Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Մեթֆորմին 1000մգ N30

Կոդը ....... 18477
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
1200 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ինչ է մետֆորմին դեղը և ինչի համար է այն կիրառվում

Մետֆորմին դեղի ակտիվ բաղադրատարրը մետֆորմինի հիդրոքլորիդն է: Այն պատկանում է բիգուանիդներ կոչվող դեղերի շարքին:

Ինսուլինը ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրվող հորմոն է, որի միջոցով արյան մեջ պարունակվող գլյուկոզան յուրացվում է օրգանիզմի բջիջների կողմից:

Օրգանիզմը գլյուկոզան օգտագործում է էներգիա ստանալու համար կամ պահպանում է այն՝ հետագայում օգտագործելու համար:

Շաքարային դիաբետի դեպքում ենթաստամոքսային գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ ինսուլին կամ օրգանիզմը չի կարողանում պատշաճ կերպով օգտագործել այն, ինչը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը: Մետֆորմինը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազեցմանը մինչև հնարավորինս նորմալ ցուցանիշներ:

Մետֆորմինի երկարատև կիրառումը նպաստում է ավելորդ քաշ ունեցող պացիենտների մոտ շաքարային դիաբետի բարդությունների զարգացման ռիսկի նվազեցմանը: Մետֆորմինի կիրառումը նպաստում է նաև մարմնի քաշի կայունացմանը կամ չափավոր կորստին:

Մետֆորմինը ցուցված է 2-րդ տիպի (ոչ ինսուլինակախյալ) շաքարային դիաբետ ունեցող պացիենտների բուժման համար: Այն հատկապես ցուցված է ավելորդ քաշ ունեցող այն պացիենտների բուժման համար, որոնց մոտ արյան մեջ գլյուկոզայի պատշաճ մակարդակը չի կարգավորվում միայն սննդակարգին հետևելու և ֆիզիկական վարժությունների միջոցով:

Մեծահասակներին մետֆորմինը կարող է նշանակվել մոնոթերապիայի, ինչպես նաև` ներքին ընդունման այլ հակաշաքարախտային դեղերի կամ ինսուլինի հետ համակցված բուժման ձևով:

10 տարեկան և ավելի մեծ երեխաներին մետֆորմինը կարող է նշանակվել մոնոթերապիայի կամ ինսուլինի հետ համակցված բուժման ձևով:

Ինչ պետք է իմանալ մետֆորմին դեղն ընդունելուց առաջ

Մի օգտագործեք Մետֆորմին դեղը, եթե

  • ունեք ալերգիա (գերզգայնություն) մետֆորմինի հիդրոքլորիդի կամ դեղի օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ (դրանք թվարկված են ստորև՝ «Ինչ է պարունակում դեղի փաթեթը և այլ տեղեկություն» բաժնում),
  • ունեք լյարդային անբավարարություն,
  • ունեք երիկամների ֆունկցիայի ծանր աստիճանի խանգարումներ,
  • ունեք չվերահսկվող շաքարային դիաբետ, օրինակ՝ սուր գերշաքարարյունություն (արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ), սրտխառնոց, փսխում, փորլուծություն, մարմնի քաշի կտրուկ կորուստ, լակտոացիդոզ (տե՛ս ստորև «Լակտոացիդոզի զարգացման ռիսկ» բաժինը) կամ կետոացիդոզ: Կետոացիդոզի դեպքում արյան մեջ կուտակվում են կետոնային մարմիններ, ինչը կարող է հանգեցնել դիաբետիկ նախակոմայի զարգացմանը: Կետոացիդոզի ախտանիշներն են` ցավը որովայնում, խոր և հաճախացած շնչառությունը, քնկոտությունը կամ ացետոնի բնորոշ հոտը բերանից,
  • օրգանիզմը ջրազրկված է (դեհիդրատացիա), օրինակ՝ երկարատև ծանր փորլուծության կամ բազմակի փսխումների արդյունքում: Օրգանիզմի ջրազրկումը կարող է հանգեցնել երիկամային ֆունկցիայի խանգարմանը, ինչի արդյունքում կարող է զարգանալ լակտոացիդոզ (տե՛ս «Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ» բաժինը),
  • առկա է վարակային ծանր հիվանդություն, օրինակ՝ թոքերի, բրոնխների կամ երիկամների վարակ: Ծանր վարակների դեպքում կարող է զարգանալ երիկամների ֆունկցիայի խանգարում, ինչի արդյունքում կարող է ի հայտ գալ լակտոացիդոզ (տե՛ս «Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ» բաժինը),
  • ընդունում եք բուժում սրտային սուր անբավարարության համար կամ վերջերս ունեցել եք սրտի նոպաներ, առկա են արյան շրջանառության լուրջ խանգարումներ (օրինակ՝ շոկ) կամ շնչառության խանգարումներ: Նշված երևույթները կարող են հյուսվածքներում թթվածնային անբավարարություն առաջացնել, ինչի արդյունքում կարող է զարգանալ լակտոացիդոզ (տե՜ս «Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ» բաժինը),
  • օգտագործում եք մեծ քանակությամբ ալկոհոլ:

Եթե վերը նշվածներից որևէ մեկն առկա է Ձեզ մոտ, ապա նախքան Մետֆորմին դեղն ընդունելը՝ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ:

Խորհրդակցեք բուժող բժշկի հետ, եթե

  • անհրաժեշտ է իրականացնել բժշկական հետազոտություն, օրինակ՝ ռենտգենյան ճառագայթների միջոցով իրականացվող ախտորոշում, ներառյալ՝ յոդ պարունակող կոնտրաստային նյութերի ներանոթային ներարկմամբ իրականացվող հետազոտությունները:
  • անհրաժեշտ է իրականացնել վիրաբուժական լուրջ միջամտություն:

Նախքան հետազոտության կամ վիրաբուժական միջամտության իրականացումը և դրանցից հետո անհրաժեշտ է որոշակի ժամանակով դադարեցնել Մետֆորմին դեղի ընդունումը:

Անհրաժեշտության դեպքում բուժող բժիշկը տվյալ ժամանակահատվածի համար կնշանակի այլ բուժում: Կարևոր է, որպեսզի Դուք հստակ հետևեք բժշկի ցուցումներին:

Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ

Լակտոացիդոզի զարգացման ռիսկ

Մետֆորմինի կիրառումը կարող է առաջացնել հազվադեպ հանդիպող, սակայն շատ լուրջ բարդություն՝ լակտոացիդոզ, որն ի հայտ է գալիս հատկապես երիկամային ֆունկցիայի խանգարում ունեցող պացիենտների մոտ: Լակտոացիդոզի զարգացման ռիսկը բարձր է չվերահսկվող շաքարային դիաբետի, ծանր վարակների, երկարատև քաղցած մնալու, ալկոհոլիզմի, օրգանիզմի ջրազրկման (տե՜ս ստորև բերված տեղեկատվությունը), լյարդային անբավարարության և թթվածնային քաղցով ուղեկցվող որևէ ախտաբանական երևույթի դեպքում (օրինակ՝ սրտի ծանր հիվանդություն):

Եթե Ձեզ մոտ առկա է նշվածներից որևէ մեկը, ապա նախքան Մետֆորմին դեղի ընդունումը՝ խորհրդակցեք բուժող բժշկի հետ:

Կարճ ժամանակով դադարեցրեք Մետֆորմին դեղի ընդունումը օրգանիզմի ջրազրկման

(օրգանիզմի հեղուկի զգալի կորուստ) ռիսկով ուղեկցվող հետևյալ վիճակների առկայության դեպքում՝ ուժեղ փսխում, փորլուծություն, տենդ, բարձր ջերմաստիճանի ներգործություն կամ ոչ բավարար քանակով հեղուկի օգտագործում:

Եթե լրացուցիչ հարցեր ունեք, խորհրդակցեք բուժող բժշկի հետ:

Եթե ի հայտ են եկել լակտոացիդոզի ախտանիշներ, անհապաղ դադարեցրեք Մետֆորմին դեղի ընդունումը և այդ մասին հայտնեք բուժող բժշկին կամ դիմեք մոտակա հիվանդանոց, քանի որ լակտոացիդոզի արդյունքում կարող է զարգանալ կոմա:

Լակտոացիդոզի ախտանիշներն են՝

  • փսխում,
  • ցավ որովայնում,
  • մկանային սպազմ,
  • ընդհանուր վատ ինքնազգացողություն, որն ուղեկցվում է արտահայտված հոգնածությամբ,
  • շնչառության դժվարացում,
  • մարմնի ջերմաստիճանի իջեցում,
  • սրտխփոց:

Լակտոացիդոզի զարգացման դեպքում պահանջվում է անհետաձգելի բուժօգնություն:

Եթե պետք է իրականացնել վիրաբուժական լուրջ միջամտություն, ապա այդ ընթացքում և դրանից հետո որոշ ժամանակով պետք է դադարեցնել Մետֆորմին դեղի կիրառումը: Բուժող բժիշկը խորհուրդ կտա՝ երբ դադարեցնել և վերսկսել բուժումը:

Մետֆորմին դեղը մոնոթերապիայի ձևով կիրառման դեպքում չի առաջացնում հիպոգլիկեմիա (արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցում՝ թերշաքարարյունություն): Սակայն այլ հակաշաքարախտային դեղերի (սուլֆոնիլմիզանյութի ածանցյալներ, ինսուլին, մեգլիտինիդներ) հետ միաժամանակյա կիրառման դեպքում հիպոգլիկեմիայի զարգացման ռիսկը բարձր է:

Եթե Ձեզ մոտ դիտվում են հիպոգլիկեմիայի ախտանիշներ, օրինակ՝ թուլություն, գլխապտույտ, առատ քրտնարտադրություն, հաճախասրտություն, տեսողության կամ ուշադրության կենտրոնացման խանգարումներ, անհրաժեշտ է անհապաղ ընդունել շաքար պարունակող որևէ սնունդ կամ ըմպելիք:

Մետֆորմին ընդունող տարեց կամ երիկամային ֆունկցիայի խանգարում ունեցող պացիենտների մոտ տարեկան առնվազն մեկ անգամ կամ նույնիսկ ավելի հաճախ պետք է իրականացնել երիկամային ֆունկցիայի մանրակրկիտ հսկողություն:

Մետֆորմին դեղի և այլ դեղերի միաժամանակյա կիրառում

Յոդ պարունակող կոնտրաստային նյութերի ներանոթային ներարկման (օրինակ՝ ռենտգենյան ճառագայթների միջոցով ախտորոշման) դեպքում տվյալ գործողությունից առաջ կամ դրա ընթացքում պետք է դադարեցնել Մետֆորմին դեղի ընդունումը: Բուժող բժիշկը կտեղեկացնի, թե երբ դադարեցնել կամ վերսկսել Մետֆորմին դեղի ընդունումը:

Միշտ տեղյակ պահեք բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պատրաստվում եք ընդունել որևէ այլ դեղ` ներառյալ առանց դեղատոմսի ձեռք բերվածները: Հնարավոր է կարիք լինի ավելի հաճախակի որոշել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ և գնահատել երիկամային ֆունկցիան: Հնարավոր է բուժող բժշկի կողմից Մետֆորմինի դեղաչափի ճշգրտման անհրաժեշտություն առաջանա:

Հատկապես կարևոր է առանձնացնել Մետֆորմին դեղի և հետևյալ դեղերի միաժամանակյա կիրառումը.

  • մեզի արտադրությունը խթանող դեղեր (միզամուղներ),
  • ցավազրկող և հակաբորբոքային ազդեցությամբ դեղեր (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր և ցիկլոօքսիգենազա-2 ֆերմենտի արգելակիչներ, օրինակ՝ իբուպրոֆեն և ցելեկօքսիբ),
  • որոշ հակագերճնշումային դեղեր (անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ և անգիոտենզին II ընկալիչների անտագոնիստներ),
  • β2 – ադրենէրգիկ ընկալիչների ագոնիստներ, օրինակ՝ սալբուտամոլ կամ տերբուտալին (կիրառվում են բրոնխային ասթմայի բուժման համար),
  • կորտիկոստերոիդներ (կիրառվում են տարբեր հիվանդությունների, օրինակ՝ մաշկի ծանր բորբոքումների կամ բրոնխային ասթմայի բուժման համար),
  • արյան մեջ մետֆորմինի մակարդակի վրա ազդող դեղեր, հատկապես՝ երիկամային ֆունկցիայի խանգարման դեպքում (օրինակ՝ վերապամիլ, ռիֆամպիցին, ցիմետիդին, դոլուտեգրավիր, ռանոլազին, տրիմեթոպրիմ, վանդետանիբ, իսավուկոնազոլ, կրիզոտինիբ, օլապարիբ),
  • շաքարային դիաբետի բուժման համար կիրառվող այլ դեղեր: 

Մետֆորմին դեղի ընդունումը ալկոհոլի հետ

Մետֆորմին դեղով բուժման ընթացքում անհրաժեշտ է խուսափել ալկոհոլի չարաշահումից, քանի որ այդ դեպքում լակտոացիդոզի զարգացման ռիսկը բարձր է (տե՛ս «Հատուկ ցուցումներ և նախազգուշական միջոցառումներ» բաժինը):

Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

Հղիության ընթացքում շաքարային դիաբետի բուժումն անհրաժեշտ է իրականացնել ինսուլինով:

Եթե հղի եք կամ կրծքով կերակրում եք, կամ ենթադրում եք, որ հղի եք կամ պլանավորում եք հղիություն, ապա Մետֆորմին դեղի, ինչպես նաև ցանկացած այլ դեղի ընդունումից առաջ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ, քանի որ հնարավոր է բուժումը փոխելու կարիք առաջանա:

Մետֆորմին դեղը խորհուրդ չի տրվում օգտագործել կրծքով կերակրման ընթացքում:

Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)

Մետֆորմին դեղը մոնոթերապիայի ձևով կիրառման դեպքում հիպոգլիկեմիա չի առաջացնում, հետևաբար, այն չի ազդում մեքենա վարելու և մեխանիզմներ կառավարելու կարողության վրա: Այնուամենայնիվ, մետֆորմինի և հակաշաքարախտային այլ դեղերի (սուլֆոնիլմիզանյութի ածանցյալներ, ինսուլին, ռեպագլինիդ, մեգլիտինիդներ և այլն) զուգակված ընդունման դեպքում  պացիենտներին պետք է նախազգուշացնել հիպոգլիկեմիայի զարգացման ռիսկի մասին: Հիպոգլիկեմիայի ախտանիշներն են՝ թուլությունը, գլխապտույտը, առատ քրտնարտադրությունը, հաճախասրտությունը, տեսողության կամ ուշադրության կենտրոնացման խանգարումները:

Նշված ախտանիշների առաջին իսկ նախանշանների ի հայտ գալու դեպքում դադարեցրեք մեքենա վարելը և մեխանիզմներ կառավարելը:

Ինչպես ընդունել մետֆորմին դեղը

Մետֆորմին դեղն անհրաժեշտ է օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բժշկի կամ դեղագետի:

Մետֆորմին դեղի կիրառումը չի կարող փոխարինել առողջ ապրելակերպին հետևելուց ակնկալվող օգուտին: Հետևե´ք հատուկ սննդակարգի և կանոնավոր ֆիզիկական վարժությունների վերաբերյալ բժշկի խորհուրդներին:

10 տարեկան և ավելի մեծ երեխաներ և դեռահասներ

Տարիքային այս խմբի պացիենտների համար Մետֆորմին դեղի նախնական դեղաչափը 500 մգ կամ 850 մգ է, որն ընդունվում է օրական 1 անգամ: Առավելագույն օրական դեղաչափը 2000 մգ է, որը բաժանվում է 2-3 ընդունումների: Հիմք ընդունելով 10-ից մինչև 12 տարեկան երեխաների մոտ դեղի կիրառման սահմանափակ փորձը՝ խորհուրդ է տրվում տվյալ տարիքային խմբի պացիենտների բուժումն իրականացնել միայն բուժող բժշկի ցուցումներին համապատասխան:

Չափահասներ

Մետֆորմին դեղի նախնական դեղաչափը 500 մգ կամ 850 մգ է, որն ընդունվում է օրական 2-3 անգամ: Առավելագույն օրական դեղաչափը 3000 մգ է, որը բաժանվում է 3 ընդունումների:

Երիկամային ֆունկցիայի թուլացման դեպքում բուժող բժիշկը կարող է նշանակել ավելի ցածր դեղաչափ:

Եթե անհրաժեշտ է միաժամանակ ինսուլին ընդունել, ապա բժիշկը կտեղեկացնի, թե ինչ սխեմայով պետք է սկսել Մետֆորմին դեղի կիրառումը:

Մշտադիտարկում

  • Բուժող բժիշկը պետք է իրականացնի արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կանոնավոր ստուգում և, ելնելով ստացված արդյունքներից, ճշգրտի Մետֆորմինի դեղաչափը: Անհրաժեշտ է պարբերաբար այցելել բժշկին: Սա հատկապես կարևոր է երեխաների, դեռահասների և տարեց պացիենտների համար:
  • Մետֆորմինով բուժման ընթացքում՝ առնվազն տարին մեկ անգամ պետք է կատարել երիկամային ֆունկցիայի մանրակրկիտ հսկողություն: Եթե տարեց եք կամ առկա է երիկամային ֆունկցիայի խանգարում, ապա ստուգումները կարող են ավելի հաճախ լինել:

Ինչպես ընդունել մետֆորմին դեղը

Մետֆորմին դեղն անհրաժեշտ է ընդունել ուտելու ընթացքում կամ դրանից հետո, ինչը հնարավորություն է տալիս խուսափել մարսողության վրա ազդող կողմնակի ազդեցությունների առաջացումից:

Դեղահատը պետք է ընդունել ամբողջությամբ՝ մեկ բաժակ ջրով:

Եթե դեղն անհրաժեշտ է ընդունել օրական 1 անգամ, ապա ընդունեք այն առավոտյան՝ նախաճաշի ժամանակ:

Եթե դեղն անհրաժեշտ է ընդունել օրական 2 անգամ, ապա ընդունեք այն առավոտյան (նախաճաշի ժամանակ) և երեկոյան (ընթրիքի ժամանակ):

Եթե դեղն անհրաժեշտ է ընդունել օրական 3 անգամ, ապա ընդունեք այն առավոտյան (նախաճաշի ժամանակ), կեսօրին (ճաշի ժամանակ) և երեկոյան (ընթրիքի ժամանակ):

Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բժշկի կամ դեղագետի:

Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է

Մետֆորմինի գերդեղաչափման արդյունքում կարող է զարգանալ լակտոացիդոզ: Լակտոացիդոզի ախտանիշները յուրահատուկ չեն և կարող են արտահայտվել փսխման, մկանային սպազմով ուղեկցվող որովայնային ցավերի, հոգնածությամբ և շնչառության դժվարացմամբ ուղեկցվող ընդհանուր վատ ինքնազգացողության ձևով: Հետագայում կարող են զարգանալ նաև այլ ախտանիշներ՝ մարմնի ջերմաստիճանի իջեցում և սրտխփոց:

Վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմեք բժշկի, քանի որ լակտոացիդոզի արդյունքում կարող է զարգանալ կոմա: Անմիջապես դադարեցրեք Մետֆորմին դեղի ընդունումը և դիմեք բուժող բժշկին կամ մոտակա հիվանդանոց:

Եթե դուք մոռացել եք ընդունել Մետֆորմին դեղը

Եթե մոռացել եք ընդունել Մետֆորմին դեղի հերթական դեղաչափը, ապա այն պարզապես ընդունեք հաջորդ ընդունման համար նախատեսված ժամին: Չի կարելի ընդունել կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածը լրացնելու նպատակով:

Եթե տվյալ դեղի կիրառման հետ կապված լրացուցիչ հարցեր ունեք, խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ։

Ինչպես պահել մետֆորմին դեղը

Մետֆորմին 1000 մգ դեղահատեր

Դեղը պահեք երեխաների համար անհասանելի և անտեսանելի տեղում:

Դեղը պահեք իր տուփի մեջ՝ 250С ջերմաստիճանից ցածր պայմաններում:

Դեղի պիտանիության ժամկետը 3 տարի է:

Մի օգտագործեք դեղը տուփի և սրվակի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո: Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:

Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

Ինչ է պարունակում մետֆորմին դեղի փաթեթը և այլ տեղեկություն

Ինչ է պարունակում Մետֆորմին դեղը

Մետֆորմին 1000 մգ դեղի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

ակտիվ բաղադրատարր՝մետֆորմինի հիդրոքլորիդ – 1000 մգ (համարժեք է 780 մգ մետֆորմինին),

օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզա, պովիդոն, օսլայի նատրիումի գլիկոլյատ, մագնեզիումի ստեարատ, եգիպտացորենի օսլա:

Ինչ տեսք ունեն Մետֆորմին դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը

Մետֆորմին 1000 մգ՝ սպիտակ, օվալաձև, երկուռուցիկ, մի կողմում՝ բաժանման գծիկով դեղահատեր

15-ական դեղահատ պարունակող 2 բլիստերները (30 դեղահատ) տեղադրված են ստվարաթղթե տուփի մեջ ներդիր-թերթիկի հետ միասին:

Դեղատնից բաց թողնելու կարգ

Դեղատոմսով

Ձեզ կարող է հետաքրքրել

png Ամարիլ Մ դհտ 2մգ/500մգ N30

Երկիր՝ Индия

0 Դ
-
+
png Յանումեթ 50մգ/1000մգ N56

Երկիր՝ Германия

25000 Դ
-
+
png Տիոկտացիդ 5սրվ.

Երկիր՝ Швейцария

16750 Դ
-
+
png Գլյուկոֆաժ լոնգ դհտ 1000մգ N60

Երկիր՝ Германия

6650 Դ
-
+
png Դիաբետոն ՄՌ դհտ 60մգ N30

Երկիր՝ Франция

2500 Դ
-
+
png Դինգա դեղահատեր 2մգ/500մգ N30

Երկիր՝ Армения

2100 Դ
-
+
png Օկտոլիպեն դհտ. 600մգ N30

Երկիր՝ Россия

6600 Դ
-
+
png Յանումեթ 50մգ/850մգ N56

Երկիր՝ Германия

27000 Դ
-
+
png Վեսսել Դուէ Ֆ սրվակ 600ԱՄ/2մլ N10

Երկիր՝ Италия

21000 Դ
-
+
png Գլիմեպիրիդ Դենկ հաբ 3մգ N30

Երկիր՝ Германия

2950 Դ
-
+
png Սիոֆոր 1000մգ N60

Երկիր՝ Германия

1800 Դ
-
+
png Տիոկտացիդ հաբ 600ԱՄ N100

Երկիր՝ Швейцария

32300 Դ
-
+
png Սիոֆոր 850մգ N60

Երկիր՝ Германия

2600 Դ
-
+
png Գլյուկոֆաժ դհտ 1000մգ N60

Երկիր՝ Германия

3950 Դ
-
+