Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Լա-Սոն 25մգ N20

Կոդը ....... 23333
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
1300 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ընդհանուր բնութագիրը

Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

Սպիտակ գույնի, ձվաձև, երկուռուցիկ թաղանթապատ դեղահատեր՝ մեկ կողմից ակոսիկով:

Բաղադրությունը

Յուրաքանչյուր թաղանթապատ դեղահատ պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 25 մգ հիդրօքսիզինի հիդրոքլորիդ :
Օժանդակ բաղադրանյութեր` կորիզ՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզ մոնոհիդրատ, կալցիումի հիդրոֆոսֆատ, նատրիումի օսլայի գլիկոլատ, պովիդոն, մագնեզիումի ստեարատ, աէրոսիլ;
թաղանթ՝ հիպրոմելոզ, տիտանի երկօքսիդ, պրոպիլեն գլիկոլ, մաքրված տալկ:

Դեղաբանական ազդեցությունը

Դիֆենիլմեթանի ածանցյալ է, ընկճում է ենթակեղևային գոտու որոշ հատվածների ակտիվությունը:Ցուցաբերում է Н1-հիստամինապաշարող, բրոնխալայնիչ և հակափսխումային ազդեցություն, ունի չափավոր արգելակող ազդեցություն ստամոքսային արտազատման վրա: Հիդրօքսիզինը զգալիորեն նվազեցնում է քորը եղնջացանով, էկզեմայով և մաշկաբորբով հիվանդների մոտ:

Լյարդային անբավարարության դեպքում Н1- հիստամինապաշարող ազդեցությունը միանվագ ընդունումից հետո կարող է տևել մինչև 96 ժամ:

Օժտված է չափավոր տագնապամարիչ ակտիվությամբ և քնաբեր ազդեցությամբ:

Անքնությամբ և տագնապով տառապող հիվանդների մոտ 50 մգ հիդրօքսիզինի միանգամյա կամ կրկնակի ընդունման դեպքում պոլիսոմնոգրաֆիան ցույց է տալիս քնի տևողության երկարում, գիշերային արթնացումների հաճախականության նվազում: Տագնապով տառապող հիվանդների մոտ մկանային լարվածության իջեցում նկատվում է 50 մգ դեղի օրական 3 անգամ ընդունման դեպքում: Չի առաջացնում հոգեկան կախվածություն և ընտելացում: Երկարատ և ընդունման դեպքում չի դիտվում, հանման և համախտանիշ և կոգնիտիվ ֆունկցիայի վատթարացում: Н1- հիստամնիապաշարիչ ազդեցությունը սկսում է ներքին ընդունումից հետո մոտավորապես 1 ժամ անց: Անդորրաբեր ազդեցությունը ի հայտ է գալիս 30-45 րոպե անց: Ցուցաբերում է կծկանքալույծ և սիմպաթալույծ, ինչպես նաև չափավոր ցավազրկող ազդեցություններ :

Ֆարմակոկինետիկա

Ներծծումը

Դեղի ներծծումը բարձր է: 25 մգ դեղի միանվագ դեղաչափի ներքին ընդունումից հետո դեղի խտությունը հասնում է առավելագույնի (ТСmax) 2 ժամ անց:

Тcmax մեծահասակների մոտ կազմում է 30նգ/մլ և 70 նգ/մլ 50 մգ հիդրօքսիզոնի ներքին ընդունման դեպքում: Ներքին ընդունման դեպքում կենսամատչելիությունը կազմում է 80 % :

Տեղաբաշխումը

Հիդրօքսիզինը ավելի շատ կուտակվում է հյուսվածքներում, քան պլազմայում: Տեղաբաշխման գործակիցը մեծահասակների մոտ կազմում է 7-15 լ/կգ: Ներքին ընդունումից հետո հիդրօքսիզինը լավ թափանցում է մաշկի մեջ, ընդորում ինչպես մեկանգամյա, այնպես էլ դեղի բազմակի ընդունման դեպքում, մաշկում հիդրօքսիզինի խտությունը մի քանի անգամ գերազանցում է արյան շիճուկում եղած խտությանը: Հիդրօքսիզինը թափանցում է հեմատոէնցեֆալիկ պատնեշի և ընկերքի միջով, առավել շատկուտակվում է պտղի, քան մայրական հյուսվածքներում:

Նյութափոխանակությունը

Հիդրօքսիզինը նյութափոխանակվում է լյարդում: Նյութափոխանակության հիմնական արգասիք Ցետիրիզինը(45%) հանդիսանում է ծայրամասային Н1– հիստամինային ընկալիչների պաշարիչ: Նյութափոխանակության արգասիքները հայտնաբերվում են կրծքի կաթի մեջ:

Արտազատումը

Կիսադուրսբերման պարբերությունը (Т1/2) մեծահասակների մոտ կազմում է 14 ժամ (շրջանակը՝ 7-20 ժ): Հիդրօքսիզինի ընդհանուր զտումը կազմում է 13 մլ/րոպ./կգ: Միայն 0.8% հիդրօքսիզինն է երիկամներով արտազատվում անփոփոխ ձևով: Նյութափոխանակության հիմնական արգասիք ցետիրիզինը հիմնականում անփոփոխ ձևով արտազատվում է մեզով(ընդունված հիդրօքսիզինի դեղաչափի 25 %):

Ֆարմակոկինետիկան հիվանդների հատուկ խմբի մոտ

Տարեց հիվանդներ

Տարեց հիվանդների մոտ Т1/2 կազմում է 29 ժ,տեղաբաշխման ծավալը կազմում է 22.5 լ/կգ:
Տարեցներին հիդրօքսիզինի նշանակման դեպքում խորհուրդ է տրվում նվազեցնել օրական դեղաչափը:

Երեխաներ

Երեխաների մոտ ընդհանուր զտումը 2.5 անգամ բարձր է, քան մեծահասակների մոտ: Կիսադուրսբերման պարբերությունը (Т1/2) ավելի կարճ է ի համեմատ մեծահասակների. 11ժ մինչև 14 տարեկան երեխաների մոտ և 4 ժամ մինչև 1 տարեկանների մոտ: Դեղաչափը պետք է շտկվի երեխաներին նշանակելիս:

Լյարդային անբավարարությամբ հիվանդների մոտ

Առաջնային բիլիարցիռոզի հետևանքով լյարդի երկրորդային դիսֆունկցիայով հիվանդների մոտ ընդհանուր զտումը կազմում էը ինքնակամ առողջ մարդկանց մոտ արձանագրվածի մոտավորապես 66%-ը: Լյարդի հիվանդություններ ունեցող հի վանդների մոտ Т1/2 երկարձգվում է մինչև 37 ժամ, շիճուկում նյութափոխանակության արգասիքների խտությունը ավելի մեծ է , քան լյարդի բնականոն ֆունկցիա ունեցող երիտասարդ հիվանդների մոտ: Լյարդային անբավարարություն ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում նվազեցնել օրական դեղաչափը կամ ընդունման հաճախականությունը:

Երիկամային անբավարարությամբ հիվանդներ

Հիդրօքսիզինի ֆարմակոկինետիկան ուսումնասիրվել է ծանր երիկամային անբավարարություն (կրեատինինի զտումը 24.7 մլ/րոպե) ունեցող 8 հիվանդների մոտ: Հիդրօքսիզինի ազդեցության տևողությունը (АUС [կորի տակ գտնվող մակերեսը]) նկատելիորեն չի փոխվել, այն դեպքում երբ նյութափոխանակության կարբօքսիլային արգասիքի՝ ցետիրիզինի ազդեցությունը մեծացել է: Հեմոդիալիզը արդյունավետ չէ այդ նյութափոխանակության արգասիքի հեռացման համար: Հիդրօքսիզինի բազմակի ընդունումներից հետո նյութափոխանակության արգասիք ցետիրիզինի ցանկացած նշանակալի կուտակումից խուսափելու համար, երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդների մոտ պետք է նվազեցնել հիդրօքսիզինի օրական դեղաչափը:

Ցուցումներ

– Մեծահասակների մոտ տագնապի ախտանշանային բուժում,
– Ալերգիկ ծագման քորի ախտանշանային բուժում:

Դեղաչափավորումը և կիրառման եղանակները

Ներքին

Երեխաներ

Ալերգիկ ծագման քորի ախտանշանային բուժման համար

3-6 տարեկան՝ 1մգ/կգ/օր մինչև 2.5 մգ/կգ/օր մի քանի ընդունմամբ,
6 տարեկան և բարձր՝ 1 մգ/կգ/օր մինչև 2,0 մգ/կգ/օր մի քանի ընդունմամբ,
Դեղահատերի քանակը հաշվում է բժիշկը ըստ երեխայի քաշի՝ համապատասխան խորհուրդ տրվող դեղաչափավորմանը:

Մեծահասակներին

Տագնապի ախտանշանային բուժման համար. Ստանդարտ դեղաչափը կազմում է օրական 50 մգ՝բաժանած երեք ընդունման(1/2 դեղահատ (12,5 մգ) առավոտյան, 1/2 դեղահատ (12.5 մգ) ցերեկըև1 դեղահատ (25 մգ) քնելուց առաջ):

Ծանր դեպքերում դեղաչափը կարելի է մեծացնել մինչև օրական 12 դեղահատ(300 մգ):

Ալերգիկ ծագման քորի ախտանշանային բուժման համար սկզբնական դեղաչափը կազմում է 1 դեղահատ (25մգ) քնելուց առաջ, անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարելիէ մեծացնել մինչև 1 դեղահատից (25 մգ) օրը 3-4 անգամ:

Միանվագ առավելագույն դեղաչափը մեծահասակների համար չպետք է գերազանցի 8դեղահատը (200մգ), առավելագույն օրական դեղաչափը կազմում է 12 դեղաչափից ոչ ավել (300 մգ):

Կիրառումը հիվանդների հատուկ խմբի մոտ

Դեղաչափը ընտրվում է բժշկի կողմից անհատապես, խորհուրդ տրվող դեղաչափերի սահմանում՝ հաշվի առնելով հիվանդ օրգանիզմի պատասխանը անցկացվող բուժմանը :

Կիրառումը տարեցների մոտ

Տարեց մարդկանց բուժումը սկսում են դեղաչափի կեսով:
Տագնապի ախտանշանային բուժման համար.1/2 դեղահատ(12.5 մգ) առավոտյան և 1/2 դեղահատ (12.5 մգ) երեկոյան:

Ալերգիկ ծագման քորի ախտանշանային բուժման համար. սկզբնական դեղաչափը 1/2դեղահատ (12.5մգ) քնելուց առաջ, անհրաժեշտության դեպքում դեղաչափը կարելի է մեծացնել մինչև 1/2 դեղահատից (12.5 մգ) օրական 3-4 անգամ:

Կիրառումը երիկամային անբավարարություն և լյարդի ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդների մոտ

Ծանր և միջին ծանրության երիկամային անբավարարություն, ինչպես նաև լյարդային անբավարարություն ունեցող հիվանդների համար դեղաչափը պետք է նվազեցնել: Լյարդային անբավարարությամբ հիվանդներին խորհուրդ է տրվում օրական դեղաչափը նվազենել 33%-ով:

Ծանր և միջին ծանրության երիկամային անբավարարությամբ հիվանդներին խորհուրդ է տրվում դեղաչափը նվազեցնել հիդրօքսիզինի նյութափոխանակության հիմնական արգասիք ցետիրիզինի արտազատման նվազման հետևանքով: Անհրաժեշտ է նվազեցնել հիդրօքսիզինի դեղաչափը կամ մեծացնել ընդունումների միջև ընկած ժամանակահատվածը համապատասխան կրեատինին զտման նվազմանը, օրինակ, միջին ծանրության երիկամային անբավարարության դեպքում նվազեցնել օրական դեղաչափի կեսը և ծանր երիկամային անբավարարության դեպքում՝մեկ քառորդը:

Հակացուցումները

– Դեղի ցանկացած բաղադրիչի, ցետիրիզինի և պիպերազինի այլ ածանցյալների, ամինոֆիլինի կամ էթիլենդիամինի նկատմամբ գերզգայունություն,
– Պորֆիրիա,
– Մանկական տարիք մինչև 3 տարեկան,
– Հղիություն, ծննդաբերության և կաթնարտադրության շրջան,
– Գալակտոզայի ժառանգական անտանելիություն, լակտազայի դեֆիցիտ կամ գլյուկոզա-գալակտոզայի թերաբսորբցիայի համախտանիշ (քանի որ դեղահատի կազմում առկա է լակտոզա).
– Անամնեզում QTմիջակայքի երկարաձգում:

Կանխազգուշացումներ

М–խոլինոպաշարիչ հատկություններ և ԿՆՀ-ն ընկճող ազդեցություն ունեցող դեղերի հետ միաժամանակ ընդունման դեպքում հիդրօքսիզինի դեղաչափը անհրաժեշտ է նվազեցնել:
Երիկամային և/ կամ լյարդային անբավարարության դեպքում դեղաչափերը պետք է իջեցնել:
Ալերգիկ փորձ կամ մետախոլինային թեստ անցկացնելու անհրաժեշտության դեպքում դեղի ընդունումը պետք է դադարեցվի հետազոտություններից 5 օր առաջ՝ աղավաղված պատասխաններից խուսափելու համար:
Հիդրօքսիզինով բուժման ընթացքում անհրաժեշտ է խուսափել ալկոհոլի ընդունումից:

Զգուշությամբ կիրառել

Միասթենիայի, կլինիկական երևույթներով ուղեկցվող շագանակագեղձի հիպերպլազիայի (գերաճ), միզարտադրության դժվարացման, փորկապության, գլաուկոմայի, թուլամտության (դեմենցիա), ջղաձգական նոպաների նկատմամբ հակվածության, առիթմիաների հանդեպ հակվածության, ներառյալ էլեկտրոլիտային անհավասարակշռության (հիպոկալիեմիա, հիպոմագնիեմիա), անամնեզում սրտային հիվանդությունների կամ այն դեղերի ընդունման դեպքում, որոնք կարող են առաջացնել առիթմիա:

Ազդեցությունը ավտոտրանսպորտ վարելու ունակության և մեխանիզմների կառավարման վրա

Հիդրօքսիզինը կարող է վատթարացնել ուշադրության կենտրոնացման ընդունակությունը և հոգեշարժական ռեակցիաների արագությունը: Այլանդորրաբեր դեղերի ընդունումը կարող է ուժեղացնել այդազդեցությունը: Այդ իսկ պատճառով հարկավոր է խուսափել ավտոտրանսպորտ վարելուց և պոտենցիալ վտանգավոր գործունեության տեսակներով զբաղվելուց, որոնք պահանջում են ուշադրության գերլարում և հոգեշարժական ռեակցիաների արագություն:

Գերդեղաչափավորումը

Դեղի գերդեղաչափավորումից հետ դիտվող ախտանիշները կապված են չափազանց ուժեղ м-խոլինոպաշարող ազդեցությամբ, ԿՆՀ-ի ընկճմամբ կամ պարադոքսալ խթանմամբ: Այդ ախտանիշները ներառում են սրտխառնոցը, փսխումը, հաճախասրտությունը, հիպերթերմիան, քնկոտությունը, բբային ռեֆլեքսի խանգարումը, դողը, գիտակցության մթագնումը կամ հալյուցիանացիաները: Հետագայում կարող են զարգանալ գիտակցության, շնչառության ընկճում, ջղաձգումներ, զարկերակային ճնշման նվազում, առիթմիա: Հնարավոր է կոմատոզ վիճակի սրացում և սրտա-թոքային կոլապս:

Անհրաժեշտ է վերահսկել շնչուղիների, շնչառության և ԷՍԳ-ի օգնությամբ արյան շրջանառության վիճակը, ապահովել թթվածնի բավարար մատակարարում:

Սրտային գործունեությունը և զարկերակային ճնշումը անհրաժեշտ է վերահսկել ախտանիշների անհետացումից հետո 24 ժամվա ընթացքում:

Հոգեկան վիճակի խանգարման դեպքում անհրաժեշտ է բացառել այլ դեղերի կամ ալկոհոլի օգտագործումը, անհրաժեշտության դեպքում հիվանդի մոտ անցկացնել թթվածնով ինհալյացիա, ներարկել նալօքսոն, դեքստրոզա(գլյուկոզա) և թիամին:

Անոթասեղմիչ ազդեցության անհրաժեշտության դեպքում նշանակում են նոր էպինեֆրին կամ մեթարամինոլ: Պետք չէ էպինեֆրին կիրառել:

Դեղին նշանակալի քանակի ներքին ընդունման դեպքում կարելի է կատարել ստամոքսի լվացում էնդոտրախեալինտուբացիայից հետո: Հնարավոր է ակտիվացրած ածխի ընդունում, սակայն առկա չեն արդյունավետության մասին վկայող բավարար տվյալներ: Բնորոշ հակաթույն չունի: Հեմոդիալիզը արդյունավետ չէ:

Գրականության տվյալները վկայում են այն մասին, որ ծանր, կյանքին սպառնացող, դժվար բուժելի М-խոլինոպաշարիչ ազդեցության դեպքերում, որոնք չեն կասեցվում այլ դեղերով, հնարավոր է ֆիզոստիգմինի բուժիչ դեղաչափի նշանակում: Ֆիզոստիգմինը չպետք է օգտագործվի միայն հիվանդին գիտակցության բերելու համար: Եթե հիվանդը ընդունել է եռացիկլիկ հակադեպրեսանտներ, ապաֆիզոստիգմինի ընդունումը կարող է գրգռել ջղաձգումային նոպաները և առաջացնել սրտի անդառնալի կանգ: Ինչպես նաև պետք է խուսափել սրտային հաղորդականության խանգարումներ ունեցող հիվանդներին ֆիզոստիգմին նշանակելուց:

Հղիություն և կաթնարտադրության շրջան

Դեղը հակացուցված է հղիության, ծննդաբերության և կաթնարտադրության շրջանում:

Պիտանելիության ժամկետը

3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:

Դեղատնից բացթողման կարգը

Բաց է թողնվում դեղատոմսով:

Թողարկման ձևը և փաթեթավորումը

20 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (2 բլիստեր 10-ական դեղահատ պարունակող):

Պահման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Ասպարկամ հաբ N50

Երկիր՝ Украина

300 Դ
-
+
png Կարբամազեպին դհտ 200մգ N50

Երկիր՝ Армения

0 Դ
-
+
png Ռիսսար 2մգ N20

Երկիր՝ Македония

3740 Դ
-
+
png Բետասերկ դհտ 16մգ N30

Երկիր՝ США

5850 Դ
-
+
png Կարոախոտի ոգեթուրմ 25մլ

Երկիր՝ Украина

150 Դ
-
+
png Նոոտրոպիլ 800մգ N30

Երկիր՝ Бельгия

0 Դ
-
+
png Լամալ 200մգ N30

Երկիր՝ Македония

13000 Դ
-
+
png Էգլոնիլ հաբ 200մգ 12հատ

Երկիր՝ Франция

2700 Դ
-
+
png Ամիտրիպտիլին դհտ 25մգ N50

Երկիր՝ Словакия

0 Դ
-
+
png Բետաստին դհտ 16մգ N30

Երկիր՝ Израиль

0 Դ
-
+
png Նակոմ դհտ Ն10

Երկիր՝ Словения

1850 Դ
-
+
png Պոլվերտիկ 16մգ N30

Երկիր՝ Польша

0 Դ
-
+
png Կավինտոն ամպ. 10մգ/2մլ N10

Երկիր՝ Венгрия

2200 Դ
-
+
png Ցերակսոն փաթ. 10մլ Ն10

Երկիր՝ Греция

17000 Դ
-
+
png Զոլաքս ՕԴՏ դհտ 10մգ Ն28

Երկիր՝ Польша

16240 Դ
-
+
png Դեպրիսենս Բի Ֆորտե 400մգ N30

Երկիր՝ Россия

7500 Դ
-
+