Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Ֆլազոն դեղակախույթ 125մգ/5մլ100մլ

Կոդը ....... 657
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
1700 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ազդող նյութ Մետրոնիդազոլ բենզոատ 

Դեղաձև Մանկական դեղակախույթ ներքին ընդունման համար, 100մլ բանանի համով

Բաղադրություն
5մլ –ում պարունակում է 125մգ մետրոնիդազոլ բենզոատ
Օժանդակ նյութերը` մանրաբյուրեղային ցելյուլոզ, քսանտան, աէրոսիլ, գլիցերին, պոլիսորբատ, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, նատրիումի սախարին, բանանի փոշի:

Դեղաբանական խումբ
Մետրոնիդազոլն ունի հակամանրէային և հակապրոտոզոային ազդեցություն, արդյունավետ է լայն սպեկտրի ախտածին մանրէների նկատմամբ, հատկապես` Bacteroides, Fusobacteria, Clostridia, Eubacteria, անաէրոբ կոկկեր և Gardnerella vaginalis, ինչպես նաև Trichomonas, Entamoeba histolytica, Giardia lambia և Balantidium coli հանդեպ, Peptostreptococcus spp., Peptococcus spp:

Դեղակինետիկա
Մետրոնիդազոլի ազդեցության մեխանիզմը կայանում է նրանում, որ վերջինս վերականգնվում է 5- նիտրո մետրոնիդազոլի, անաէրոբ միկրոօրգանիզմների և նախակենդանիների ներբջջային տրանսպորտային սպիտակուցների միջոցով: Վերականգնված 5-նիտրո մետրոնիդազոլը փոխազդում է միկրոօրգանիզմների բջջային ԴՆԹ-ի հետ , ընկճելով նուկլեինաթթուների սինթեզը, որն էլ բերում է բակտերիաների մահվան:
Ներքին ընդունումից հետո մետրոնիդազոլը արագ ներծծվում է, արյան պլազմայում առավելագույն խտության է հասնում 3 ժամում: Կիսադուրսբերման ժամանակահատվածը 7-8 ժամ է:

Ցուցումներ
Մանրէահարույց վարակների կանխարգելում և բուժում
Հետվիրահատական մանրէավարակների կանխարգելում
Մանրէավարակի` ներառյալ արյան (արյունավարակ, մանրէաարյունություն, որովայնի, ուղեղի, թոքերի, ոսկրերի, սեռական համակարգի, կոնքային շրջանի վարակները, ինչպես նաև վիրաբուժական միջամտություններից հետո առաջացած վերքերի բուժում,
Մակաբուծահարույց աղեվարակի բուժում
Լնդերի խոցոտման և այլ ատամնավարակների (լնդաբորբ) բուժում
Ստորին վերջույթների վարակային խոցի և պառկելախոցի բուժում
Լյամբլիոզ
Ամեոբիազ
Տրիխոմոնիազ
Helicobacter pylori վարակի էրադիկացիա (քվադրոթերապիայի սխեմայով)
Փսևդոմեմբրանային կոլիտ

Ինչ պետքէ իմանալ Ֆլազոն կիրառելուց առաջ
Հայտնել բժշկին, եթե երեխան ունի`
Գերզգայունություն մետրոնիդազոլի նկատմամբ
Լյարդի գործունեության խանգարումներ, ուղեղի և ողնուղեղի ախտահարումներ:
Ընդունում է հետևյալ դեղերից որևէ մեկը` արյունը նոսրացնող դեղեր (վարֆարին), լիթիում պարունակող հակադեպրեսանտներ, քնաբերներ (ֆենոբարբիտալ), հակացնցումային (ֆենիտոյին), 5-ֆտորուրացիլ և ցիկլոսպորին:
Դեղաչափում
Որոշ մանրէավարակների բուժման ժամանակ մանկական դեղաչափը ընտրվում է նրանց մարմնի կշռին համապատախան` 7,5 մգ/կգ քաշին հաշվարկով` 8 ժամը մեկ անգամ, իսկ տևողությունը որոշվում է բժշկի կողմից:
Տրիխոմոնիազ
10 տարեկանից բարձր .7 օրյա բուժում-200մգ (8մլ), օրը 3 անգամ կամ 400մգ (16մլ) օրը 2 անգամ: Բժիշկը կարող է կրճատել օրերի քանակը դեղաչափը մեծացնելու հաշվին:
7-10 տարեկան. 7 օրյա բուժում-100մգ (4մլ) օրը 3 անգամ
3-7 տարեկան. 7 օրյա բուժում-100մգ (4մլ) օրը 2 անգամ
1-3 տարեկան. 7 օրյա բուժում-50մգ (2մլ) օրը 3 անգամ
Ամեոբիազ
10 տարեկանից բարձր երեխաներ` դեղաչափը կարող է հասնել մինչև 400-800մգ (16-32մլ) օրը 3 անգամ, 5-10 օր,
7-10 տարեկան երեխաներ դեղաչափը կարող է հասնել մինչև 200-400մգ (8-16մլ) օրը 3 անգամ, 5-10 օր,
3-7 տարեկան երեխաներ. դեղաչափը կարող է հասնել մինչև 100-200մգ (4-8մլ) օրը 4 անգամ, 5-10 օր,
1-3 տարեկան երեխաներ . դեղաչափը կարող է հասնել մինչև 100-200մգ (4-8մլ) օրը 3 անգամ, 5-10 օր:
Լյամբլիոզ
Երեխաներ 10 տարեկանից բարձր 2գ (80մլ) օրը 1 անգամ, 3 օր
երեխաներ 7-10 տարեկան -1գ (40մլ) օրը 1 անգամ, 3 օր
երեխաներ 3-7 տարեկան -600-800մգ (24-32մլ) օրը 1 անգամ, 3 օր
երեխաներ 1-3 տարեկան -500մգ (20մլ) օրը 1 անգամ, 3 օր
Պրոտոզոային և այլ վարակների բուժման համար դեղաչափը և բուժման տևողությունը կարող են տատանվել: Բուժման տևողությունը կարող է լինել 3-10 օր` հետևյալ ընդհանուր օրական դեղաչափերով.
Լնդաբորբ
10 տարեկանից բարձր երեխաներ 200մգ (8մլ) օրը 3 անգամ, 3 օր
երեխաներ 7-10 տարեկան 100մգ (4մլ) օրը 3 անգամ, 3 օր
երեխաներ 3-7 տարեկան 100մգ (4մլ) օրը 2 անգամ, 3 օր
երեխաներ 1-3 տարեկան 50մգ (2մլ) օրը 3 անգամ, 3 օր
Ատամնավարակ
Միայն 10 տարեկանից մեծ երեխաներ (բուժումը  3-7 օր)-200մգ (8մլ) օրը 3 անգամ:
Մաշկային խոցեր և պառկելախոցեր
Միայն 10 տարեկանից մեծ երեխաներ (բուժումը 7 օր)-400մգ (16մլ) օրը 3 անգա
Ցածր քաշով ծնված նորածիններին (1.2-2.5կգ) Ֆլազոնը նշանակվում է 0-7օրականներին 7.5մգ/կգ քաշին օրը 1 անգամ
7 օրականից մեծ երեխաներին  7.5 մգ/կգ քաշին օրը 2 անգամ:
Ինչ անել, եթե ընդունվել է կրկնակի դեղաչափ
Գերդեղաչափման ժամանակ հնարավոր են դեպրեսիվ ռեակցիաներ, ծայրամասային նևրոպաթիաներ, ցնցումային ռեակցիաներ, որովայնի սաստիկ ցավեր:
Գերդեղաչափման դեպքում դիմել բժշկին:
Կողմնակի երևույթներ
Ստամոքսաղիքային համակարգի կողմից – սրտխառնոց, փորլուծություն, ցավեր որովայնի շրջանում, փսխում, տհաճ մետաղական համ բերանի խոռոչում, ախորժակի բացակայություն:
ԿՆՀ –ի կողմից – գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, դյուրագրգռելիություն կամ դեպրեսիա, անքնություն, կոորդինացիայի խանգարումներ :
Ալերգիկ ռեակցիաներ – եղնջացան , մաշկային ցանավորում, մաշկային քոր:
Արյունաստեղծ համակարգ - լեյկոպենիա, նեյտրոպենիա:
Մեզի գույնի փոփոխություն – կարմրավուն, մգացած:
Պահպանման պայմաններ
Պահպանել մինչև 25 oC ջերմաստիճանի պայմաններում, մութ , չոր տեղում:
Պահել երեխաներին անհասանելի տեղում:

Բացթողման կարգ Բժշկի նշանակմամբ

Փաթեթավորում Ֆլակոն 100մլ, չափիչ բաժակով

Պիտանիության ժամկետ 3 տարի

Ձեզ կարող է հետաքրքրել

png Ամպիցիլլին սրվ. 1գ N1

Երկիր՝ Россия

150 Դ
-
+
png Օսպամոքս 125մգ/5մլ 60մլ

Երկիր՝ Швейцария

0 Դ
-
+
png Ամոքսիցիլլին դպճ 500մգ N10

Երկիր՝ Германия

600 Դ
-
+
png Տավանիկ 500մգ հաբ N5

Երկիր՝ Индия

5200 Դ
-
+
png Լեվոֆլոքս-Դենկ 5մգ/մլ 100մլ

Երկիր՝ Германия

10500 Դ
-
+
png Ֆլեմոքսին սոլյուտաբ 125մգ N20

Երկիր՝ Нидерланды

0 Դ
-
+
png Էդիցին 1գ

Երկիր՝ Словения

0 Դ
-
+
png Ֆլեմոքսին Սոլյուտաբ 500մգ N20

Երկիր՝ Нидерланды

3350 Դ
-
+
png Վալացիկլոցիր դհտ 500մգ N10

Երկիր՝ Греция

0 Դ
-
+
png Ցիպրինոլ սրվակ 10մլ N5

Երկիր՝ Словения

1300 Դ
-
+
png Արբիդոլ դպճ 100մգ N10

Երկիր՝ Россия

2500 Դ
-
+
png Սաֆոցիդ դհտ Ն4

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Կատարել սրվ. 20մլ

Երկիր՝ Великобритания

0 Դ
-
+
png Ամոքսիկլավ դհտ 1000մգ N14

Երկիր՝ Швейцария

4100 Դ
-
+