Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Պրոստամոլ ունո դեղապատիճներ N30

Կոդը ....... 3315
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
7800 Դ
-
+
Երկիր՝ Германия

Ի՞նչ է իրենից ներկայացնում Պրոստամոլ ունո դեղամիջոցը և ինչի՞ համար է այն օգտագործվում։

Պրոստամոլ ունո դեղամիջոցում պարունակվում է սերենոա արմավի պտուղների մզվածք (Serenoae repentis fructus extractum), որը հանդիսանում է բուսական ուռոլոգիական միջոց (շագանակագեղձի հիվանդությունների բուժման դեղամիջոց)։

Պրոստամոլ ունոն օգտագործվում է 1 և 2 փուլերում շագանակագեղձի բարորակ մեծացման (ոչ չարորակ ծագման) հետևանքով դժվարացած միզարձակմամբ տառապող մեծահասակ տղամարդկանց բուժման համար (միզապարկի դատարկման դժվարացում)։

Շագանակագեղձի ոչ չարորակ մեծացման դասակարգումն ըստ փուլերի (շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա)

I գրգռման փուլ - միզարձակման սկզբի ուշացում
                          - միզարձակման ժամանակի երկարացում և ընդմիջվող միզարձակում
                          - մեզի շիթի թուլացում
                          - միզարձակումների հաճախականության մեծացում (հատկապես գիշերը)
                          - միզապարկը դատարկվում է ամբողջությամբ

II մնացորդային մեզի փուլ -  միզարձակման շարունակվող խանգարումներ
                                            - միզապարկի ոչ լրիվ դատարկում, մեզը մնում է միզապարկում նույնիսկ միզարձակումից հետո։ Հիվանդը զգում է, որ միզապարկը ամբողջությամբ չի դատարկվել

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ժամանակ կարող են առաջանալ հետևյալ ախտանիշերը՝

  • հաճախացած միզարձակում, հատկապես գիշերային ժամկերին
  • մեզի թույլ կամ ընդմիջվող շիթ
  • միզարձակում կաթիլներով
  • միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն
  • միզելիս ցավոտություն
  • սեռական ֆունկցիայի խանգարում։

Նշված ախտանիշերից մեծամասնությունը առաջանում են շագանակագեղձի մեծացման պատճառով, ինչի հետևանքով միզարձակման կանալը սեղմվում է (որի միջով կատարվում է միզապարկից մեզի հոսքը)։ Պրոստամոլ ունոն կանխարգելում է շագանակագեղձի հյուսվածքի հետագա մեծացումը։ Պրոստամոլ ունոն չի խանգարում սեռական ֆունկցիան։ Եթե չեք ապաքինվում կամ հիվանդության ախտանիշերը խորացել են, դիմեք բժշկի։

Ի՞նչ է պետք իմանալ Պրոստամոլ ունո դեղամիջոցն ընդունելուց առաջ։

Պրոստամոլ ունոն չի կարելի ընդունել՝ Սերենոա արմավի պտուղների մզվածքի կամ տվյալ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ ալերգիայի դեպքում (նշված են բաժին 6)։

Նախազգուշացումներ և նախազգուշական միջոցներ

Պրոստամոլ ունո դեղամիջոցն ընդունելուց առաջ դիմեք բժշկի, դեղատան աշխատակցի կամ բուժքրոջ խորհրդատվությանը։ Պրոստամոլ ունոն միայն թեթևացնում է ախտանիշերը շագանակագեղձի մեծացման ժամանակ։ Դա չի հանգեցնում շագանակագեղձի մեծացման հետադարձ զարգացմանը։ Այդ պատճառով անհրաժեշտ է կանոնավոր կերպով խորհրդակցել բուժող բժշկի հետ։

Անհրաժեշտ է դիմել բժշկի, հատկապես եթե՝

Ձեզ մոտ առաջացել է տենդ, սպազմեր կամ մեզում հայտնվել է արյուն, Դուք ցավ եք զգում միզելիս, Ձեզ մոտ մշտապես առկա է մեզի կաթիլային արտադրություն (անմիզապահություն միզապարկի գերլեցման հետևանքով), Դուք ցանկացել եք միզել, բայց հանկարծակի ունակ չեք եղել դա անել (մեզի սուր կանգ)։

Երեխաներ և դեռահասներ

Մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների կողմից դեղամիջոցն ընդունել խորհուրդ չի տրվում։

Պրոստամոլ ունո դեղամիջոցի և այլ դեղամիջոցների ընդունումը

Եթե Դուք այժմ ընդունում եք, կամ ոչ վաղ անցյալում ընդունել եք կամ կարող է ընդունած լինեք ցանկացած դեղամիջոցներ, հայտնեք դրա մասին բժշկին կամ դեղատան աշխատակցին։ Որոշ դեպքերում հաղորդվել են վարֆարինի (արյան մակարդելիությանը խոչընդոտող դեղամիջոց) հետ ենթադրյալ փոխազդեցության մասին։ Նկարագրվել է ՄՆՀ մակարդակի բարձրացում։

Հղիություն և կրծքով կերակրման ժամանակաշրջան

Պրոստամոլ ունոն ցուցված չէ կանանց կողմից կիրառելու համար, այդ պատճառով հղիության և կրծքով կերակրելու ժամանակ խորհուրդ չի տրվում։ Որդեծնության ֆունկցիայի վրա ազդեցության մասին տվյալներ չկան։

Ազդեցությունը տրանսպորտային միջոցներ վարելու և մեքենաներ սպասարկելու ունակության վրա

Տրանսպորտային միջոցներ վարելու և մեքենաներ սպասարկելու ունակության վրա ազդեցության հետազոտություններ չեն անցկացվել։

Ինչպե՞ս ընդունել Պրոստամոլ ունո դեղամիջոցը

Սույն դեղամիջոցն անհրաժեշտ է միշտ ընդունել տվյալ ներդիր-թերթիկում շարադրված ցուցումներին կամ բուժող բժշկի կամ դեղատան աշխատակցի ցուցումներին խիստ համապատասխան։ Եթե Դուք համոզված չեք, ապա խորհրդակցեք բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ։

Դոզավորում

Խորհուրդ տրվող չափաբաժին՝ Պրոստամոլ ունո-ն ընդունում են 1 փափուկ պատիճ օրական 1 անգամ միևնույն ժամանակ։ Փափուկ պատիճներն անհրաժեշտ է ընդունել ուտելուց հետո, կուլ տալով ամբողջությամբ և խմելով բավարար քանակի հեղուկ։

Դեղամիջոցի կիրառումը երեխաների ու դեռահասների կողմից

Երեխաներին ու մինչև 18 տարեկան դեռահասներին Պրոստամոլ ունո-ն ցուցված չէ։

Բուժման տևողությունը՝

Բուժման տևողությունը կախված է հիվանդության տեսակից, ծանրության աստիճանից ու ընթացքից և չի սահմանափակվում։ Շարունակական բուժման վերաբերյալ խորհրդակցեք բուժող բժշկի հետ։ Պրոստամոլ ունո դեղամիջոցով բուժումը երկարատև է ու մշտական։ Հաջող բուժման համար կարևոր է դեղամիջոցի ամենօրյա կանոնավոր ընդունումը։ Ախտանիշերի թեթևացում կարելի է սպասել միայն մոտավորապես 6 շաբաթ հետո։ Ամբողջական արդյունավետության կարելի է հասնել մոտ երեք ամիս հետո։

Եթե Դուք գերազանցել եք Պրոստամոլ ունո դեղամիջոցի առաջարկված դոզան

Առ այժմ Պրոստամոլ ունո դեղամիջոցով գերդոզավորման դեպքեր չեն նշվել։

Եթե մոռացել եք ընդունել Պրոստամոլ ունո դեղամիջոցը

Հարկավոր չէ ընդունել դեղամիջոցի կրկնակի դեղաչափ բաց թողնվածը հատուցելու համար։

Եթե Դուք դադարեցրել եք ընդունել Պրոստամոլ ունո դեղամիջոցը

Եթե Դուք դադարեցրել եք ընդունել Պրոստամոլ ունո դեղամիջոցը, ապա ախտանիշերը կարող են նորից ի հայտ գալ։ Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր տվյալ դեղամիջոցն ընդունելու վերաբերյալ, դիմեք բժշկի կամ դեղատան աշխատակցի։

Հնարավոր կողմնակի ազդեցություններ

Ինչպես և բոլոր դեղամիջոցները, սույն դեղամիջոցը նույնպես կարող է առաջացնել կողմնակի ազդեցություն, չնայած ոչ բոլորի մոտ։

Երբեմն առաջացող կողմնակի երևույթներ, կարող են ի հայտ գալ 100 հիվանդից 1 մոտ

Սրտխառնոց, փսխում, լուծ, փորացավ (հատկապես սոված ժամանակ դեղամիջոցն ընդունելիս)։

Հաճախականությունն անհայտ է (առկա տվյալների հիման վրա գնահատման ենթակա չէ)

Կարող են լինել ալերգիկ կամ գերզգայունության ռեակցիաներ։ Կարող է առաջանալ գլխացավ։

Հաղորդումներ կողմնակի երևույթների մասին

Որևէ կողմնակի ազդեցության առաջացման դեպքում դրա մասին հայտնեք ձեր բժշկին կամ դեղատան աշխատակցին։ Դա վերաբերում է ցանկացած հնարավոր կողմնակի ազդեցությանը, այդ թվում նաև նրանց, որոնք նկարագրված չեն սույն ներդիր-թերթիկում։ Հայտնելով կողմնակի ազդեցության մասին, Դուք կարող եք օգնել հավաքել ավելի շատ տեղեկություններ տվյալ դեղամիջոցի անվտանգության մասին։

Ինչպե՞ս պահպանել Պրոստամոլ ունո դեղամիջոց

Պահպանել 30ºC ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում։ Պահպանել երեխաներից հեռու տեղում։ Տվյալ դեղամիջոցը չօգտագործել ծալած տուփի վրա «Պիտանի է մինչև» բառերից հետո նշված պիտանիության ժամկետը լրանալուց հետո։ Պիտանիության ժամկետը վերաբերում է նշված ամսվա վերջին օրվան։ Ոչ մի դեղամիջոց մի՛ թափեք կոյուղու կամ կենցաղային աղբի մեջ։ Ձեզ չպետքական դեղամիջոցի օգտահանման վերաբերյալ խորհրդակցեք դեղատան աշխատակցի հետ։ Այդ միջոցառումները նպաստում են շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Փաթեթի պարունակությունն ու այլ տեղեկատվություն

Բաց թողնման պայմանները` dեղամիջոցը բաց է թողնվում առանց դեղատոմսի։

Ձեզ կարող է հետաքրքրել

png ՈՒրակտիվ ֆորտե N10

Երկիր՝ Румыния

7150 Դ
-
+
png Ֆուրամագ դպճ 50մգ Ն30

Երկիր՝ Латвия

0 Դ
-
+
png Ադենուրիկ դհտ 80մգ Ն28

Երկիր՝ Германия

12600 Դ
-
+
png Ֆուրագին դհտ 50մգ Ն30

Երկիր՝ Латвия

0 Դ
-
+
png Պոլիժինակս ոագինալ դպճ N12

Երկիր՝ Франция

5700 Դ
-
+
png Տուլոզին 0.4մգ դեղապատիճներ N30

Երկիր՝ Венгрия

6600 Դ
-
+
png Կլիմալանին դեղահատեր 400մգ N30

Երկիր՝ Франция

3500 Դ
-
+
png Կանեֆրոն Ն սրվակ 100մլ

Երկիր՝ Германия

5000 Դ
-
+
png Օմնիկ Օկաս դեղահատեր 0,4մգ N30

Երկիր՝ Нидерланды

7650 Դ
-
+
png Ֆուրադոնին 50մգ հաբ N10

Երկիր՝ Беларусь

70 Դ
-
+
png Ցիստոն հաբ N100

Երկիր՝ Индия

2800 Դ
-
+
png Ֆուրագին դհտ 50մգ Ն30

Երկիր՝ Украина

0 Դ
-
+
png Ավոդարտ դպճ 0.5մգ N30

Երկիր՝ Великобритания

0 Դ
-
+
png Ուրորեկ դեղապատիճներ 8մգ N30

Երկիր՝ Италия

7500 Դ
-
+
png Սամպրոստ սրվ. Ն10

Երկիր՝ Россия

4250 Դ
-
+