24 դեղահատ պարունակող):

Պահման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Սալբուտամոլ օշարակ 125մլ

Երկիր՝ Болгария

1300 Դ
-
+
png ԱՑՑ թշշ փաթ 100մգ N20

Երկիր՝ Германия

2100 Դ
-
+
png Խալիքսոլ օշարակ 300մգ 100մլ

Երկիր՝ Венгрия

1250 Դ
-
+
png Բրիմիկա 340/12,5 60դեղաչափ

Երկիր՝ Германия

38500 Դ
-
+
png Ատրովենտ Ն 20մկգ 10մլ

Երկիր՝ Германия

2500 Դ
-
+
png Սալբուտամոլ ցողացիր 12մլ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Կոդելակ Բրոնխո դեղահատեր N20

Երկիր՝ Россия

2150 Դ
-
+
png Ջոսետ օշարակ 100մլ

Երկիր՝ Индия

2100 Դ
-
+
png Սինգուլյար 10մգ N14

Երկիր՝ Нидерланды

0 Դ
-
+
png Կուկա օշարակ հազի դեմ 100մլ

Երկիր՝ Индия

0 Դ
-
+
png Ֆլուիմուցիլ 600մգ N10

Երկիր՝ Италия

1600 Դ
-
+