Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Մետրոնիդազոլ դենտա գել 1% 20g

Կոդը ....... 7381
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
720 Դ
-
+
Երկիր՝ Армения

Բաղադրությունը

Յուրաքաչյուր գրամը պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 10 մգ մետրոնիդազոլ (մետրոնիդազոլի բենզոատի ձևով), 0.5 մգ քլորհեքսիդինի գլյուկոնատ (քլորհեքսիդինի գլյուկոնատի 20 % լուծույթի ձևով):
Օժանդակ բաղադրանյութեր` պրոպիլենգլիկոլ, կարբոմեր 940, դինատրիումի էդետատ, մենթոլ, նատրիումի սախարին, մաքրված ջուր:

Դեղաբանական ազդեցությունը

Հակամանրէային դեղը նախատեսված է բերանի խոռոչի վարակա-բորբոքային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար:

Դեղի արդյունավետությունը պայմանավորված է իր կազմում առկա երկու հակամանրէային բաղադրիչներով՝ մետրոնիդազոլ և քլորհեքսիդին:

Մետրոնիդազոլը ցուցաբերում է հակամանրէային ազդեցություն անաէրոբ բակտերիաների նկատմամբ, որոնք հարուցում են պարոդոնտ Porphyromonas gingivalis, Prevotella intermedia, P.denticola, Fusobacterium fusiformis, Wolinella recta, Eikenella corrodens, Borrelia vincenti, Bacteroides melaninogenicus, Selenomonas sp.:

Քլորհեքսիդինը ազդեցության լայն սպեկտրի հականեխիչ է, օժտված է մանրէասպան ազդեցությամբ գրամ-բացասական և գրամ-դրական միկրոօրգանիզմների վեգետատիվ ձևերի նկատմամբ, ինչպես նաև խմորասնկերի, դերմատոֆիտների և լիպոֆիլ վիրուսների նկատմամբ:

Ֆարմակոկինետիկա

Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը տեղային օգտագործման դեպքում գործնականորեն չի ներծծվում, քանի որ հիմնական ազդող նյութերը օգտագործվում են նվազագույն բուժիչ խտություններով, և նրանց համակարգային ազդեցությունը նվազագույնն է:

Ցուցումներ

Բուժում և կանխարգելում

– սուր լնդաբորբ,
– Վինցենտի սուր նեկրոտիկ խոցային լնդաբորբ,
– քրոնիկական լնդաբորբ (այտուցային, հիպերպլաստիկ, ատրոֆիկ/ թեփոտող/),
– քրոնիկ պերիդոնտիտ ,
– պերիդոնտալային թարախակույտ (աբսցես) (համակցված բուժման կազմում),
– կրկնվող աֆտոզ (խոցային) ստոմատիտ:

Դեղաչափավորումը և կիրառման եղանակները

Դեղը նախատեսված է միայն ատամնաբուժության մեջ օգտագործելու համար:

Մեծահասակներին և 12 տարեկանից մեծ երեխաներին լնդերի բորբոքման (լնդաբորբի) դեպքում Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը տարածում են լնդի հատվածում օրական 1-2 անգամ, դոնդողը լվանալ խորհուրդ չի տրվում: Դեղի տարածումից հետո 30 րոպեի ընթացքում անհրաժեշտ է խուսափել սննդի և հեղուկի ընդունումից:

Բուժման կուրսի տևողությունը կազմում է առնվազն 1 ամիս :

Աֆտոզ ստոմատիտի դեպքում Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը օրական 1-2 անգամ տարածում են բերանի խոռոչի ախտահարված հատվածի լորձաթաղանթի վրա ՝ 7-10 օր տևողությամբ:

Պարոդոնտիտի դեպքում, ատամնաքարերի հեռացումից հետո, պարոդոնտալային գրպանիկները մշակվում են Մետրոնիդազոլ Դենտա դոնդողով և տեղի ՝ ունենում գելի տարածում լնդերի վրա: Էքսպոզիցիայի ժամանակը կազմում է 30 րոպե: Միջամտությունների հաճախականությունը կախված է հիվանդության ծանրությունից: Դոնդողի հետագա տարածումը հիվանդը կարող է կատարել ինքնուրույն. Մետրոնիդազոլ Դենտա-ն տարածում են լնդի շրջանում օրական 1-2 անգամ՝ 7-10 օր տևողությամբ:

Քրոնիկական լնդաբորբի և պարադոնտիտի կանխարգելման համար Մետրոնիդազոլ Դենտա դոնդողը լնդերի վրա բաշխում են օրը 1-2 անգամ՝ 7-10 օր տևողությամբ: Կանխարգելիչ կուրսերը անցկացնում են տարեկան 2-3 անգամ:

6-12 տարեկան երեխաներին դեղը նշանակվում է միայն բժշկի կողմից:

Կողմնակի ազդեցություններ

Մետրոնիդազոլ Դենտա դոնդողի տեղային կիրառումից հետո համակարգային կողմնակի ազդեցությունները քիչ հավանական են:

Մետրոնիդազոլով պայմանավորված կողմնակի ազդեցություններ. գլխացավ, մետաղական համ բերանում, ալերգիկ ռեակցիաներ (մաշկային ցան, քոր, եղնջացան):

Քլորհեքսիդինով պայմանավորված կողմնակի ռեակցիաներ. լեզվի գունաթափում, համային զգացողությունների խանգարում և լեզվի այրոց, հարականջային գեղձի այտուցվածություն, մաշկի գրգռվածություն:

Հակացուցումներ

– Մետրոնիդազոլի, քլորհեքսիդինի և դեղի այլ բաղադրիչների նկատմամբ գերզգայունություն,
– Մանկական տարիք մինչև 6 տարեկան,
– Հղիություն և կաթնարտադրության շրջան:

Հատուկ ցուցումներ

Մետրոնիդազոլ Դենտա դոնդողի կիրառումը չի փոխարինում ատամների հիգիենտիկ մաքրմանը: Ատամները անհրաժեշտ է մաքրել մինչև դեղի օգտագործումը կամ օրվա այլ ժամի:

Տեղային օգտագործման դեպքում լնդի շրջանում մետրոնիդազոլի խտությունը նշանակալի չափով բարձր է մետրոնիդազոլի ներքին ընդունման դեպքում առաջացած խտությունից, այդ պատճառով Մետրոնիդազոլ Դենտա դոնդողի նշանակման դեպքում, ի համեմատ ներքին ընդունման Մետրոնիդազոլի , դեղաչափը կարող ենք նվազեցնել և , այդպիսով, կողմնակի ազդեցությունների առաջացման վտանգը կհասնի նվազագույնի: Անհրաժեշտ է խուսափել դեղի և աչքի շփումից: Մետրոնիդազոլ Դենտա դոնդողի օգտագործման ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել ալկոհոլի ընդունումից, քանի որ մետրոնիդազոլը կարող է հարուցել դիսուլֆիրամի նման ռեակցիա:

Գերդեղաչափավորում

Դեղի ցածր ներծծման պատճառող գերդեղաչափավորումը քիչ հավանական է:

Բուժումը. պատահականորեն ներս ընդունելու դեպքում գործնականորեն չի ներծծվում (անհրաժեշտ է կատարել ստամոքսի լվացում՝ օգտագործելով կաթ, հում ձու, դոնդողանյութ ): Անհրաժեշտության դեպքում կատարվում է ախտանշանային բուժում:

Հղիության և կաթնարտադրության շրջան

Հղիության և կաթնարտադրության շրջանում դեղի օգտագործումը հակացուցված է:

Դեղորայքային փոխազդեցություններ

Տեղային օգտագործման դեպքում դեղի փոխազդեցությունը այլ դեղերի հետ նվազագույն է, բայց ամբողջությամբ բացառել այդպիսի ռեակցիաներ չի կարելի: Անհրաժեշտ է հաշվի առնել ներքոնշյալ դեղորայքային փոխազդեցությունների առաջացման հնարավորությունը:

Միաժամանակյա օգտագործման դեպքում մետրոնիդազոլը ուժեղացնում է անուղղակի ազդեցության հակամակարդիչների ազդեցությունը:

Մետրոնիդազոլի և դիսուլֆիրամի համատեղ օգտագործումը ուժեղացնում է նրանց թունայնությունը:

Քլորհեքսիդինը անհամատեղելի է անիոնային մաքրող միջոցների հետ ( օճառ):

Պիտանելիության ժամկետը

Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:

Դեղատնից բացթողման կարգը

Բաց է թողնվում դեղատոմսով:

Թողարկման ձևը և փաթեթավորումը

Լնդերի համար դոնդող՝ լցված 20-ական գրամ ալյումիներ պարկուճներում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:

Պահման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Սինաֆլանի քսուք 0,25% 15գ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Ակրիդերմ ն/քսուք 0.05% 30գ

Երկիր՝ Россия

1790 Դ
-
+
png Վիտամին Ա դպճ 33000 ԱՄ N50

Երկիր՝ Беларусь

0 Դ
-
+
png Լոկոբեյզ րիպեյա 30գ

Երկիր՝ Нидерланды

5400 Դ
-
+
png Էրիթրոմիցին քսուք 1% 25գ

Երկիր՝ Армения

680 Դ
-
+
png Բետացիդ լոսյոն 30մլ

Երկիր՝ Армения

1430 Դ
-
+
png Դեպանտոլ քսուք 5% 30գ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Ֆենիստիլ գել 30գ

Երկիր՝ Швейцария

3200 Դ
-
+
png Վիտապրոստ ֆորտե մոմիկ N10

Երկիր՝ Россия

13200 Դ
-
+
png Հելթ ընդ բյութի դիմակ 200մլ 348

Երկիր՝ Израиль

0 Դ
-
+
png Տերբիզիլ նրբաքսուք 1% 15գ

Երկիր՝ Венгрия

2600 Դ
-
+
png Ստրեպտոցիդ քսուք 10% 30գ

Երկիր՝ Армения

260 Դ
-
+
png Վիֆերոն մոմիկ 150000ԱՄ N10

Երկիր՝ США

2900 Դ
-
+
png Վարիկսինալ դոնդող 75մլ

Երկիր՝ Чехия

0 Դ
-
+