Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Էրիթրոմիցին լ-թ 2% 30մլ

Կոդը ....... 7417
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
650 Դ
-
+
Երկիր՝ Армения

Բաղադրությունը

Յուրաքանչյուր մլ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 20 մգ էրիթրոմիցին:
Օժանդակ բաղադրանյութեր` պրոպիլեն գլիկոլ, էթիլ ալկոհոլ:

Դեղաբանական խումբը

Մակրոլիդային խմբի հակաբիոտիկ արտաքին օգտագործման համար, կորյակների բուժման համար միջոց:

Դեղաբանական ազդեցությունը

Մակրոլիդային խմբի հակաբիոտիկ է, ցուցաբերում է մանրէաճնշիչ ազդեցություն: Արտաքին կիրառման դեպքում ցուցաբերում է հակակորյակային ազդեցություն` ի հաշիվ կորյակացան առաջացնող միկրոօրգանիզմների (Propionibacterium acnes) վրա մանրէաճնշիչ ազդեցության:

Հետադարձ կերպով կապվում է ռիբոսոմների 50S ենթամասնիկի հետ, որի հետևանքով խանգարվում է ամինաթթուների մոլեկուլներիմիջև սպիտակուցային կապերի առաջացումը և արգելվում է միկրոօրգանիզմների սպիտակուցների սինթեզը (չի ազդում նուկլեինաթթուների սինթեզի վրա):

Բարձր դեղաչափերի կիրառման դեպքում, պայմանավորված հարուցիչի տեսակից, կարող է ցուցաբերել մանրէասպան ազդեցություն:

Ֆարմակոկինետիկա

Համակարգային ներծծման է ենթարկվում էրիթրոմիցինի միայն աննշան մասը, որը հետագայում հեռանում է օրգանիզմից մեզի հետ:

Ցուցումներ

Սովորական կորյակիների բուժում, գլխավորապես՝ պապուլյոզային (պզուկավոր) և պուստուլյոզային (թարախաբշտիկավոր):

Դեղաչափավորումը և կիրառման եղանակները

Լուծույթը բաշխում են մաշկի նախապես մաքրված ախտահարված մակերեսին՝ ոչ հաճախակի, քան օրը 2 անգամ: Բուժումը շարունակում են մինչև կլինիկական բարելավումը, միջինը՝ 1-3 ամիս:

Կողմնակի ազդեցություններ

Տեղային ռեակցիաներ. դեղի կիրառման տեղում երբեմն կարող է առաջանալ այրոցի զգացում, գրգռվածություն, մաշկի չորություն: Որպես կանոն, այդ երևույթներըթույլ են արտահայտված ուչեն պահանջում դեղի կիրառման դադարեցում և/կամ ախտանշանային բուժման անցկացում:

Ալերգիկ ռեակցիաներ. տարածուն եղնջացան, գրգռվածություն, կարմրություն, էպիդերմիսի դեսկվամացիա, մաշկի էրիթեմա, աչքերի գրգռվածություն:

Հակացուցումները

– Էրիթրոմիցինի և այլ մակրոլիդների նկատմամբ գերզգայունություն:

Հատուկ ցուցումներ

Պետք է խուսափել դեղի և լորձաթաղանթի ու մաշկի զգայուն մակերեսների (կոպեր, պարանոց, վերանրակային փոսեր) շփումից:

Արտաքին օգտագործման հակակորյակային այլ միջոցներ կարելի է կիրառել ոչշուտ, քան դեղի կիրառումից 1 ժամ հետո: Տարածված եղնջացանի առաջացման դեպքում բուժումըպետքէ դադարեցնել ու նշանակել համակարգային ազդեցության կորտիկոստերոիդներ:

Դեղի յուրաքանչյուր օգտագործումից հետոպետք է լվանալ ձեռքերը:

Վարակի առաջացման դեպքում պետք է դադարեցնել Էրիթրոմիցինի կիրառումն ու նշանակել համապատասխան բուժում:

Դեղի կիրառման դեպքում հնարավոր է մակրոլիդային խմբի այլ հակաբիոտիկների, լինկոմիցինի, կլինդամիցինի նկատմամբ խաչաձև կայունության զարգացում:

Դեղորայքային փոխազդեցություններ

Էպիդերմիսի դեսկվամացիա առաջացնող դեղամիջոցների (օրինակ՝ բենզոիլ պերօքսիդ, տրետինոին, ռեզորցին, սալիցիլաթթու, ծծումբ) հետ Էրիթրոմիցինի միաժամանակյա կիրառման դեպքում հնարավոր է կողմնակի ազդեցությունների ուժեղացում:

Արտաքին օգտագործման հակամիկրոբային այլ դեղի հետ միաժամանակյա կիրառումը հակացուցված է:

Էրիթրոմիցինը չի կարելի միաժամանակ կիրառել մաշկի դեսկվամացիա առաջացնող դեղամիջոցների, ինչպես նաև մաշկը չորացնող ու գրգռող կոսմետիկական ու հիգիենիկ միջոցներիհետ:

Խորհուրդ չիտրվում Էրիթրոմիցինը միաժամանակ կիրառել կլինդամիցինի հետ, քանի որ նրանք մրցունակորեն կապվում են ռիբոսոմների 50S ենթամասնիկի հետ:

Հղիություն և կրծքով կերակրում

Հղիության ժամանակ և կաթնարտադրության շրջանում դեղի գործածումը անցանկալի է, և նշանակում են զգուշությամբ միայն այն դեպքերում, երբ սպասվելիք բարենպաստ ազդեցությունը գերակշռում է հնարավոր վնասակար ազդեցությունը:

Գերդեղաչափավորումը

Պատահական գերդեղաչափավորումը քիչ հավանական է` դեղի արտաքին օգտագործման պատճառով:

Պիտանելիության ժամկետը

3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:

Դեղատնից բացթողման կարգը

Բաց է թողնվում դեղատոմսով:

Թողարկման ձևը և փաթեթավորումը

2% լուծույթ արտաքին օգտագործման համար, 30-ական մլ սրվակների մեջ, ներդիր-թերթիկի հետ միասին ստվարաթղթե տուփիմեջ:

Պահման պայմանները

Պահել երեխաների համար անհասանելի չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում, 15-250C ջերմաստիճանում:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Ցիպրինոլ 500մգ հաբ N10

Երկիր՝ Словения

1150 Դ
-
+
png Ստրեպտոցիդ դհտ Ն10

Երկիր՝ Украина

130 Դ
-
+
png Տավանիկ 500մգ հաբ N5

Երկիր՝ Индия

5200 Դ
-
+
png Լենդացին 1գ N5

Երկիր՝ Швейцария

0 Դ
-
+
png Վալտրեքս դեղահատեր 500մգ N10

Երկիր՝ Великобритания

6300 Դ
-
+
png Տրիխոպոլ դեղահատեր 250մգ N20

Երկիր՝ Польша

1100 Դ
-
+
png Ամոքսիկլավ դհտ 625մգ N10

Երկիր՝ Словения

3000 Դ
-
+
png Կլացին-Աստերիա դհտ 500մգ N10

Երկիր՝ Корея

4400 Դ
-
+
png Հելթ թոն կաթիլ 30մլ

Երկիր՝ Армения

0 Դ
-
+
png Պոլիօկսիդոնիում հաբ 12մգ N10

Երկիր՝ Россия

7500 Դ
-
+
png Բրոնխո-Մունալ դպճ 7մգ N10

Երկիր՝ Словения

6000 Դ
-
+
png Մետրոնիդազոլ 250մգ հաբ N10

Երկիր՝ Беларусь

100 Դ
-
+
png Ինգավիրին 90մգ դպճ N10

Երկիր՝ Россия

7400 Դ
-
+
png Ֆունգոտերբին նեո գել 15գ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+