Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Կարբամազեպին դհտ 200մգ N40

Կոդը ....... 31579
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
800 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ինչ է Կարբամազեպին դեղը և ինչի համար է այն կիրառվում

Կարբամազեպին դեղի ակտիվ բաղադրանյութը կարբամազեպինն է, այն օրգանիզմի վրա կարող է ունենալ տարբեր ազդեցություններ: Կարբամազեպինը հակացնցումային դեղ է (կանխարգելում է ցնցումների առաջացումը) և կարող է նաև փոխել ցավի արտահայտվածության աստիճանը և կարգավորել տրամադրության փոփոխությունները:

Կարբամազեպինը դեղը նախատեսված է.

  • Էպիլեպսիայի որոշ տեսակների բուժման համար
  • Դիմային ցավի բուժման համար, որն ի հայտ է գալիս եռվորյակ նյարդի նևրալգիայի դեպքում
  • Տրամադրության լուրջ խանգարումների կարգավորման համար, այն դեպքում, երբ այլ դեղեր չեն օգնում:

Ինչ պետք է իմանալ Կարբամազեպին դեղն ընդունելուց առաջ

Որոշ պացիենտներին հակացուցված է Կարբամազեպին դեղի ընդունումը: Խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ, եթե.

– ունեք գերզգայունություն (ալերգիա) կարբամազեպինի կամ դրան նմանվող այլ նյութերի, օրինակ՝ օկսկարբազեպինի (Տրիլեպտալ) նկատմամբ կամ ցանկացած այլ նյութի, որը մոտ է դեղերի այս խմբին, որոնք հայտնի են որպես եռացիկլիկ հակադեպրեսանտներ (օրինակ՝ ամիտրիպտիլինի կամ իմիպրամինի): Եթե ունեք ալերգիա կարբամազեպինի նկատմամբ, ապա 25% դեպքերում օքսկարբազեպինի ընդունման դեպքում կարող են առաջանալ ալերգիաներ

– ունեք ալերգիա Կարբամազեպին դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ, որոնք թվարկված են ներդիր-թերթիկի վերջում: Ալերգիկ ռեակցիաները կարող են արտահայտվել հետևյալ նշաններով. բերանի կամ դեմքի շրջանում այտուցներ (անգիոէդեմա), դժվարացած շնչառություն, հարբուխ, մաշկային ցան, պղպջակների գոյացում և թեփոտում,

– ունեք ինչ-որ սրտային խնդիրներ,

– երբևէ ունեցել եք ողնուղեղի հետ կապված խնդիրներ,

– ունեք արյան հիվանդություն, որը կոչվում է պորֆիրիա,

– վերջին 14 օրերի ընթացքում ընդունել եք մոնոամինօքսիդազայի (ՄԱՕ) արգելակիչներ դեպրեսիայի բուժման համար

Հակացնցումային դեղեր, մասնավորապես՝ կարբամազեպին ընդունող ոչ մեծ թվով մարդկանց մոտ նկատվել          է սուիցիդալ տրամադրություն և վարք: Եթե գտնվում եք նմանատիպ վիճակում՝ անհապաղ դիմեք բժշկին:

Կարբամազեպինի ընդունման դեպքում ի հայտ են եկել լուրջ մաշկաբանական ռեակցիաներ (Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ): Հաճախ, ցանը կարող է ուղեկցվել բերանի խոռոչում, կոկորդում, քթում, սեռական օրգաններին և կոնյուկտիվայում խոցերի ձևով (աչքերի կարմրածություն և այտուցվածություն): Հաճախ լուրջ մաշկային ցանավորմանը նախորդում են գրիպանման երևույթները՝ տենդը, գլխացավը, մարմնի կոտրվածությունը (ինչպես գրիպի ժամանակ):

Ժամանակի ընթացքում ցանը կարող է շատանալ և տարածվել ամբողջ մաշկի վրա՝ պղպջակների և թեփոտման ձևով: Ծանր մաշկաբանական ռեակցիաները մեծ մասամբ զարգանում են բուժման առաջին մի քանի ամիսների ընթացքում: Այս մաշկային ռեակցիաները, սովորաբար, հանդիպում են ասիական ծագման մարդկանց մոտ: Չինական և թայլանդական ծագման անձանց մոտ այս ռեակցիաների զարգացման ռիսկը կարելի է կանխատեսել արյան հետազոտության միջոցով: Կարբամազեպին դեղի ընդունումից առաջ Ձեր բժիշ պետք է նշանակի արյան հետազոտություն: Եթե Դուք նկատել եք ցան կամ վերոնշյալ ախտանիշներից ցանկացածը՝ անհապաղ դադարեցրեք Կարբամազեպին դեղի ընդունումը և խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ:

Նախքան Կարբամազեպին դեղի ընդունումը սկսելը՝ պետք է ինքներդ Ձեզ տաք հետևյալ հարցերը: Եթե թվարկված հարցերից թեկուզ մեկի պատասխանը դրական է՝ Դուք չպետք է ընդունեք Կարբամազեպին դեղն առանց բժշկի կամ դեղագետի հետ նախնական խորհրդակցության.

  • Դուք հղի՞ եք կամ պլանավորու՞մ եք հղիանալ:
  • Կերակրու՞մ եք ձեր երեխային կրծքով:
  • Ունե՞ք էպիլեպսիայի ձև, որն արտահայտվում է խառը ցնցումների ձևով և ուղեկցվում գիտակցության կարճաժամկետ կորստով:
  • Ունե՞ք հոգեկան խանգարումներ:
  • Ունե՞ք ալերգիա հակացնցումային դեղ ֆենիտոինի նկատմամբ:
  • Ունե՞ք լյարդի ֆունկցիայի խանգարումներ:
  • Ունե՞ք երիկամների ֆունկցիայի խանգարումներ, որոնք պայմանավորված են արյան պլազմայում նատրիումի ցածր պարունակությամբ կամ ունեք երիկամային խնդիրներ և ընդունում եք որոշակի դեղեր, որոնք իջեցնում են արյան պլազմայում նատրիումի մակարդակը (օրինակ՝ միզամուղներ, ինչպիսիք են հիդրոքլորոթիազիդը, ֆուրոսեմիդը):
  • Տարե՞ց եք:
  • Ունե՞ք տեսողության հետ կապված որևէ խնդիր, օրինակ՝ գլաուկոմա (բարձր ներակնային ճնշում) կամ ունեք անմիզապահություն:

Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

Նախքան հղիություն պլանավորելը՝ պետք է մանրամասն խորհրդակցել բժշկի հետ էպիլեպսիայի բուժման սխեմայի վերաբերյալ: Եթե Դուք արդեն ընդունում եք Կարբամազեպին և հղիացել եք՝ անհապաղ տեղեկացրեք այդ մասին բժշկին: Շատ կարևոր է, որ Ձեր էպիլեպսիայի բուժումը լինի հսկողության ներքո, սակայն, ինչպես և այլ հակացնցումային դեղերով բուժման դեպքում՝ կա պտղին վնասելու ռիսկ:

Համոզվեք, որ Դուք տեղյակ եք Կարբամազեպին դեղն ընդունելու ռիսկերի և առավելությունների վերաբերյալ:

Կերակրող մայրերը, ովքեր ընդունում են Կարբամազեպին, կարող են չդադարեցնել կրծքով կերարկելը, սակայն երեխայի մոտ հետևյալ կողմնակի երևույթների առաջացման դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկին. չափից շատ քնկոտություն, մաշկային ռեակցիաներ, դեմքի և աչքերի դեղնություն, մեզի մուգ գույն կամ անգույն կղանք:

Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարումսարքավորումների հետ աշխատանք)

Կարբամազեպինը կարող է առաջացնել գլխապտույտ կամ քնկոտություն կամ կարող է դառնալ տեսողության մթագնման, երկտեսության, շարժումների կոորդինացիայի խանգարման պատճառ: Այս կողմնակի երևույթները ավելի հավանական են բուժման կուրսի ամենասկզբում կամ դեղաչափի փոփոխության դեպքում: Եթե Դուք ունեք այսպիսի ռեակցիաներ կամ նկատում եք տեսողական ընկալման խանգարումներ՝ արգելվում է վարել փոխադրամիջոցներ կամ աշխատել սարքավորումների հետ:

Այլ կարևոր նախազգուշացումներ

  • Բուժման ընթացքում ալկոհոլային խմիչքները կարող են օրգանիզմի վրա թողնել ավելի ուժեղ ազդեցություն: Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ Կարբամազեպինով բուժման ընթացքում ալկոհոլի ընդունման նպատակահարմարության մասին:
  • Թուրինջի կամ թուրինջի հյութի օգտագործումը մեծացնում է կողմնակի երևույթների առաջացման ռիսկը:
  • Ձեր բժիշկը, հնարավոր է, ցանկանա, որ նախքան Կարբամազեպին ընդունելը Դուք հանձնեք արյան հետազոտություն: Հնարավոր է, որ բուժման ընթացքում առաջանա արյան հետազոտություն իրականացման անհրաժեշտություն: Դա բուժման ընթացքում իրականացվող ստանդարտ պլանային միջոցառումներ է:

Ինչպես ընդունել Կարբամազեպին դեղը

Ձեր բժիշկը պետք է տեղեկացնի Ձեզթե որքան Կարբամազեպինի դեղահատեր է պետք ընդունել և երբՈւշադիր հետևեք Ձեր բժշկի խորհուրդներինՇատ կարևոր է ընդունել դեղահատերը ճիշտ ժամանակինԵթե Դուք ունեք հարցեր՝ դիմեք Ձեր բժշկին կամ դեղագետինՇարունակեք ընդունել դեղահատերն այնքան ժամանակորքան նշանակված է բժշկի կողմիցեթե չի առաջացել որևէ խնդիրՎերջինիս դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:

Սովորաբար բժիշկը բուժումը սկսում է նվազագույն դեղաչափից, որը հետագայում կարելի է բարձրացնել՝ կախված պացիենտի անհատական առանձնահատություններից: Կարբամազեպինի դեղաչափը պետք է կարգավորել յուրաքանչյուր պացիենտի անհատական առանձնահատկություններին համապատասխան: Դուք կարող եք ընդունել Կարբամազեպին դեղը ուտելու ժամանակ, ուտելուց հետո կամ սննդի ընդունումների միջև: Կարբամազեպին դեղահատերը պետք է ընդունել հեղուկով: Դեղը սովորաբար ընդունում են օրական 2-3 անգամ: Անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք բաժանել դեղահատը 2 հավասար մասերի՝ դեղահատի վրա առկա գծիկի միջոցով:

Էպիլեպսիայի բուժման ստանդարտ դեղաչափեր

Մեծահասակների համարԴեղի սկզբնական դեղաչափը կազմում է 100-200 մգ՝ օրական 1-2 անգամ: Այնուհետև դեղաչափը դանդաղ բարձրացնում են մինչև օպտիմալ արդյունավետության հասնելը, սովորաբար այն զարգանում է օրական 800-1200 մգ-ի դեպքում, որը անհրաժեշտության դեպքում կարելի է բարձրացնել:

Տարեց պացիենտներ

Տարեց պացիենտների շրջանում դեղաչափը պետք է ընտրել զգուշությամբ, քանի որ հնարավոր են դեղորայքային փոխազդեցություններ:

Երեխաներ և դեռահասներ

Սովորաբար օրական դեղաչափը կազմում է 10-20 մգ/կգ՝ ըստ մարմնի զանգվածի՝ բաժանված մի քանի ընդունումների միջև:

Կարբամազեպին դեղահատերը խորհուրդ չեն տրվում փոքր երեխաներին:

5-10 տարեկան. 400-600 մգ օրական (200 մգ-ական օրը 2-3 անգամ՝ բաժանված մի քանի ընդունումների միջև):

10-15 տարեկան. 600-1000 մգ օրական ( 200 մգ օրական 3-5 անգամ՝ բաժանված մի քանի ընդունումների միջև):

> 15 տարեկան: 800-1200 մգ օրական (համապատասխանում է մեծահասակների դեղաչափմանը)

Առավելագույն դեղաչափեր.

մինչև 6 տարեկան. 35 մգ/կգ/օր

6-15 տարեկան. 1000 մգ/օր

>15 տարեկան. 1200 մգ/օր

Հնարավորության դեպքում Կարբամազեպին դեղը պետք է ընդունել մոնոթերապիայի ձևով, սակայն համակցված բուժման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել Կարբամազեպինի կիրառման նույն սխեման՝ դեղաչափի աստիճանաբար բարձրացմամբ:

Կարբամազեպինի նշանակման դեպքում իրականացվող հակացնցումային բուժմանը զուգահեռ պետք է սկսել դեղի ընդունումն աստիճանաբար՝ պահպանելով կամ, անհրաժեշտության դեպքում, փոփոխելով այն հակացնցումային դեղերի դեղաչափերը:

Ստանդարտ դեղաչափեր եռվորյակ նյարդի նյարդացավի բուժման համար

Կարբամազեպին դեղի սկզբնական դեղաչափը կազմում է 200-400 մգ օրական, այնուհետև դեղաչափը պետք է աստիճանաբար բարձրացնել մինչև ցավի վերանալը (սովորաբար 200 մգ օրը 3-4 անգամ): Սովորաբար այս դեղաչափը հարմար է շատ պացիենտների դեպքում: Որոշ պացիենտների կարող է անհրաժեշտ լինել 1600 մգ դեղաչափ: Ցավային զգացողությունների մեղմացման դեպքում դեղաչափն աստիճանաբար նվազեցնում են մինչև նվազագույն պահպանողական դեղաչափ: Առավելագույն օրական դեղաչափը կազմում է 1200 մգ: Ցավային զգացողության վերացման համար խորհուրդ է տրվում աստիճանաբար դադարեցնել բուժումը մինչև հաջորդ ցավային նոպան:

Ստանդարտ դեղաչափեր մանիակալ-դեպրեսիվ համախտանիշ ունեցող և լիթիումային բուժմանը չարձագանքող  պացիենտների բուժման համար

Սկզբնական դեղաչափը՝ 400 մգ օրական բաժանված մի քանի ընդունումների միջև, աստիճանաբար մեծացնում են մինչև ախտանիշների լիարժեք վերահսկում և հիմնականում հասցվում է մինչև 1600 մգ, որը ևս բաժանվում է մի քանի ընդունումների միջև: Սովորական դեղաչափը տատանվում է օրական 400-600 մգ-ի սահմաններում՝ բաժանված մի քանի ընդունումների միջև:

Հատուկ խմբերի պացիենտներ

Լյարդի/երիկամների գործառույթի խանգարումներ

 Չկան տվյալներ լյարդի կամ երիկամների գործառույթի խանգարումներ ունեցող պացիենտների մոտ կարբամազեպինի ֆարմակոկինետիկայի վերաբերյալ:

Եթե դուք մոռացել եք ընդունել Կարբամազեպին դեղը

Եթե մոռացել եք ընդունել դեղի հերթական դեղաչափը, ընդունեք այն հիշելուն պես:

Եթե արդեն հաջորդ դեղաչափի ընդունման ժամանակն է՝ մի՛ ընդունեք բաց թողնված դեղաչափը:

Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է

Եթե Դուք պատահաբար ընդունել Կարբամազեպինի չափից շատ դեղահատեր՝ անհապաղ դիմեք բժշկին կամ մոտակա հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք: Վերցրե՛ք Ձեզ հետ դեղի փաթեթը, որպեսզի հիվանդանոցում իմանան, թե ինչ դեղ եք Դուք ընդունել:

Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

Սովորաբար Կարբամազեպին դեղահատերը չեն առաջացնում կողմնակի ազդեցություններ, սակայն, ինչպես բոլոր դեղերը դրանք ևս, երբեմն, կարող են առաջացնել կողմնակի երևույթներ:

Որոշ լուրջ  կողմնակի ազդեցություններ

Դեղի ընդունումից հետո հետևյալ կողմնակի ազդեցություններից ցանկացածի զարգացման դեպքում պետք է անհապաղ դադարեցնել դրանց ընդունումը և դիմել բժշկին.

  • Լուրջ մաշկային ռեակցիաներ. ցան, մաշկի կարմրություն, շրթունքներին, աչքերին կամ բերանի խոռոչում պղպջակների գոյացում, մաշկի թեփոտում, ինչն ուղեկցվում է տենդով: Այս կողմնակի երևույթներն ավելի հավանական են չինական և թայլանդական ծագում ունեցող մարդկանց մոտ
  • Բերանի խոռոչում խոցերի առաջացում կամ կապտուկների և արյունազեղումների առաջացում առանց պատճառի
  • Անգինա և/կամ բարձր ջերմաստիճան
  • Մաշկի կամ աչքերի սպիտակուցների դեղնություն
  • Կոճերի, ոտնաթաթի կամ սրունքների այտուց
  • Նյարդային խանգարումների կամ գիտակցության մթագնման որևէ նշան
  • Հոդացավ և մկանացավ, ցան քթի կամրջին և այտերին, ինչպես նաև՝ շնչառական խնդիրներ (այս երևույթները կարող են լինել հազվադեպ կողմնակի ազդեցության՝ կարմիր գայլախտի նշան)
  • Տենդ, մաշկային ցան, հոդացավ, արյան հետազոտությունների ցուցանիշների և լյարդի գործառույթի խանգարում (սրանք կարող են լինել գերզգայունության նշան՝ պոլիօրգանային ախտահարմամբ ուղեկցվող)
  • Բրոնխոսպազմ, որն ուղեկցվում է խզոցներով և հազով, շնչառության դժվարացում, թուլություն, ցան, քոր կամ դեմքի այտուց (այս երևույթները կարող են խոսել ծանր ալերգիկ ռեակցիայի մասին)
  • Ցավ ստամոքսի շրջանում

Կան հաղորդագրություններ նաև հետևյալ ախտանիշների մասին, բայց դրանց արագությունը չի կարող գնահատվել առկա տվյալների հիման վրա:

Լուրջ մաշկային ռեակցիաներ, որոնք ուղեկցվում են ինքնազգացողության վատացմամբ և արյան հետազոտության արդյունքների փոփոխություններով: Փորլուծություն, ցավ որովայնում և տենդ (հաստ աղու բորբոքման նշաններ), հերպես վարակի ռեցիդիվ (կարող է ունենալ կարևոր նշանակություն, եթե իմունային համակարգը  թուլացած է), եղունգների լրիվ կորուստ, կոտրվածքներ, ոսկրային հյուսվածի խտության փոփոխություն, քնկոտություն, հիշողության կորուստ, մանուշակագույն կամ կարմրամանուշակագույն պալարներ, որոնք կարող են առաջացնել քոր: 

Չարժե անհանգստանալ վերը թվարկված կողմնակի ազդեցությունների պատճառով: Կարբամազեպին ընդունող մարդկանց մեծամասնությունը չեն բախվում նկարագրված ռեակցիաների հետ:

Եթե ախտանիշներից որևէ մեկը սկսում է անհանգստացնել Ձեզ կամ Դուք նկատում եք կողմնակի ազդեցություն, որը թվարկված չէ այս ներդիր-թերթիկում, խնդրում ենք դիմել բժշկին: Ձեր բժիշկը կընտրի Ձեզ համար ամենաօպտիմալ բուժումը, և, գուցե, կնշանակի այլ դեղ:

Կան հաղորդագրություններ նաև ոսկրային հյուսվածքի խանգարման հետևյալ ախտանիշների մասին, այդ թվում՝ օստեոմալյացիա և օստեոպորոզ (ոսկրերի բարակացում) և կոտրվածքներ: Խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ, եթե գտնվում եք հակացնցումային դեղերով երկարատև բուժման մեջ, եթե ունեցել եք օստեոպորոզի ախտանիշներ կամ ընդունել եք ստերոիդային դեղեր:

Ինչպես պահել Կարբամազեպին դեղը

  • Դեղը պահեք երեխաների համա անհասանելի, խոնավությունից և լույսից պաշտպանված վայրում՝ 15-250С ջերմաստիճանի պայմաններում:
  • Դեղի պիտանիության ժամկետը 3 տարի է: Մի՛ օգտագործեք դեղը փաթեթի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո:

Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:

Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

 Ինչ է պարունակում Կարբամազեպին դեղի փաթեթը և այլ տեղեկություն

Ի՞նչ է պարունակում Կարբամազեպին դեղը

Ակտիվ բաղադրանյութ`կարբամազեպին՝ 200 մգ 1 դեղահատում,

Օժանդակ բաղադրանյութեր` միկրոբյուրեղային ցելյուլոզ, նատրիումի կարմելոզա, մագնեզիումի ստեարատ, աէրոսիլ 200: 

Ինչ տեսք ունեն Կարբամազեպին դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը

Կլոր երկուռուցիկ սպիտակ կամ գրեթե սպիտակ գույնի անհոտ դեղահատեր` մեկ կողմից ակոսիկով:

50 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (ՊՎՔ/ալյումին):

5 բլիստերներ, յուրաքանչյուրում 10-ական դեղահատեր, ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված են ստվարաթղթե տուփի մեջ:

40 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (ՊՎՔ/ալյումին):

4 բլիստերներ, յուրաքանչյուրում 10-ական դեղահատեր, ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված են ստվարաթղթե տուփի մեջ:

Դեղատնից բաց թողնելու կարգ

Դեղատոմսով

Ձեզ կարող է հետաքրքրել

png Կավինտոն ամպ. 25մգ/5մլ N10

Երկիր՝ Венгрия

3700 Դ
-
+
png Առլեվերտ 40մգ/20մգ հաբ N50

Երկիր՝ Германия

10000 Դ
-
+
png Կետիլեպտ դեղահատեր 100մգ N60

Երկիր՝ Венгрия

10530 Դ
-
+
png Էսցիտալոպրամ դհտ 10մգ Ն30

Երկիր՝ Армения

4600 Դ
-
+
png Լամալ 50մգ N30

Երկիր՝ Македония

4700 Դ
-
+
png Ատարաքս դեղահատեր 25մգ N25

Երկիր՝ Бельгия

1620 Դ
-
+
png Լուցետամ սրվակ 1գ/5մլ N10

Երկիր՝ Венгрия

2700 Դ
-
+
png Էգլոնիլ հաբ 200մգ 12հատ

Երկիր՝ Франция

2700 Դ
-
+
png Սեդիսթրեսս N60

Երկիր՝ Швейцария

5200 Դ
-
+
png Ֆևարին դեղահատեր 50մգ N15

Երկիր՝ США

4450 Դ
-
+
png Գաբագամմա դպճ 400մգ Ն10

Երկիր՝ Германия

0 Դ
-
+
png Օմարոն 400մգ/25մգ N90

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Ցերեբրոլիզին 1մլ Հ10 սրվ.

Երկիր՝ Австрия

0 Դ
-
+
png Մադոպար դպճ 125մգ N100

Երկիր՝ Германия

17000 Դ
-
+
png Կարբամազեպին դհտ 200մգ N20

Երկիր՝ Украина

0 Դ
-
+