Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Ռիսպոլեպտ դհտ 2մգ Ն20

Կոդը ....... 5204
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
0 Դ
-
+
Երկիր՝ Бельгия

Ռիսպոլեպտ դհտ 2մգ Ն20 ցուցումներ

– Շիզոֆրենիայի բուժում` մեծերի և 13 տարեկանից սկսած երեխաների մոտ։ 

– Դեմենցիայով ուղեկցվող ալցհեյմերի հիվանդություն ունեցողների մոտ ագրեսիայի ախտանիշների արտահայտման (զայրույթի պոռթկումներ, ֆիզիկական բռնություն), հոգեկան գործունեության խանգարումների (գրգռվածություն, զառանցանք) կամ պսիխոտիկ ախտանիշների դեպքում վարքագծային խանգարումների բուժում,

– Բիպոլյար (երկբևեռ) խանգարումների դեպքում մանիայի (մոլության) կարճատև բուժում,

– Ցածր ինտելեկտուալ մակարդակով կամ մտավոր թերզարգացություն ունեցող 5 տարեկանից մեծ երեխաների և դեռահասների վարքագծային խանգարումների կարճատև բուժում այն դեպքերում, երբ դեստրուկտիվ վարքագիծը (ագրեսիվություն, իմպուլսիվություն, աուտոագրեսիա) հանդիսանում է գլխավոր ախտանիշ հիվանդության կլինիկական պատկերի դրսևորման ժամանակ:

​​​​​​Դեղաչափը և կիրառման եղանակները

Դեղամիջոցը ընդունել ներս։ 

Շիզոֆրենիա

Մեծահասակներ. Ռիսպերիդոնը կարող է նշանակվել օրը մեկ կամ երկու անգամ: Սկզբական դեղաչափը օրական 2 մգ է: Երկրորդ օրը դեղաչափը կարելի է մեծացնել մինչև օրական 4 մգ: Այն կարելի է պահել որպես պահպանողական դեղաչափ կամ կատարել անհատական դեղաչափավորում: Հիմնականում օպտիմալ դեղաչափը կազմում է օրական 4-6 մգ : Որոշ դեպքերում կարող է արդարացված լինել դեղաչափի ավելի դանդաղ բարձրացումը, առավել ցածր սկզբնական և պահպանողական դեղաչափը:

Օրական 10 մգ-ից մեծ դեղաչափերը ավելի բարձր արդյունավետություն չեն ցուցաբերել ի համեմատ ցածր դեղաչափերի, բացի այդ կարող են առաջացնել արտաբրգային համախտանիշների դրսևորումներ: Քանի որ օրական 16 մգ-ից բարձր դեղաչափերի անվտանգությունը ուսումնասիրված չէ, դրանից բարձր դեղաչափեր ընդունել չի թուլատրվում:

Տարեց հիվանդներ. Խորհուրդ տրվող նախնական դեղաչափը 0.5 մգ է՝ օրական երկու անգամ ընդունմամբ: Դեղաչափը կարելի է անհատապես բարձրացնել 0.5 մգ –ով երկու անգամ՝ մինչև օրական 1-2 մգ՝ երկու ընդունմամբ: 

Երեխաներին՝ սկսած 13 տ․ Խորհուրդ տրվող նախնական դեղաչափը 0.5 մգ է՝ օրական 1 անգամ՝ երեկոյան կամ առավոտյան։ 

Բիպոլյար խանգարումների դեպքում մանիայի բուժում

Խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է օրական 2 մգ՝ մեկ անգամյա ընդունմամբ: Անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարող է մեծացվել 1 մգ-ով, ոչ շուտ քան 1 օր անց: Հիվանդների մեծամասնության համար օպտիմալ դեղաչափը օրական 1-6 մգ է:

Մեծահասակներ. Խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է 0.5 մգ օրական երկու անգամ: Անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարող է մեծացվել մինչև 1-2 մգ՝ օրական երկու անգամ, ոչ շուտ քան 1 օր անց:

Տարեց հիվանդներ․ Խորհուրդ տրվող սկզբնական դեղաչափը կազմում է 0.5 մգ օրական երկու անգամ: Անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարող է մեծացվել մինչև 1-2 մգ՝ օրական երկու անգամ, ոչ շուտ քան 1 օր անց:

Երեխաներին՝ սկսած 10 տ․ Խորհուրդ տրվող նախնական դեղաչափը 0.5 մգ է՝ օրական 1 անգամ՝ երեկոյան կամ առավոտյան։ Անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարող է մեծացվել մինչև 1-2,5 մգ՝ օրական երկու անգամ, ոչ շուտ քան 1 օր անց:

 

Ձեզ կարող է հետաքրքրել

png Տոպիրամատ դհտ 100մգ N28

Երկիր՝ Россия Москва

0 Դ
-
+
png Ալզեպիլ դհտ 5մգ N28

Երկիր՝ Венгрия

10300 Դ
-
+
png Լետիրամ 500մգ N60

Երկիր՝ Венгрия

17400 Դ
-
+
png Ֆևարին դեղահատեր 50մգ N15

Երկիր՝ США

4450 Դ
-
+
png Ցերակսոն փաթ. 10մլ Ն10

Երկիր՝ Греция

17000 Դ
-
+
png Զոլաքս ՕԴՏ դհտ 5մգ Ն28

Երկիր՝ Польша

10500 Դ
-
+
png Պիկամիլոն դհտ. 50մգ Ն30

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Լամոտրին 100մգ n30

Երկիր՝ Швейцария

5200 Դ
-
+
png Կարբամազեպին դհտ 200մգ N20

Երկիր՝ Украина

0 Դ
-
+
png Ցերակսոն 500/4 Հ5 սրվ.

Երկիր՝ Австрия

6300 Դ
-
+
png Ադապտոլ դեղահատեր 500մգ N20

Երկիր՝ Латвия

7100 Դ
-
+
png Կավինտոն ֆորտե դհտ 10մգ N30

Երկիր՝ Венгрия

0 Դ
-
+
png Սոմազինա լուծույթ 30մլ

Երկիր՝ Испания

0 Դ
-
+
png Դեպրիսենս դհտ Ն100

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Դոնորմիլ դհտ Ն30

Երկիր՝ Франция

3000 Դ
-
+
png Ֆևարին դեղահատեր 100մգ N15

Երկիր՝ США

6850 Դ
-
+