Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Անտիլայս շամպուն 100մլ

Կոդը ....... 26805
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
1400 Դ
-
+
Երկիր՝ Армения

Դեղաձև

Արտաքին օգտագործման օճառահեղուկ

Ընդհանուր բնութագիր

Հիմնական ֆիզիկա-քիմիական հատկանիշներ

Կանաչ մածուցիկ հեղուկ՝ խնձորի հոտով: 

Բաղադրություն

Յուրաքանչյուր մլ. պարունակում է.

Ակտիվ բաղադրատարրեր. պիրետրիններ՝ 1.65 մգ, պիպերոնիլ բուտօքսիդ՝ 16.5 մգ;

Օժանդակ բաղադրատարրեր. կոկամիդոպրոպիլ բետաին, պոլիկվատերնում 10, նատրիումի լաուրետ սուլֆատ, կոկամիդ ԴԵԱ, նատրիումի քլորիդ, դինատրիումի էդետատ, մեթիլպարաբեն, կիտրոնաթթու, խնդձորի բուրահաղորդիչ, ներկանյութ «խնձորի կանաչ» (E 142), մաքրված ջուր: 

Դեղաբանական խումբը 

Դեղը նախատեսված է պեդիկուլյոզի բուժման համար, : 

Դեղաբանական ազդեցություն

Համալիր դեղ պեդիկուլյոզի բուժման համար: Անտիլայս դեղը ոչնչացնում է ոջիլների ձվերը և սեռահասուն առանձնյակները:

Անտիլայս դեղի կազմում առկա պիրետրինները համարվում են նեյրոտոքսիկ թույն միջատների համար: Ազդեցության մեխանիզմը նատրիումական անցուղիների ապաակտիվացման մասնակի արգելակումը և կալիումի տրանսմեմբրանային հոսանքի դանդաղեցումն է էկտոմակաբույծների բջիջներում, հատկապես՝ նեյրոններում: Պիրետրինների ազդեցությունը ուժեղանում է պիպերոնիլ բուտօքսիդների ազդեցությամբ, որը արգելակում է միջատների արտազատած պաշտպանական ֆերմենտները:

Ունենալով միջատասպան ազդեցության տարբեր մեխանիզմներ, Անտիլայսի կազմության մեջ մտնող բաղադրիչները կանխարգելում են դրանցից որևէ մեկի նկատմամբ կայունության զարգացումը:

Ֆարմակոկինետիկա

Արտաքին օգտագործման դեպքում դեղի աբսորբցիան համակարգային արյան հոսք աննշան է: Դեղի ընդունումից 24 ժամ անց դրա բաղադրիչների կոնցենտրացիան արյան պլազմայում նվազագույն է, իսկ որոշ դեպքերում չի հայտնաբերվում: Անտիլայսի կիրառումից 48 ժամ անց պացիենտի արյան պլազմայում չի հայտնաբերվում դրա առկայության որևէ հետք: Սուր թունավորման դեպքում պիրետրիններն ապաակտիվանում են մարսողական տրակտում, իսկ պիպերոնիլ բուտօքսիդն արտազատվում է օրգանիզմից անփոփոխ վիճակում՝ կղանքի հետ:

Ցուցումներ

Գլխի պեդիկուլյոզ:

Կիրառման եղանակ

Գլխի պեդիկուլյոզի բուժման համար Անտիլայսը քսում են գլխամաշկին՝ մազերի ողջ երկայնքով: Գլխի մշակման համար անհրաժեշտ օճառահեղուկի քանակը կախված է մազերի երկարությունից և խտությունից: Օճառահեղուկի կիրառումից 10 րոպե անց մշակված հատվածը պետք է մանրակրկտորեն լվանալ ջրով: Մազերը լվանալուց հետո պետք է սանրել խիտ ատամիկներով սանրով՝ մահացած ոջիլները և դրանց ձվերը հեռացնելու համար:

Եթե դեղի կիրառումից 7-10 օր անց հայտնաբերվում են կենդանի ոջիլներ՝ խորհուրդ է տրվում դեղով կրկնակի մշակում:

Կողմնակի ազդեցություններ

Տեղային ռեակցիաներ. այրոցի զգացում, ծակծկոցներ, անզգայացում, այտուցվածություն, ցան մարմնի մազածածկ մասի մաշկի վրա:

Հակացուցումներ

-Հղիություն, կրծքով կերակրում

-Մանկական տարիք՝ մինչև 2 տարեկան

– Գերզգայունություն դեղի բաղադրիչների նկատմամբ:

Հատուկ ցուցումներ

Պետք է զգուշությամբ նշանակել այն պացիենտներին, ովքեր ունեն այլ մաշկային հիվանդություններ: Պետք է խուսափել աչքի լորձաթաղանթների, քթանցքերի, բերանի խոռոչի և արտաքին սեռական օրգանների հետ դեղի շփումից, մշակման ընթացքում կարելի է պաշտպանել այդ հատվածները բամբակյա տամպոնով (պատահական շփման դեպքում պետք է լվանալ հոսող ջրով):

Դեղը չպետք է կիրառել օրական 1 անգամից հաճախ:

Մեկ օջախում հայտաբերված պացիենտների, ինչպես նաև նրանց հետ շփում ունեցած անձանց բուժումը պետք է իրականացվի միաժամանակ՝ կրկնակի վարակումից խուսափելու համար:

Ողջ սպիտակեղենը պետք է ենթարկվի մանրակրկիտ վերամշակման: Անկողնային պարագաները, սրբիչները, ներքնազգեստը պետք է եռացնել լվացքի փոշու լուծույթում՝ 5-10 րոպե: Վերին հանդերձանքը պետք է արդուկել երկու կողմից՝ տաք արդուկով: Այն իրերը, որոնք ենթակա չեն ջերմային մշակման՝ պետք է կախել մաքուր օդին՝ 3 օր:

Կարևոր տեղեկություն Անտիլայս դեղի կազմում պարունակվող բաղադրիչների մասին

Դեղը պարունակում է.

  • Մեթիլպարաբեն, որը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ (հնարավոր է՝ ուշ արտահայտվող)

Գերդեղաչափավորում

Հաշվի առնելով արյան հոսք դեղի քիչ ներծծումը գերդեղաչափումը քիչ հավանական է:

Դեղորայքային փոխազդեցություններ

Դեղորայքային փոփոխություններ չեն նկարագրվել:

Պահման պայմաններ

Պահել 15°C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում՝ երեխաների համար անհասանելի, լույսից պաշտպանված վայրում:

Պիտանելիության ժամկետ

Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո: 

Դեղատնից բացթողնման կարգ

Բաց է թողնվում առանց դեղատոմսի:

Թողարկման ձև և փաթեթավորում

100 մլ արտաքին օգտագործման օճառահեղուկ պլաստիկե տարայում՝ ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված ստվարաթղթե տուփի մեջ:

Ձեզ կարող է հետաքրքրել

png ՍԿԻՆ ԿԱՊ լոգանքի գել 150մլ

Երկիր՝ Испания

9700 Դ
-
+
png Մազի ներկ ՕԼԼԻՆ 9/5

Երկիր՝ Россия

1550 Դ
-
+
png Հինա բնական սև Գոլդ 10գ N6

Երկիր՝ Индия

0 Դ
-
+
png Մազի ներկ Օլլին 9/7

Երկիր՝ Россия

1550 Դ
-
+
png Օլլին օճառահեղուկ 300մլ

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Մազի ներկ Օլլին 9/1

Երկիր՝ Россия

1550 Դ
-
+
png Մազի ներկ Օլլին 9/3

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Ձյութե շամպուն 250մլ

Երկիր՝ Россия

750 Դ
-
+
png Մազի ներկ Օլլին 9/43

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Մազի ներկ Օլլին 8/73

Երկիր՝ Россия

0 Դ
-
+