Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Հիդրոկորտիզոն աչքի քսուք 0,5% 3գ

Կոդը ....... 22898
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
1000 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ընդհանուր բնութագիրը

Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

Սպիտակ կամ գրեթե սպիտակ, կիսաթափանցիկ ճարպային զանգված քսուքային հիմքի թույլ հոտով:

Բաղադրությունը

Հիդրոկորտիզոն, 0.5% ակնաքսուքի յուրաքանչյուր գրամը պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 5 մգ հիդրոկորտիզոն ացետատ:
Օժանդակ բաղադրանյութեր` 2 մգ մեթիլպարաբեն, բժշկական ակնային վազելին մինչև 1000 մգ:

Դեղաբանական ազդեցությունը

Հիդրոկորտիզոնը հանդիսանում է գլյուկոկորտիկոստերոիդ: Ցուցաբերում է հակաբորբոքային, հակաալերգիկ, հակաքորային և հակաայտուցային ազդեցություն: Կայունացնում է բջջային և ենթաբջջային թաղանթները, այդ թվում մաստոցիտների և լիզոսոմային թաղանթները: Արգելակում է ալտերացիայի փուլը և նվազեցնում է բջջային բորբոքային ինֆիլտրատները, իջեցնում է լեյկոցիտների և լիմֆոցիտների միգրացիան դեպի բորբոքման շրջան: Նվազեցնում է իմունոգլոբուլինի կապումը բջջի մակերեսի ընկալիչների հետ, արգելակում է ցիտոկինների սինթեզը ու արտազատումը (ինտերլեյկիններ և ինտերֆերոններ) լիմֆոցիտներից և մակրոֆագերից: Նվազեցնում է արախիդոնաթթվի արտազատումըւ ֆոսֆոլիպիդներից և նրա մետաբոլիտների սինթեզը (պրոստոգլանդիններ, լեյկոտրիեններ, թրոմբօքսաններ): Իջեցնում է էքսուդատիվ ռեակցիան, նպաստում է մազանոթների թափանցելիության նվազմանը:

Ֆարմակոկինետիկա

Հիդրոկորտիզոնը վատ է թափանցում եղջերաթաղանթի միջով դեպի ներակնային հեղուկ: Այն թափանցում է վերնամաշկի և լորձաթաղանթի էպիթելի մեջ, կարող է չնչին քանակությամբ ներծծվել համակարգային արյան հոսք: Լորձաթաղանթի միջով ներծծված հիդրոկորտիզոնը նյութափոխանակվում է անմիջապես վերնամաշկում և էպիթելում, իսկ հետագայում նրա աննշան քանկությունը, ընդհանուր արյան հոսք կլանվելուց հետո, կենսաձևափոխվում է լյարդում: Արյան մեջ 80% կապվում է տրանսկորտինի հետ և 10% ալբումինի հետ: Նյութափոխանակության արգասիքների և փոքր քանակությամբ անփոփոխ ձևով արտազատվում է մեզի հետ ու չնչին քանակով՝ լեղու հետ: Լորձաթաղանձից հիդրոկորտիզոնի ներծծումը համակարգային արյան հոսք երեխաների մոտ առավել շատ է արտահայտված, քան մեծահասակների մոտ:

Ցուցումներ

– Աչքի և կոպերի եզրերի ալերգիկ հիվանդություններ,
– Աչքի անոթաթաղանթի, եղջերաթաղանթի, սկլերայի և շաղկապենու բորբոքում;
– Ասեպտիկ այրվածք (քիմիական, ջերմային կամ ճառագայթման արդյունքում առաջացած այրվածքներ);
– Հետտրավմատիկ վիճակ կամ ակնագնդի վիրահատական միջամտություն (վիրահատությունից կամ տրավմայից ոչ շուտ քան 7 օր անց):

Կիրառել բացառությամբ բժշկի նշանակմամբ՝ բարդությունների կանխարգելման համար:

Դեղաչափավորումը և կիրառման եղանակները

Ոչ մեծ քանակությամբ քսուքը դնել ստորին շաղկապենային պարկի մեջ օրական 2-3 անգամ՝ 2 շաբաթից ոչ ավել: Արդյունավետության կլինիկական գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում բուժումը կարող է շարունակվել: Հետտրավմատիկ վիճակի դեպքում դեղը նշանակում են 1-2 անգամ ոչ շուտ, քան տրավմայից կամ վիրահատությունից 7 օր անց:

Հակացուցումներ

– Անհատական գերզգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ,
– Աչքի թարախային, վիրուսային, տուբերկուլյոզային և սնկային հիվանդություններ
– Առաջնային գլաուկոմա,
– Եղջերաթաղանթի էպիթելի արատներ,
– Պատվաստումների ընթացք,
– Մանկական տարիք մինչև 1 տարեկան:

Կողմնակի ազդեցություններ

Տեղային ռեակցիաներ. եղջերաթաղանթի էպիթելի արատի վերականգնամն դանդաղում աչքի ավելի խորը բաժինների վարակվածության հավանականությամբ (եղջերաթաղանթի էպիթելի ամբողջականության խախտման ժամանակ դեղի կրառման դեպքում), աչքի ինֆեկցիոն հիավնդության տարածում, հատկապես՝ վիրուսային, հնարավոր է գլաուկոմայի զարգացում (3-6 շաբաթից ավել կիրառման դեպքում, հատկապես նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ), կատարակտի զարգացում (մի քանի տարի կրկնվող բուժման կուրսի դեպքում):

Համակարգային ռեակցիաներ. կիրառման հաճախականության մեծացման դեպքում փոքր տարիքի երեխաների մոտ հնարավոր է գլյուկոկորտիկոստերոիդներին բնորոշ համակարգային ռեակցիաների առաջացում:

Հիդրոկորտիզոնի երկարատև շարունակական կիրառման դեպքում հնարավոր է մակուղեղի և մակերիկամների կեղևի ֆունկցիայի ընկճում:

Հատուկ ցուցումներ

Խորհուրդ չի տրվում գերազանցել բուժման կուրսը: Բուժման ընթացքում անհրաժեշտ է խուսափել շփումային ոսպնյակների օգտագործումից: Այլ աչքի կաթիլների օգտագործման դեպքում քսուքի կիրառման և կաթիլի կաթեցման միջև եղած ժամանակահատվածը պետք է լինի 15 րոպեից ոչ քիչ: 2 շաբաթից ավել օգտագործման դեպքում կամ անամնեզում բաց- կամ փականկյունային գլաուկոմայի առկայության դեպքում անհրաժեշտ է հսկել ներակնային ճնշումը: Հիդրոկորտիզոնը կարելի է բժշկի նշանակմամբ օգտագործել երեխաների բուժման համար, եթե սպասվող բուժիչ ազդեցությունը գերազանցում է հնարավոր կողմնակի ազդեցությունների առաջացման վտանգին: Երեխաների մոտ ավելի բարձր է հիդրոկորտիզոնի համակարգային ազդեցության առաջացման հավանականությունը, քան մեծահասակների մոտ: Այդ պատճառով երեխաների մոտ դեղը պետք է կիրառվի զգուշությամբ, հնարավորինս, կարճաժամկետ կուրսով (5-7 օր): Օրվա ընթացքում չափազանց շատ կիրառելը, շատ հաճախ օգտագործելը կարող է առաջացնել ներծծումը և հիդրոկորտիզոնի համակարգային ազդեություն: Մինչև 1 տարեկան երեխաներին դեղի կիրառումը հակացուցված է:

Ավտոտրանսպորտը վարելու եւ մեխանիզմները կառավարելու ունակության վրա ունեցած ազդեցությունը. դեղը չի սահմանափակում հոգեֆիզիկական ակտիվությունը, ավտոտրանսպորտային միջոցներ և շարժվող մեխանիզմների ղեկավարելու ունակությունը: Հիվանդներին, որոնց մոտ կիրառումից հետո ժամանակավորապես վատթարանում է տեսողության հստակությունը, խորհուրդ չի տրվում անմիջապես կիրառումից հետո ավտոմեքենա վարել կամ աշխատել բարդ տեխնիկայի հետ:

Հղիություն և կաթնարտադրության շրջան

Հղիության և կաթնարտադրության շրջանում դեղի կիրառում հնարավոր է միայն այն դեպքում, երբ ակնկալվող օգուտը գերազանցում է պտղին սպառնացող վտանգին: Կաթնարտադրության շրջանում պետք է կիրառել զգուշությամբ և կարճաժամկետ:

Դեղորայքային փոխազդեցություններ

Այլ դեղերի հետ դեղորայքային փոխազդեցությունները գործնականում բացակայում են:

Պիտանելիության ժամկետը

2 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:

Դեղատնից բացթողման կարգը

Բաց է թողնվում դեղատոմսով:

Թողարկման ձևը և փաթեթավորումը

Ակնաքսուք՝ լցված 3 գ տարողությամբ ակնաքսուքների համար նախատեսված բժշկական ալյումինե պարկուճում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:

Պահման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` 50C-ից 150C-ի պայմաններում:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Ստիլավիտ ակնակաթիլ 10մլ

Երկիր՝ Россия

6800 Դ
-
+
png Օպտիսերում աչքի կաթիլ 5մլ N10

Երկիր՝ Франция

7900 Դ
-
+
png Օֆտաքվիքս ակնակաթիլ 0.5% 5մլ

Երկիր՝ Финляндия

2250 Դ
-
+
png Դորզոպտ ակնակաթիլներ 5մլ

Երկիր՝ Румыния

5800 Դ
-
+
png Լեկրոլին կաթիլ 20գ/մլ 10մլ

Երկիր՝ Финляндия

800 Դ
-
+
png Լեկրոլին 4% 5մլ

Երկիր՝ Финляндия

2850 Դ
-
+
png Տետրակաին կաթիլ

Երկիր՝ Армения

2950 Դ
-
+