Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Կարբոցիստեին օշարակ 2% 120մլ

Կոդը ....... 22983
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
900 Դ
-
+
Երկիր՝ Армения

Դեղաձևը

Օշարակ ներքին ընդունման համար:

Բաղադրությունը

Երեխաների համար օշարակի յուրաքանչյուր 5 մլ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 100 մգ կարբոցիստեին:

Օժանդակ բաղադրանյութեր` նատրիումի սախարին, պրոպիլենգլիկոլ, շաքար, մեթիլպարաբեն, կարամելի համ, նատրիումի հիդրօքսիդ, դեղին ներկ Е110, մաքրված ջուր:

Դեղաբանական խումբը

Խորխալույծ դեղ

Դեղաբանական ազդեցությունը

Խորխալույծ դեղ է: Ակտիվացնում է լորձաթաղանթի բաժակաձև բջիջների ֆերմենտ սիալային տրանսֆերազը, որը քայքայելով գլիկոպրոտեինների դիսուլֆիդային կամրջակները՝ ջրիկացնում է ախտածին արտազատուկը: Դա բերում է ախտածին լորձի վերածմանը վերափոխված լորձի՝ տեղաբաշխված ախտածին արտազատուկի և լորձաթաղանթի միջև: Շնչառական ուղիների լորձաթաղանթի թարթիչների պուլսացիան իրականացվում է արդեն ֆիզիոլոգիական արտազատուկի հետ շփման միջոցով և նպաստում է նրա անխափան հեռացմանը թոքերի խցանող հիվանդությունների դեպքում:

Ֆարմակոկինետիկա

Ներծծումը և մետաբոլիզմը. ներքին ընդունման դեպքում կարբոցիստեինը արագորեն ներծծվում է: Արյան մեջ դեղի առավելագույն խտությունը առաջանում է 1 ժամ հետո (pH` 7-9): Կենսամատչելիությունը ցածր է (ընդունված դեղաչափի 10%-ից ցածր), որը հավանաբար պայմանավորված է ստամոքսաղիքային համակարգում տեղի ունեցող մետաբոլիզմով ու լյարդից “առաջին անցման” ազդեցությունով:

Արտազատումը. կարբոցիստեինն ու նրա մետաբոլիտները օրգանիզմից հեռանում են հիմնականում երիկամներով: Կիսահեռացման պարբերությունը կազմում է մոտ 2 ժամ:

Ցուցումները

  • Բրոնխային սեկրեցիայի արտազատման խանգարումներ, այդ թվում՝ սուր բրոնխիտ, բրոնխների ու թոքերի քրոնիկ հիվանդություններ (սրացման փուլ):

Դեղաչափերն ու կիրառման եղանակները

2-6 տարեկան երեխաներին նշանակում են 2.5-5 մլ երեխաների համար նախատեսված օշարակ (կես կամ մեկ թեյի գդալ) յուրաքանչյուր 6 ժամը մեկ անգամ:

6-12 տարեկան երեխաներին՝ 10 մլ օշարակից (2 թեյի գդալ) յուրաքանչյուր 8 ժամը մեկ անգամ: Որպես կանոն, բուժման տևողությունը պետք է չգերազանցի 8-10 օրը:

Կողմնակի ազդեցություններ

Հազվադեպ` մաշկի ցանի տեսքով գերզգայունության ռեակցիաներ, անաֆիլակտիկ շոկի տեսքով ալերգիկ ռեակցիաներ, ցավեր ստամոքսում, սրտխառնոց, փորլուծություն, արյունահոսություն ստամոքսաղիքային համակարգում: Կողմնակի ազդեցությունների ի հայտ գալու դեպքում խորհուրդ է տրվում փոքրացնել դեղաչափը կամ դադարեցնել դեղի կիրառումը:

Հակացուցումներ

  • Անամնեզում դեղի բաղադրամասերի նկատմամբ գերզգայունության վերաբերյալ տվյալներ
  • Պեպտիկ խոց սրացման փուլում (ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն),
  • Մինչև 12 տարեկան մանկական տարիք

Գերդեղաչափավորում

Ախտանշանները. ցավեր ստամոքսում, սրտխառնոց, փորլուծություն:

Բուժումը. իրականացնում են ախտանշանային բուժում:

Հատուկ ցուցումներ

  • Կարբոցիստեինը պետք է զգուշությամբ կիրառել թաց հազի դեպքում:
  • Դեղը պետք է զգուշությամբ նշանակել ստամոքսի ու տասներկումատնյա աղու խոցային հիվանդությամբ տառապող մարդկանց:
  • Խորհուրդ չի տրվում միաժամանակ նշանակել հակահազային դեղերի և/կամ բրոնխների սեկրեցիան ընկճող միջոցների (այդ թվում՝ ատրոպինանման միջոցների) հետ:
  • Ընթացիկ շաքարային դիաբետի առկայության, ինչպես նաև այն հիվանդներին դեղի նշանակման դեպքում, որոնք գտնվում են շաքարի նվազեցված քանակով դիետայի մեջ, պետք է հաշվի առնել շաքարի պարունակությունը (5.25 գ մեծահասակների համար օշարակի մեկ ճաշի գդալում):

Հղիություն ու կաթնարտադրության շրջան

Հղիության ժամանակ Կարբոցիստեին նշանակում են զգուշությամբ այն դեպքերում, երբ պտղի վրա սպասվելիք բարենպաստ ազդեցությունը գերակշռում է հնարավոր վնասակար ազդեցությունը: Կաթնարտադրության շրջանում Կարբոցիստեինի նշանակման անհրաժեշտության դեպքում պետք է դադարեցնել կրծքով կերակրումը:

Դեղորայքային փոխազդեցություններ

Կարբոցիստեինի դեղորայքային փոխազդեցությունները չեն նկարագրվել:

Պահման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում:

Պիտանելիության ժամկետ

3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:

Դեղատնից բացթողնման կարգը

Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

Թողարկման ձևը և փաթեթավորումը

2% օշարակ երեխաների համար, 120 մլ-ական սրվակներում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Խալիքսոլ օշարակ 300մգ 100մլ

Երկիր՝ Венгрия

1250 Դ
-
+
png Մոնտեզիմ-10 ծամ հաբ 10մգ N30

Երկիր՝ Индия

0 Դ
-
+
png Սալբուտամոլ ցողացիր 12մլ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Ամբրոքսոլ դհտ. 30մգ Ն20

Երկիր՝ Россия

440 Դ
-
+
png Կոդելակ Բրոնխո դեղահատեր N10

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Դենկ-Էիր Ջունիոր դհտ ծամելու 5մգ N28

Երկիր՝ Германия

8900 Դ
-
+
png Տրավիսիլ պաստեղ Լիմոն N16

Երկիր՝ Индия

0 Դ
-
+
png Մատուտակի օշարակ 100մլ

Երկիր՝ Украина

0 Դ
-
+
png Բրոնխոբոս 375մգ դպճ N30

Երկիր՝ Босния и Герцеговин

2750 Դ
-
+
png Բրոնխոլիտին օշարակ 125մլ

Երկիր՝ Болгария

700 Դ
-
+
png Լինկաս օշարակ առանց շաքարի 90մլ

Երկիր՝ Пакистан

0 Դ
-
+
png Սինգուլյար 10մգ N14

Երկիր՝ Нидерланды

0 Դ
-
+
png Լինկաս օշարակ 90մլ

Երկիր՝ Пакистан

0 Դ
-
+
png Ֆլուիմուցիլ փաթ. 200մգ N20

Երկիր՝ Италия

1000 Դ
-
+
png Էրֆլուսալ Ֆ 50+250մկգ/դոզ 60դոզ

Երկիր՝ Швейцария

0 Դ
-
+