Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Ֆոլլաթթու 5 մգ 48 հատ

Կոդը ....... 7426
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
250 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ինչ է ֆոլաթթու դեղը և ինչի համար է այն կիրառվում

Ֆոլաթթու դեղի ակտիվ բաղարդատարրը ֆոլաթթուն է, այն վիտամին է, որն անհրաժեշտ է նոր բջիջների գոյացման և դրանց ֆունկցիոնալ լինելու համար:

Ֆոլաթթուն կիրառվում է հետևյալ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար.

  • Ֆոլաթթվի պակասով պայմանավորված սակավարյունություն՝ մեծահասակների և երեխաների մոտ,
  • սակավարյունություն հղիության ժամանակ,
  • որոշ դեղերի ընդունումից առաջացած սակավարյունություն,
  • էրիթրոցիտների ավելցուկային հեմոլիզի արդյունքում առաջացած սակավարյունություն,
  • հեմոդիալիզ ընդունող պացիենտների մոտ առաջացած սակավարյունություն:

Ֆոլաթթուն կիրառվում է հղիությունից առաջ և դրա ընթացքում՝ ֆոլաթթվի պակասով պայմանավորված պտղի նյարդային խողովակի զարգացման արատների կանխարգելման համար:

Ինչ պետք է իմանալ ֆոլաթթու դեղն ընդունելուց առաջ

Մի՛ ընդունեք Ֆոլաթթու դեղը և տեղեկացրեք բուժող բժշկին, եթե.

  • ունեք ալերգիա ֆոլաթթվի կամ դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ
  • Ձեզ մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցք (բացառությամբ ֆոլաթթվի պակասով պայմանավորված սակավարյունության դեպքերի)
  • B12-ի պակաս, որը չի բուժվել, օրինակ՝ բուսակերների մոտ սակավարյունության որոշ տեսակների դեպքում)
  • Պերնիցիոզ սակավարյունություն (սակավարյունության տեսակ, որն առաջանում է B12-ի պակասից) կամ B12 վիտամինի պակասով պայմանավորված այլ իրավիճակներ:

Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ

Տեղեկացրեք Ձեր բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պլանավորում եք ընդունել ցանկացած այլ դեղ:

Հետևյալ դեղերը կարող են ազդել Ֆոլաթթու դեղի ազդեցության վրա կամ Ֆոլաթթուն կարող է ազդել այս դեղերի ազդեցության վրա:

  • Ֆենիտոին, ֆենոբարբիտալ, պրիմիդոն (էպիլեպտիկ նոպաների վերացման համար կիրառվող դեղեր)
  • Ֆլյուորոուրացիլ, կիրառվում է ուռուցքների որոշ տեսակների բուժման համար
  • Հակամանրէային դեղեր: Որոշ հակամանրէային դեղեր (տրիմետոպրիմ և սուլֆանիլամիդներ, ինչպես նաև՝ համակցված Կո-տրիմօքսազոլ դեղը) իջեցնում են ֆոլաթթվի ազդեցությունը: Ֆոլաթթվի հետ միաժամանակյա ընդունման դեպքում դրանք կարող են ազդել արյան հետազոտության արդյունքների վրա:
  • Ստամոքսի խնդիրների ժամանակ կիրառվող որոշ դեղեր (սննդային կավ, ալյումին կամ մագնեզիում պարունակող անտացիդներ): Ֆոլաթթվի և ստամոքսի խնդիրների ժամանակ կիրառվող դեղերի ընդունումների միջև պետք է պահպանել երկու ժամ միջակայք:
  • Ցինկ պարունակող դեղեր, օրինակ՝ մուլտիվիտամիններ կամ կենսաակտիվ հավելումներ (պետք է հաշվի առնել սա հղիության ժամանակ):
  • Սուլֆասալազին, որը կիրառվում է աղիների բորբոքային հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսին են խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը:
  • Խոլեստիրամին, որը կիրառվում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար:

Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

Այս դեղը կիրառվում է հղիության ժամանակ՝ սակավարյունության բուժման նպատակով:

Կրծքով կերակրման շրջանում խորհրդակցեք բուժող բժշկի հետ նախքան այս դեղն ընդունելը: 

Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)

Այս դեղը չի ազդում փոխադրամիջոցների վարման կամ սարքավորումների հետ աշխատելու ունակության վրա:

Ֆոլաթթու դեղի դեղահատերը պարունակում են լակտոզա:

Նախքան Ֆոլաթթու դեղն ընդունելը խորհրդակցեք բժշկի հետ, եթե նա զգուշացրել է, որ Դուք ունեք անտանելիություն որոշ շաքարների նկատմամբ: 

Ինչպես ընդունել ֆոլաթթու դեղը

Ֆոլաթթու դեղն անհրաժեշտ է օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բժշկի կամ դեղագետի:

Ձեր բժիշը կորոշի Ֆոլաթթու դեղի դեղաչափը և ընդունման տևողությունը:

Այլ ցուցումների բացակայության դեպքում պետք է խմել դեղահատը ջրով:

 Դեղաչափեր

Սակավարյունություն

Մեծահասակներ և 1 տարեկանից բարձր երեխաներ:

Սակավարյունության բուժման համար ընդունում են օրական 1 դեղահատ, իսկ կանխարգելման համար՝ օրական 1 դեղահատ՝ 7 օր (կախված սննդակարգից և հիմնական հիվանդությունից):

Մինչև 1 տարեկան երեխաներ

Օրական դեղաչափը կազմում է 500 մկգ/կգ:

Տարբեր քաշով երեխաների մոտ Ֆոլաթթու դեղահատերի դեղաչափման հարմարության համար կարելի է օգտագործել նաև Ֆոլաթթու 1 մգ դեղահատերը:

Նյարդային խողովակի զարգացման արատի կանխարգելում.

Օրական 1 դեղահատ՝ սկսած բեղմնավորման պահից հղիության առաջին եռամսյակի ընթացքում:

Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունելքան թույլատրելի է

Եթե Դուք (կամ ուրիշ մեկը, այդ թվում՝ երեխան) ընդունել եք ավելի շատ Ֆոլաթթու դեղահատեր, քան նշանակված է բժշկի կողմից, քիչ հավանակն է, որ դա ինչ-որ կերպ կվնասի ձեր առողջությանը: Եթե Դուք ունեք կասկածներ՝ դիմեք բժշկին: Միշտ պահեք Ձեզ մոտ դեղի փաթեթը և ներդիր-թերթիկը:

Եթե դուք մոռացել եք ընդունել Ֆոլաթթու դեղը

Եթե Դուք մոռացել եք ընդունել դեղի հերթական դեղաչափը՝ ընդունեք այն հիշելուն պես: Եթե արդեն մոտենում է հերթական ընդունման ժամը՝ բաց թողեք չընդունած դեղաչափը: Մի՛ ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնածը լրացնելու համար:

Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

Ինչպես բոլոր դեղերը, Ֆոլաթթու դեղը նույնպես կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, թեև ոչ բոլոր պացիենտների մոտ դրանք կարող են դրսևորվել:

Ինչպես ցանկացած այլ դեղ, Ֆոլաթթուն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ (գերզգայունություն): Եթե Ձեզ մոտ դիտվում է ներքոնշյալ ախտանիշներից ցանկացածը, պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության:

  • քոր/մաշկի կարմրություն, ցան, դեմքի, շրթունքների, բերանի խոռոչի և կոկորդի այտուցվածություն կամ շնչառության կամ կլման դժվարություններ, շոկ (սառը, քրտինքով պատված մաշկ, թույլ զարկերակ, բերանում չորություն, բբերի լայնացում):

Որոշ պացիենտների մոտ դիտվում են հետևյալ կողմնակի երևույթները.

  • ախորժակի կորուստ (անորեքսիա),
  • սրտխառնոց,
  • որովայնում փքվածություն,
  • մեթեորիզմ,
  • վիտամին B12-ի պակասի ախտանիշներ: Խորհուրդ չի տրվում ընդունել Ֆոլաթթու դեղն առանց սակավարյունության պատճառների հետազոտման:

Ինչպես պահել ֆոլաթթու դեղը

  • Դեղը պահեք խոնավությունից և լույսից պաշտպանված վայրում՝ 15-250С ջերմաստիճանի պայմաններում:
  • Դեղի պիտանիության ժամկետը 3 տարի է: Մի՛ օգտագործեք դեղը տուփի և բլիստերի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո:

Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:

  • Եթե դեղահատերը փոխել են իրենց գույնը կամ ցուցաբերում են վատորակության այլ նշաններ՝ մի՛ ընդունեք դրանք:
  • Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

Ինչ է պարունակում ֆոլաթթու դեղի փաթեթը և այլ տեղեկություն

Ինչ է պարունակում Ֆոլաթթու դեղը

Ֆոլաթթու 5 մգ դեղի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

ակտիվ բաղադրատարր՝  ֆոլաթթու- 5մգ,

օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզա մոնոհիդրատ, պովիդոն, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ:

Ինչ տեսք ունեն Ֆոլաթթու դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը

Կլոր, տափակ, մի կողմից՝ գծիկով, երկկողմանի երիզով դեղին դեղահատեր՝ ավելի մուգ գույն ունեցող փոքր և նոսր կուտակումներով:

48 դեղահատ պարունակող 2 բլիստերները (յուրաքանչյուր բլիստերում՝ 24-ական դեղահատ) ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված են ստվարաթղթե տուփի մեջ:

50 դեղահատ պարունակող 5 բլիստերները (յուրաքանչյուր բլիստերում՝ 10-ական դեղահատ) ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված են ստվարաթղթե տուփի մեջ:

Դեղատնից բաց թողնելու կարգ

Դեղատոմսով

Ձեզ կարող է հետաքրքրել

png Վիզիֆորտ դեղահատեր N60

Երկիր՝ США

8750 Դ
-
+
png Ձկան յուղ կատվախոտով Ն100

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Պիկովիտ 4+ 27հաբ

Երկիր՝ Словения

3000 Դ
-
+
png Դեմօպտիկ Պլյուս N30 պատիճ

Երկիր՝ Англия

6400 Դ
-
+
png Դիսմենորմ հաբ N80

Երկիր՝ Германия

3550 Դ
-
+
png Պոլիժեն 12պատ.

Երկիր՝ Египет

0 Դ
-
+
png Վիտամին Ե դպճ 200մգ N10

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Զանոտազոն դեղապատիճներ 50000ՄՄ N20

Երկիր՝ Россия

32500 Դ
-
+
png Ձկան յուղ 370մգ Ն100

Երկիր՝ Россия

350 Դ
-
+
png Օմեգա+լիկոպեն դպճ Ն90

Երկիր՝ США

0 Դ
-
+
png Տուրբոսլիմ թեյ մաքրող ֆ/պ N20

Երկիր՝ Россия

2400 Դ
-
+
png Ռեմենս լ-թ 50մլ

Երկիր՝ Австрия

0 Դ
-
+
png Վիտամին Դ3 դհտ 2500մգ

Երկիր՝ США

0 Դ
-
+
png Տրիպս դպճ N60

Երկիր՝ США

0 Դ
-
+
png Վիտամին Ց 500մգ N30
0 Դ
-
+
png Օմեգա 3 մանկական N60

Երկիր՝ Канада

8400 Դ
-
+