Զամբյուղը դատարկ է
Մեզիմ Ֆորտե 10000 եդ. դեղահատեր N20
Կոդը ....... 3320«Մեզիմ ֆորտե 10000ԱՄ N20» դեղամիջոցը պարունակում է պանկրեատին և օրգանիզմն ապահովում է մարսողական ֆերմենտներով` լիպազ (Եվրոպական դեղագրքով սահմանված 10000 միավոր մեկ դեղահաբում), ամիլազ (ոչ պակաս, քան Եվրոպական դեղագրքով սահմանված 7500 միավոր մեկ դեղահաբում) և պրոտեազ (ոչ պակաս, քան Եվրոպական դեղագրքով սահմանված 375 միավոր մեկ դեղահաբում):
«Մեզիմ ֆորտե 10000ԱՄ N20» դեղամիջոցն ընդունում են ենթաստամոքսային գեղձի անբավարար ֆունկցիայի կամ դրա բացակայության պատճառով (ենթաստամոքսային գեղձի էկզոկրին անբավարարություն) առաջացած մարսողության խանգարումների ժամանակ, որպես մարսողական ֆերմենտների փոխարինող «Մեզիմ ֆորտե 10000ԱՄ N20» դեղամիջոցը նպաստում է ընդունված սննդի տարալուծմանը և յուրացմանը:
Ինչպե՞ս ընդունել «Մեզիմ ֆորտե 10000ԱՄ N20» դեղամիջոցը
Միշտ ընդունեք տվյալ դեղամիջոցը ներդիր-թերթիկում շարադրված հրահանգներին, կամ բուժող բժշկի կամ դեղատան աշխատակցի ցուցումներին համապատասխան։ Եթե Դուք ինչ-որ հարցում համոզված չեք, ապա դիմեք բժշկի կամ դեղատան աշխատակցի։
Դեղաչափ
Խորհուրդ տրվող դեղաչափ
Մեզիմ ֆորտե 10000ԱՄ N20 2-4 հաբ սննդի միանգամյա ընդունման ժամանակ (համապատասխանում է լիպազայի 20000-40000 ԱՄ)։ ՄԵԶԻՄ ֆորտե 10000 դեղաչափը սահմանվում է մարսողության առկա խանգարումների ծանրությանը համապատասխան։ Պահանջվող դեղաչափը կարող է նաև նշվածից ավելի մեծ լինել։
Դեղաչափի ավելացումը պետք է անցկացվի ախտանիշների արտահայտվածության նվազեցման նպատակով (օրինակ ստեատորեա, ստամոքսի ցավ) և միայն բժշկի հսկողության տակ։
Չի կարելի գերազանցել ֆերմենտների օրական դեղաչափը, որը կազմում է մարմնի մեկ կիլոգրամին լիպազայի 10000 միավոր։ Ֆերմենտների դոզան չպետք է գերազանցի ճարպերի բավարար ներծծման համար անհրաժեշտ դոզան, հատկապես մուկովիսցիդոզով հիվանդների մոտ։
«Մեզիմ ֆորտե 10000» դեղամիջոցի հաբերը դիմակայուն են ստամոքսի թթվայնության նկատմամբ, և դրանք պետք է կուլ տալ ամբողջությամբ` խմելով մեծ քանակի հեղուկ: