Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Ամիտրիպտիլին դհտ 25մգ N48

Կոդը ....... 7397
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
620 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ի՞նչ է Ամիտրիպտիլին դեղը և ինչի համար է այն կիրառվում

Ամիտրիպտիլինը պատկանում է եռացիկլիկ հակադեպրեսանտներ կոչվող դեղերի խմբին:

Կիրառվում է.

  • Մեծահասակների մոտ դեպրեսիայի ժամանակ (մեծ դեպրեսիա)
  • Մեծահասակների մոտ նեյրոպատիկ ցավի ժամանակ
  • Մՙեծահասակների մոտ լարվածության քրոնիկական գլխացավի կանխարգելման համար
  • Մեծահասակների մոտ միգրենի կանխարգելման համար
  • 6 տարեկանից բարձր երեխաների մոտ գիշերային անմիզապահության դեպքում, վերջինիս օրգանական ծագման, օրինակ՝ սպինա բիֆիդայի և նմանատիպ խանգարումների բացառման և ոչ դեղորայքային ու դեղորայքային բուժման միջոցների, այդ թվում՝ միոռելաքսանտների և դեսմոպրեսսինի անարդյունավետության դեպքում: Այս դեղը պետք է նշանակվի միայն այն բժիշկների կողմից, որոնք ունեն քրոնիկական անմիզապահությամբ հիվանդների բուժման փորձ:

Ի՞նչ պետք է իմանալ Ամիտրիպտիլին դեղն ընդունելուց առաջ

Մի՛ ընդունեք Ամիտրիպտիլին դեղը, եթե.

  • ունեք ալերգիա ամիտրիպտիլինի կամ դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ (տե՛ս բաժին 6),
  • վերջերս տարել եք սրտամկանի ինֆարկտ,
  • ունեք սրտային խնդիրներ, օրինակ՝ սրտի ռիթմի խանգարում, որը երևում է էլեկտրոսրտագրության վրա (ԷՍԳ), սրտային հաղորդականության պաշարում կամ սրտի իշեմիկ հիվանդություն,
  • նախորդ 14 օրերի ընթացքում ընդունել եք ՄԱՕ արգելակիչներ,
  • ընդունել եք մոկլոբեմիդ դեղն ամիտրիպտիլինի ընդունումից 1 օր առաջ,
  • ունեք լյարդի ծանր հիվանդություններ

Ամիտրիպտիլինը պետք է ընդունել ՄԱՕ արգելակիչների կիրառման դադարեցումից նվազագույնը 14 օր անց:

Այս դեղն արգելվում է օգտագործել 6 տարեկանից ցածր երեխաների շրջանում:

Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ

Խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ նախքան Ամիտրիպտիլին դեղի օգտագործումը:

Ամիտրիպտիլինի բարձր դեղաչափերի ընդունման դեպքում կարող է դիտվել առիթմիա և հիպոտենզիա: Սրտային հիվանդություններ ունենալու դեպքում սա կարող է արտահայտվել նաև սովորական դեղաչափերի ընդունման դեպքում:

QT միջակայքի երկարացում

Ամիտրիպտիլինի ընդունման դեպքում դիտվել է սրտային պաթոլոգիա, որը կոչվում է «QT միջակայքի երկարացում» (որը գրանցվում է էլեկտրասրտագրության վրա, ԷՍԳ) և առիթմիա (արագացված և անկանոն սրտխփոց): Տեղեկացրե՛ք Ձեր բժշկին, եթե.

  • ունեք սրտի զարկերի դանդաղեցում,
  • ունեք կամ ունեցել եք խնդիրներ, որոնց ժամանակ սիրտը չի կարողանում ապահովել օրգանիզմի բավարար արյունամատակարարում (այս վիճակը կոչվում է սրտային անբավարարություն),
  • ընդունում եք այլ դեղեր, որոնք կարող են առաջացնել սրտի խնդիրներ,
  • ունեք խանգարում, որը հանգեցնում է արյան մեջ կալիումի և մագնեզիում մակարդակի իջեցման կամ կալիումի մակարդակի բարձրացման,
  • պատրաստվում եք ենթարկվել վիրաբուժական միջամտության, քանի որ անզգայացնողների ներմուծումից առաջ կարող է առաջանալ ամիտրիպտիլինի կիրառման դադարեցման անհրաժեշտություն: Անհապաղ վիրահատական միջամտության դեպքում անեսթեզիոլոգը պետք է տեղյակ լինի ամիտրիպտիլինով բուժման մասին,
  • ունեք վահանաձև գեղձի ակտիվության բարձրացում կամ ընդունում եք վահանաձև գեղձի բուժման համար կիրառվող դեղեր:

Սուիցիդալ մտքեր և դեպրեսիվ վիճակի վատացում

Եթե ունեք դեպրեսիա՝ Ձեզ մոտ երբեմն կարող են առաջանալ սուիցիդալ մտքեր և ինքներդ Ձեզ վնասելու ցանկություն: Հակադեպրեսանտների առաջին ընդունման ժամանակ դրանք կարող են ուժեղանալ, քանի որ այդ դեղերին ժամանակ է պետք ազդեցության զարգացման համար, մոտավորապես՝ 2 շաբաթ, երբեմն, նաև՝ ավելի:

Սա դիտվում է հատկապես այն պացիենտների մոտ, ովքեր.

  • նախկինում ունեցել են սուիցիդալ մտքեր և իրենց վնասելու ցանկություն,
  • երիտասարդ են: Կլինիկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ սուիցիդալ հակումների բարձր ռիսկ դիտվում է մինչև 25 տարեկան հոգեկան խանգարումներ ունեցող պացիենտների մոտ, ովքեր ստանում են հակադեպրեսանտներով բուժում:

Եթե Ձեզ մոտ ի հայտ են եկել սուիցիդալ մտքեր և ինքներդ Ձեզ վնասելու ցանկություն՝ դիմեք բժշկին կամ անհապաղ դիմեք հիվանդանոց:

Կարող է օգտակար լինել, եթե Դուք հայտնեք Ձեզ հարազատին կամ մոտ ընկերոջը, որ ունեք դեպրեսիա և խնդրեք ընթերցել այս ներդիր-թերթիկը: Դուք կարող եք խնդրել նրանց ասել Ձեզ, եթե նրանք կարծում են, որ Ձեր դեպրեսիան կամ տագնապը խորանում է կամ, եթե նկատում են վարքի փոփոխություններ:

Մանիակալ դրվագ

Մանիակալ-դեպրեսիվ հիվանդությամբ որոշ պացիենտներ կարող են մտնել մանիակալ փուլ: Սա բնութագրվում է մեծաթիվ արագ փոփոխվող գաղափարներով, հիպերթիմիայով  (կայուն բարձր տրամադրություն) և չափից ավելի ֆիզիկական ակտիվությամբ:

Տեղեկացրե՛ք Ձեր բժշկին, եթե ունեք կամ վերջերս ունեցել եք առողջական խանգարումններ, հատկապես.

  • Նեղանկյուն գլաուկոմա (տեսողության կորուստ բարձր ներակնային ճնշման պատճառով),
  • Էպիլեպսիա, ջղաձգումներ կամ ցնցումներ անամնեզում,
  • Միզարձակման դժվարություններ,
  • Շագանակագեղձի մեծացում,
  • Վահանձև գեղձի հիվանդություններ,
  • Երկբևեռ խանգարում,
  • Շիզոֆրենիա,
  • Լյարդի սուր հիվանդություններ,
  • Սրտի ծանր հիվանդություններ,
  • Պիլորոստենոզ (ստամոքսաելքի նեղացում) և աղիների պարալիտիկ անանցանելիություն (աղիքային անանցանելիություն),
  • Դիաբետ, քանի որ կարող է լինել շաքարային դիաբետի դեմ կիրառվող դեղի դեղաչափի շտկման անհրաժեշտություն:

Եթե Դուք կիրառում եք հակադեպրեսանտներ, օրինակ՝ սերոտոնինի ետկլանման ընտրողական արգելակիչներ, բժիշկը կարող է քննարկել Ձեր դեղի դեղաչափի փոփոխության անհրաժեշտությունը:

Տարեցների մոտ ավելի հաճախ են դիտվում որոշակի կողմնակի ազդեցություններ, օրինակ՝ գլխապտույտ օրթոստատիկ հիպոթենզիայի դեպքում:

Երեխաներ և դեռահասներ

Դեպրեսիա, նեյրոպաթիկ ցավ, լարվածության քրոնիկական գլխացավ և միգրենի կանխարգելում

Ամիտրիպտիլինը չպետք է նշանակել երեխաներին և 18 տարեկանից ցածր դեռահասներին, քանի որ այս տարիքային խմբի համար դեղի անվտանգությունը և արդյունավետությունը հաստատված չեն:

Գիշերային անմիզապահություն

  • Նախքան ամիտրիպտիլինով բուժումը սկսելը պետք է իրականացնել ԷՍԳ՝ բացառելու համար QT միջակայքի երկարացման համախտանիշը,
  • Այս խմբի դեղերը չպետք է ընդունել հակախոլիներգիկ դեղերի հետ միաժամանակ
  • Սուիցիդալ մտքերը և վարքը կարող են զարգանալ նաև հակադեպրեսանտներով բուժման վաղ փուլում ոչ միայն դեպրեսիայի, այլև այլ խանգարումների դեպքում, գիշերային անմիզապահություն ունեցող պացիենտների մոտ պետք է պահպանել նույն նախազգուշական միջոցները, ինչ դեպրեսիայով պացիենտների բուժման ժամանակ: 

Եթե Դուք պլանավորում եք ենթարկվել վիրաբուժական միջամտության տեղային և ընդհանուր անզգայացնողների կիրառմամբ, տեղեկացրե՛ք Ձեր բժշկին, որ ընդունում եք այս դեղը:

Բացի դրանից՝ Դուք պետք է տեղեկացնեք ատամնաբույժին, որ ընդունում եք այս դեղը նախքան տեղային անզգայացնողի օգտագործումը:

Ամիտրիպտիլին դեղի կիրառումն ալկոհոլի հետ

Խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլ այս դեղով բուժմանը զուգընթաց, քանի որ դա կարող է մեծացնել սեդատիվ ազդեցությունը:

Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

Եթե Դուք հղի եք, կերակրում եք կրծքով, կարծում եք, որ հղի եք կամ պլանավորում եք հղիություն, խորհրդակցեք այդ մասին Ձեր բժշկի հետ:

Ամիտրիպտիլին դեղը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ժամանակ, եթե Դուք և Ձեր բժիշկը չեք քննարկել դեղի կիրառման ռիսկերը և առավելությունները:

Եթե Դուք ընդունում եք այս դեղը հղիության վերջին եռամսյակում, պետք է իմանաք, որ Ձեր նորածին երեխայի մոտ կարող են դիտվել հետևյալ կողմնակի ազդեցությունները՝ դյուրագրգիռ վիճակ, մկանային գերլարվածություն, տրեմոր, ոչ կանոնավոր շնչառություն, չցանկանալն ընդունել հեղուկներ, բարձր լացը, միզապահությունը և փորկապությունը:

Ձեր բժիշը խորհուրդ կտա սկսել/շարունակել/դադարեցնել կրծքով կերարկումը կամ դադարեցնել այս դեղի կիրառումը Ձեր երեխայի համար կրծքով կերակրման օգուտը և Ձեզ համար բուժման օգուտը հաշվի առնելով:

Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)

Դեղը կարող է առաջացնել քնկոտություն, գլխապտույտ, հատկապես՝ բուժման սկզբում: Անթույլատրելի է մեքենա վարելը կամ մեխանիզմների հետ աշխատանքը, եթե դեղը Ձեզ վրա ունի բացասական ազդեցություն: 

Ամիտրիպտիլինի բաղադրատարրերի վերաբերյալ կարևոր տեղեկություն

Ամիտրիպտիլին դեղահատերը պարունակում են լակտոզա

Եթե Ձեզ տեղեկացրել են, որ ունեք որոշ շաքարների անտանելիություն՝ նախքան այս դեղն ընդունելը դիմեք բժշկին:

Ինչպես ընդունել Ամիտրիպտիլին դեղը

Ամիտրիպտիլին դեղը պետք է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակված է բժշկի կողմից: Եթե Դուք ունեք ինչ-որ կասկածներ, կարող եք խորհրդակցել Ձեր բժշկի կամ դեղագետի հետ:

Դեղաչափման ոչ բոլոր սխեմաներն են հնարավոր դեղի տարբեր դեղաձևերի և դեղաչափերի դեպքում:

Դեղի թողարկան ձևը և դեղաչափը պետք է ընտրվեն սկզբնական և հետագա աճող դեղաչափերին համապատասխան:

Դեպրեսիա

Մեծահասակներ.

սկզբնական դեղաչափը կազմում է 25 մգ օրական երկու անգամ: Կախված կլինիկական ազդեցությունից՝ դեղաչափը կարող է հասնել օրական 150 մգ-ի՝ բաժանված երկու ընդունումների միջև:

 Տարեց պացիենտներ (65 տարեկանից բարձր) և սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտներ

Նախնական դեղաչափը կազմում է 10-25 մգ օրական: Կախված կլինիկական ազդեցությունից դեղաչափը կարող է հասնել օրական 100  մգ-ի՝ բաժանված երկու ընդունումների միջև: Եթե Դուք ընդունում եք 100 մգ- 150 մգ դեղաչափով՝ հնարավոր է, որ կա բժշկի հետ ավելի հաճախ խորհրդակցելու անհրաժեշտություն:

Կիրառումը երեխաների և դեռահասների շրջանում

Ամիտրիպտիլինը խորհուրդ չի տրվում կիրառել երեխաների և դեռահասների շրջանում՝ դեպրեսիայի բուժման համար: Հավելյալ տեղեկատվության համար տե՛ս բաժին 2:

Նեյրոպաթիկ ցավեր, լարվածության քրոնիկական գլխացավեր և միգրենի կանխարգելում

Ձեր բժիշը կընտրի ճիշտ դեղաչափը՝ ըստ ախտանիշների և բուժման նկատմամբ օրգանիզմի պատասխան ռեակցիայի:

 Մեծահասակներ.

Սկզբնական դեղաչափը կազմում է 10-25 մգ՝ երեկոյան:

Օրական դեղաչափը կազմում է 25-75 մգ:

Կախված կլինիկական ազդեցությունից՝ դեղաչափը կարող է աստիճանաբար բարձացվել: Եթե Դուք ընդունում եք օրական 100 մգ-ից ավելի՝ հնարավոր է ունենաք բժշկի հետ ավելի հաճախ խորհրդակցությունների կարիք: Ձեր բժիշկը կորոշի՝ ընդունել դեղը օրական մեկ անգամ, թե բաժանել դեղաչափը 2 ընդունումների միջև:

 Տարեց պացիենտներ (65 տարեկանից բարձր) և սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտներ

Սկզբնական դեղաչափը կազում է 10-25 մգ երեկոյան: Կախված դեղի կլինիկական ազդեցությունից այն կարող է բարձրացվել:

Եթե Դուք ընդունում եք օրական 75 մգ-ից ավելի ՝ կարող է լինել բժշկի հետ ավելի հաճախ խորհրդակցելու անհրաժեշտություն:

Կիրառումը երեխաների և դեռահասների շրջանում

Ամիտրիպտիլինը խորհուրդ չի տրվում ընդունել երեխաներին և դեռահասներին՝ նեյրոպաթիկ ցավի, լարվածության քրոնիկական գլխացավի և միգրենի կանխարգելման համար:

Գիշերային անմիզապահություն

Ընդունումը երեխաների և դեռահասների շրջանում

Խորհուրդ տրվող դեղաչափը երեխաների համար.

  • 6 տարեկանից ցածր երեխաներ
  • 6-10 տարեկան երեխաներ՝ 10-20 մգ օրական: Այս տարիքային խմբում կիրառվում են համախատասխան թողարկան ձևեր
  • 11 տարեկանից բարձր երեխաներ՝ 25-50 մգ:

Դեղաչափը պետք է բարձրացնել աստիճանաբար:

Պետք է ընդունել դեղը քնելուց 1 կամ 1 ու կես ժամ առաջ:

Նախքան բուժումը սկսելը՝ բժիշկը պետք է անցնացնի ԷՍԳ՝ հայտնաբերելու համար սրտի զարկերի խանգարումների նշանները:

Ձեր բժիշկը կանցկացնի օրգանիզմի վիճակի կրկնակի գնահատում բուժման 3 ամիսներից հետո և կանցկացնի կրկնակի ԷՍԳ՝ ըստ անհրաժեշտության:

Մի՛ դադարեցրեք դեղի ընդունումն առանց բուժող բժշկի հետ խորհրդակցելու: 

Պացիենտների հատուկ խմբեր

Լյարդային հիվանդություններ ունեցող պացիենտներին, ովքեր հայտնի են որպես «դանդաղ մետաբոլիզատորներ» սովորաբար նշանակում են ավելի ցածր դեղաչափեր:

Ձեր բժիշկը կարող է վերցնել արյան նմուշներ՝ որոշելու համար ամիտրիպտիլինի մակարդակը:

Ինչպես և երբ ընդունել Ամիտրիպտիլին

Դեղը պետք է ընդունել ուտելու ժամանակ կամ ուտելուց հետո:

Դեղահատերը պետք է կուլ տալ ամբողջությամբ՝ ջրով: Չծամե՛լ: 

Բուժման ժամանակահատվածը

Խորհուրդ չի տրվում փոփոխել դեղի դեղաչափը կամ դադարեցնել դրա ընդունումն առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Դեպրեսիա

Ինչպես դեպրեսիայի բուժման համար կիրառվող այլ դեղերի դեպքում՝ այս դեպքում ևս կարող է անհրաժեշտ լինել մի քանի շաբաթ՝ նախքան Դուք կզգաք վիճակի որևէ բարելավում:

Դեպրեսիայի բուժման դեպքում բուժման տևողությունն անհատական է, սովորաբար՝ 6 ամսից ոչ պակաս: Բուժման տևողությունը որոշում է Ձեր բժիշկը:
Շարունակեք Ամիտրիպտիլին դեղի ընդունումն այնքան ժամանակ, որքան նշանակված է Ձեր բժշկի կողմից: Հիվանդությունը կարող է պահպանվել երկար ժամանակ: Եթե դադարեցնեք բուժումը ժամանակից շուտ՝ հիվանդության ախտանիշները կարող են կրկնվել:

Նեյրոպաթիկ ցավեր, լարվածության քրոնիկական գլխացվեր և միգրենի կանխարգելում

Կարող է պահանջվել մի քանի շաբաթ՝ նախքան Ձեր վիճակի բարելավումը:

Խորհրդակցեք բուժող բժշկի հետ բուժման տևողության վերաբերյալ և շարունակեք դեղի ընդունումն այնքան ժամանակ, քանի դեռ բժիշկը չի չեղարկել այն:

 Գիշերային անմիզապահություն

Դեղի ընդունման 3 ամիսներից հետո բժիշկը կորոշի բուժումը շարունակելու անհրաժեշտությունը:

Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Ամիտրիպտիլին, քան նշանակված է բժշկի կողմից, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին կամ մոտակա հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, անգամ, որևէ անհարմարության զգացման և թունավորման ախտանիշների բացակայության դեպքում: Վերցրեք Ձեզ հետ դեղի տուփը, եթե դիմում եք բժշկին կամ հիվանդանոց:

Գերդեղաչափման ախտանիշները ներառում են.

  • բբերի լայնացում
  • հաճախացած կամ անկանոն սրտխփոց
  • միզարձակման դժվարություն
  • բերանի խոռոչի կամ լեզվի մակերեսի չորություն
  • աղիքային անանցանելիություն
  • ցնցումներ
  • տենդ
  • տագնապ
  • շփոթվածություն
  • հալյուցինացիաներ
  • անկառավարելի շարժումներ
  • զարկերակային ճնշման իջեցում, թույլ պուլս, գունատություն
  • շնչառության դժվարացում
  • մաշկի կապտածություն
  • սրտի կծկումների հաճախականության նվազում
  • քնկոտություն
  • գիտակցության կորուստ
  • կոմա
  • տարբեր սրտային հիվանդություններ, օրինակ՝ սրտային հաղորդականության պաշարում, սրտային անբավարարություն, հիպոթենզիա, կարդիոգեն շոկ, մետաբոլիկ ացիդոզ, հիպոկալեմիա 

Եթե Դուք մոռացել եք ընդունել Ամիտրիպտիլին դեղը

Ընդունեք հաջորդ դեղաչափը սովորական ժամին: Մի՛ ընդունեք դեղի կրկնակի դեղաչափ՝ բաց թողնվածի փոխարեն:

Եթե Դուք դադարեցրել եք Ամիտրիպտիլին դեղի ընդունումը

Ձեր բժիշկը կորոշի՝ երբ և ինչպես դադարեցնել բուժումը՝ անցանկալի ախտանիշներից խուսափելու համար, որոնք կարող են առաջանալ դեղի ընդունման կտրուկ դադարեցման դեպքում (օրինակ՝ գլխացավ, վատ ինքնազգացողություն, անքնություն և դյուրագրգիռ վիճակ):

Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր դեղի ընդունման հետ կապված՝ դիմեք Ձեր բժշկին կամ դեղագետին:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Էգլոնիլ դպճ 50մգ N30

Երկիր՝ Франция

2400 Դ
-
+
png Լուցետամ 1200մգ N20

Երկիր՝ Венгрия

2000 Դ
-
+
png Տենոտեն դհտ №40, Էվալար, ՌԴ

Երկիր՝ Россия

2000 Դ
-
+
png Ավամիգրան դհտ N10

Երկիր՝ Босния и Герцеговин

3750 Դ
-
+
png Ցերեբրոլիզին 10մլ Հ5 սրվ.

Երկիր՝ Австрия

13000 Դ
-
+
png Կատվախոտի ոգեթուրմ 30մլ

Երկիր՝ Беларусь

180 Դ
-
+
png Ամիտրիպտիլին դհտ 25մգ N50

Երկիր՝ Украина

0 Դ
-
+
png Ալզեպիլ դհտ 5մգ N28

Երկիր՝ Венгрия

10300 Դ
-
+
png Ցիտոլեպտ սրվ. 250մգ/մլ Ն5

Երկիր՝ Россия

0 Դ
-
+
png Աֆոբազոլ դեղահատեր 10մգ N60

Երկիր՝ Россия

2950 Դ
-
+
png Կետիլեպտ դեղահատեր 25մգ N60

Երկիր՝ Венгрия

3370 Դ
-
+
png Բիլոբիլ ինտենս 120մգ հաբ N20

Երկիր՝ Словения

3500 Դ
-
+
png Գլիատիլին ամպ 1000մգ/4մլ Ն3

Երկիր՝ Италия

5600 Դ
-
+
png Կարբամազեպին դհտ 200մգ N20

Երկիր՝ Украина

0 Դ
-
+
png Կատվախոտի հանուկ N50

Երկիր՝ Беларусь

220 Դ
-
+
png Տոպիրամատ դհտ 100մգ N28

Երկիր՝ Россия Москва

0 Դ
-
+