Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Մեդիպրոստ ֆորտե 800մգ N60

Կոդը ....... 33007
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
19500 Դ
-
+
Երկիր՝ США

Նախատեսված է շագանակագեղձի արդյունավետ աշխատանքի համար։

Նկարագրություն՝

Շագանակագեղձի աշխատանքի խանգարումները շատ տհաճ  հետևանքներ են  ունենում՝ գիշերային հաճախումներ զուգարան, միզարձակման դժվարություններ , մեջքում և շեքի շրջանում տարբեր ինտենսիվության ցավեր:  

Մեդիպրոստ Ֆորտեն կօգնի Ձեզ կարգավորել շագանակագեղձի աշխատանքը և ազատվել այս բոլոր տհաճություններից:

Մեդիպրոստ ֆորտեն պարունակում է այնպիսի բուժիչ բույսերի մզվածքներ, ինչպիսիք են Գաճաճ արմավենի , աֆրիկյան սալոր, դդմի սերմեր, իսլանդական  մամուռ և այլն։ Այս բույսերից  յուրաքանչյուրը առանձնանում է յուրահատուկ  հատկություններով և բարենպաստ ազդեցությամբ  վերարտադրողական համակարգի վրա: Նրա կազմում ընդգրկված է վիտամին E , ցինկ , որոնք ունեն հակաօքսիդիչ ազդեցություն։

Բացի դրանից ,  ցինկ միկրոտարրը, որը անհրաժեշտ է շագանակագեղձի նորմալ գործունեության, իմունիտետի ձևավորման ,մկանների և ոսկրերի  ամրացման  համար , շատ  կարևոր բաղադրիչ է համարվում , առավել ևս՝ տարեցների համար ։

Այս բաղադրիչների համակցությունը  հոյակապ աջակցություն է ապահովում  շագանակագեղձի համար։ Պահպանում է տղամարդու վերարտադրողական  համակարգի լիարժեք ֆունկցիան , վերացնում է դիզուրիկ խանգարումները, ցավերը և ճնշում է բորբոքային պրոցեսները ։

Մեդիպրոստ Ֆորտեն առաջարկվում է  նաև 40-50 տարեկանն անց տղամարդկանց  կանխարգելիչ  նպատակով: Արդյունավետ է սուր և խրոնիկ շագանակագեղձի բորբոքման համալիր  բուժման մեջ,  տարբեր փուլերում գտնվող  ադենոմայի, նաև ՝ պոտենցիայի դեպքում: Վերջինիս  դեպքում ազդեցությունը դրսևորվում է ոչ անմիջապես, բայց աչքի է ընկնում երկարատևությամբ:

<<Մեդիպրոստ Ֆորտե>> - ի խնամքով ընտրված բաղադրիչները միասին  արդյունավետ հակաբորբոքային արտադրանքի գրավականն են , որը կօգնի ազատվել խնդիրներից  կարճ ժամանակահատվածում:

  • Աջակցում է շագանակագեղձին , կարգավորում է  շագանակագեղձի  և միզահեռացման  համակարգի գործունեությունը,
  • Պահպանում է տղամարդու վերարտադրողական  համակարգի լիարժեք գործառնությունները,
  • Ցուցաբերում է հակաբորբոքային ազդեցություն:

Մասնագետների խորհուրդները

Իզուր չէ, որ շագանակագեղձը համարում են տղամարդու երկրորդ սիրտը : Այս օրգանում են տեղակայված բուն արական ֆունկցիաները: Անհրաժեշտ է ընդգծել , որ շագանակագեղձի բոլոր հիվանդությունները աննկատ են առաջանում: Տղամարդը կարող է երկար տարիներ անհարմարություն զգալ շեքի,  որովայնի ստորին հատվածում , գանգատվել էրեկցիայի նվազեցումից և նույնիսկ կարող է գլխի չընկնել, որ ամբողջ խնդիրը շականակագեղձի հետ է կապված:

Շագանակագեղձի բորբոքումը հանդիպում է ցանկացած տարիքի տղամարդկանց շրջանում , այդ թվում նաև ՝ պատանիների և դեռահասների շրջանում։  Ըստ վիճակագրության, 50-60%  դեպքերում  այս հիվանդությունը  հանդիպում է 20-50 տարեկան տղամարդկանց շրջանում: Մասնագետները նշում են , որ

Շագանակագեղձի բորբոքումը  զարգանում է  աննկատ:

  Հիվանդացության այսպիսի աճի հիմնական պատճառներն են  նստակյաց կյանքը , անկանոն սեռական կյանքը , հակաբիոտիկների անկանոն կիրառումը, ալկոհոլային խմիչքների պարբերաբար  ընդունումը, նաև՝  խրոնիկական սթրեսը շ, որի նկատմամբ տղամարդիկ ավելի զգայուն են:

Պրոստատիտի կանխարգելման համար անհրաժեշտ է.

  • Կազմակերպել ռացիոնալ առողջ սնունդ,
  • Հրաժարվել վնասակար սովորույթներից ( ծխել , ալկոհոլ,շատակերություն և այլն),
  • Բարձրացնել  ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
  • Խուսափել սթրեսներից,
  • Վարել կանոնավոր սեռական կյանք,
  • Ախտորոշում անցնել տարին  առնվազն  մեկ անգամ

Թողարկման ձև

Դեղահաբեր, յուրաքանչյուրը ՝ 800 մգ

Դեղահաբեր

Ակտիվ բաղադրիչներ

Վիտամին E (ալֆա տոկոֆերոլ)

  30 Մմ 

Ցինկ

  20մգ

Պղինձ

  0,5 մգ

Գլիցին

  115մգ

L գլուտամին

  25մգ

L ալանին

  12,5 մգ

Դդմի սերմեր

  75մգ

Աֆրիկյան սալոր

  50մգ

Ոսկեշիվ

  10մգ

Կռատուկի արմատի մզվ․

  15մգ

Ժենշեն

    5մգ

Գաճաճ արմավենու հատապտուղների մզվ․

  125մգ

Ալոէ Վերա

   50մգ

Կիրառման ցուցումներ

  • Շագանակագեղձի խրոնիկական բորոբոքում,
  • Շագանակագեղձի ադենոմա ,
  • Շագանակագեղձի  բորոբոքման կանխարգելում,
  • Շագանակագեղձի հիվանդությունների ժամանակ միզարձակման դժվարություն:

Հակացուցումներ

 բաղադրիչների նկատմամբ անհատական անհանդուրժողականություն:

Կիրառման եղանակները և չափաբաժինները

Մեծահասակներին՝  1 դեղահատ, օրը 2 անգամ , սնունդ ընդունելիս կամ բուժող բժշկի խորհրդատվությամբ

Կիրառման տևողությունը

1 ամիս

 Անհրաժեշտության դեպքում կուրսը կրկնել

Պահպանման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի վայրում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Վեգարա 50մգ հաբ N4

Երկիր՝ Сирия

2500 Դ
-
+
png Իմպազա դհտ Ն20

Երկիր՝ Россия

4200 Դ
-
+
png Սիալիս դեղահատեր 20մգ N4

Երկիր՝ Италия

33000 Դ
-
+
png Վեգարա 100մգ հաբ N4

Երկիր՝ Сирия

3800 Դ
-
+
png Մեգապոտենցին ֆորտե հաբ 900մգ N30

Երկիր՝ США

0 Դ
-
+
png Խոտգրա 100մգ N4

Երկիր՝ Индия

1200 Դ
-
+
png Տադաֆորտ դեղահատեր 20մգ N4

Երկիր՝ Сирия

15500 Դ
-
+
png Յոխիմբե ֆորտե դպճ N30

Երկիր՝ Россия

3160 Դ
-
+
png Տիրբեստան 250մգ N60

Երկիր՝ Болгария

12600 Դ
-
+
png Մեգապոտենցին ուլտրա դհտ 900մգ Ն30

Երկիր՝ США

0 Դ
-
+
png կաթիլներ ֆլիեջ

Երկիր՝ Китай

0 Դ
-
+
png Վեգարպի դհտ 100մգ Ն10

Երկիր՝ Армения

2650 Դ
-
+
png Վեգարփի դհտ 50մգ N10

Երկիր՝ Армения

1760 Դ
-
+
png Խոտգրա 50մգ N4

Երկիր՝ Индия

800 Դ
-
+