Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Պրոկտոմեդ նրբաքսուք 20գ

Կոդը ....... 16234
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
1100 Դ
-
+
Երկիր՝ Армения

Դեղաձևը

Ուղիղաղիքային նրբաքսուք

Բաղադրությունը

Յուրաքաչյուր գրամը պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութեր` 2.5 մգ ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ, 10 մգ դիբուկային, 30 մգ շնաձկան լյարդի յուղ:

Օժանդակ բաղադրանյութեր` ցետիլային սպիրտ, գլիցերիլ մոնոստեարատ, վազելին (կոշտ սպիտակ պարաֆին), պրոպիլենգլիկոլ (15%), պոլիսորբատ 60, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, մաքրված ջուր:

Դեղաբանական ազդեցությունը

Համակցված դեղամիջոց թութքի տեղային բուժման համար:

Շնաձկան լյարդի յուղը իր մեջ պարունակվող ճարպալույծ վիտամինների և ալկօքսիգլիցերոլի հաշվին ցուցաբերում է հակաբորբոքային, արյունականգ, վերքը ապաքինող, իմունոխթանիչ և հակաքաղցկեղածին ազդեցություն:

Ֆենիլէֆրինը հանդիսանում է ադրենոխթանիչ, ցուցաբերում է տեղային անոթասեղմիչ ազդեցություն, որը նպաստում է էքսուդացիայի և այտուցվածության, քորի, թութքի և անոռեկտալ գոտու այլ հիվանդությունների ժամանակ առաջացած շիճուկային արտազատուկի նվազմանը:

Դիբուկայինը ցուցաբերում է տեղային անզգայացնող ազդեցություն:

Ցուցումներ

  • Արտաքին և ներքին թութք,
  • Հետանցքի ճաքեր,
  • Սրբանային քոր,
  • Պրոկտոլոգիական հիվանդությունից հետո ցավազրկում:

Դեղաչափավորումը և կիրառման եղանակները

Ցանկալի է Պրոկտոմեդը կիրառել արտաթորումից հետ:

Մեծահասակներին և 12 տարեկանից մեծ երեխաներին. մինչև ախտահարված մակերեսի վրա դեղի տարածումը անհրաժեշտ է անցկացնել հիգիենիկ պրոցեդուրա, հատկապես, սրբել մակերեսը թաց անձեռոցիկով, ապա՝ չորացնել: Դեղը քսել ախտահարված հատվածի վրա օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան (անհրաժեշտության դեպքում մինչև 4 անգամ): Ուղիղ աղիքի մեջ ներդնելու համար օգտագործումից առաջ անհրաժեշտ է հանել ապլիկատորի պաշտպանիչ կափարիչը: Ապլիկատորը կցել պարկուճին, լավ ամրացնել և զգուշությամբ մտցնել ուղիղ աղիքի մեջ: Յուրաքանչյուր օգտագործումից հետո մանրակրկիտ ախտահանել ապլիկատորը և տեղադրել պաշտպանիչ կապարիչը: Նրբաքսուքը քսում են նաև հետանցքի շրջանի մաշկի վրա:

Եթե բուժումից 4 շաբաթ անց կլինիկական բարելավում չի նկատվում , ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Կողմնակի ազդեցություններ

Տեղային ռեակցիաներ. գերարյունություն, քոր, այտուցվածություն:
Հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ:

Հակացուցումներ

  • Դեղի բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն,
  • Մանկական տարիք՝ մինչև 12 տարեկան,
  • Թրոմբոէմբոլիկ հիվանդություն,
  • Գրանուլոցիտոպենիա:

Հատուկ ցուցումներ

Հիվանդության կրկնումից խուսափելու համար, նույնիսկ ախտանիշների ամբողջովին անհետացումից հետո, անհրաժեշտ է շարունակել Պրոկտոմեդի կիրառումը առնվազն մեկ շաբաթ, սակայն՝ ավելի փոքր հաճախականությամբ (օրական 1 անգամ): Այնուամենայնիվ, բուժումը չպետք է գերազանցի 4 շաբաթը:

Դեղը զգուշությամբ կիրառել զարկերակյին գերճնշման, հիպերթիրեոզի, շաքարային դիաբետի, միզակապության (շագանակագեղձի գերաճ) դեպքերում:

Արյունահոսության, վիճակի վատթարացման կամ 7 օրվա ընթացքում արդյունավետության բացակայության դեպքում ընդհատել դեղի կիրառումը և խորհրդակցել բժշկի հետ: Պատահաբար ներքին ընդունման դեպքում (օրինակ, մի քանի գրամ նրբաքսուք կուլ տալու դեպքում) հավանական է, գլխավորապես, համակարգային կողմնակի ազդեցությունների արտահայտում, հատկապես սիրտ-անոթային համակարգի կողմից՝ ընդհուպ մինչև սրտի կանգ, կենտրոնական նյարդային համակարգի կողմից՝ ցնցումներ, շնչառության ընկճում՝ ընդհուպ մինչև շնչառության կանգ:

Անհրաժեշտ է խուսափել աչքի հետ պատահական շփումից: Օգտագործումից հետո խորհուրդ է տրվում ձեռքերը մանրակրկիտ լվանալ:

Առանց բժշկի ցուցման չգերազանցել խորհուրդ տրվող օրական դեղաչափը: Ցանկալի չէ օգտագործել հակագերճնշումային դեղերի և հակադեպրեսանտների հետ:

Հղիության և կաթնարտադրության շրջան

Հղիության և կաթնարտադրության շրջանում Պրոկտոմեդ կիրառել միայն այն դեպքում, երբ մոր համար ակնկալվող օգուտը գերազանցում է երեխային կամ պտղին սպառնացող վտանգը:

Գերդեղաչափավորում

Հնարավոր ախտանիշները կարող են պայմանավորված լինել դեղի բաղադրության մեջ մտնող դիբուկայինի համակարգային ներծծմամբ և կարող են արտահայտվել քնկոտությամբ, անհանգստությամբ, գրգռվածությամբ, ծանր դեպքերում կևող են զարգանալ ցնցումներ, շատ հազվադեպ՝ մեթհեմոգլոբինեմիա (արտահայտվում է շնչառության խանգարմամբ և ցիանոզ): Խորհուրդ տրվող միանվագ և օրական դեղաչափերի նշանակալի չափով բարձրացման դեպքում դեղի բաղադրության մեջ մտնող շնաձկան լյարդի յուղը կարող է առաջացնել արյան մակարդելիության բարձրացում:

Բուժումը. մեթհեմոգլոբինեմիայի դեպքում կատարել մեթիլեն կապույտի ներերակային ներարկում:

Դեղորայքային փոխազդեցություններ

Միաժամանակյա կիրառման դեպքում այն նվազեցնում է հակագերճնշումային դեղերի ազդեցությունը:

Հակադեպրեսանտների և ՄԱՕ արգելակիչների հետ միաժամանակյա նշանակման դեպքում հնարավոր է հիպերտոնիկ կրիզի զարգացում:

Պիտանելիության ժամկետը

Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:

Դեղատնից բացթողման կարգը

Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

Թողարկման ձևը և փաթեթավորումը

Արտաքին օգտագործման նրբաքսուք՝ լցված 20 գ տարողությամբ ալյումինե պարկուճում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:

Պահման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Ադվանտան նրբաքսուք 0,1% 15գ

Երկիր՝ Германия

7700 Դ
-
+
png Լինկաս բալասան քսուք 25գ

Երկիր՝ Пакистан

1150 Դ
-
+
png Լոկոբեյզ լիպոկրեմ 30գ

Երկիր՝ Нидерланды

0 Դ
-
+
png Վենոկորսետ դոնդող 50գ

Երկիր՝ Россия

1500 Դ
-
+
png Ցեֆեկոն Դ մոմիկ 50մգ N10

Երկիր՝ Россия

300 Դ
-
+
png Նայզ դոնդող 1% 20գ

Երկիր՝ Индия

0 Դ
-
+
png Պիմաֆուցին մոմիկներ 100մգ N6

Երկիր՝ Нидерланды

0 Դ
-
+
png Ֆլուցինար գել 0,025% 15գ

Երկիր՝ Польша

0 Դ
-
+
png Հելթ ընդ բյութի գել ալոէ 100մլ 2221

Երկիր՝ Израиль

0 Դ
-
+
png Պոլիօկսիդոնիում հեշ/ռեկտալ մոմիկ 6մգ N10

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Սուստավիտ սաբելնիկ 125մլ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+