Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

png

Ալբենդազոլ դհտ 400մգ N4

Կոդը ....... 15897
Ապրանքի արտաքին տեսքը կարող է տարբերվել ցուցադրված նկարից
860 Դ
-
+
Երկիր՝ Армения

Ի՞նչ է Ալբենդազոլ դեղը և ինչի համար է այն կիրառվում

Ալբենդազոլը պատկանում է հակաճիճվային դեղերի խմբին, արդյունավետորեն ազդում է մարդու օրգանիզմում մակաբուծող հելմինտների մի քանի տեսակների վրա: Ալբենդազոլ դեղը կիրառվում է էնտերոբիոզի, անկիլոստոմիդոզի, նեկատորոզի, հիմենոլեպիդոզի, տենիոզի, ստրոնգիլոիդոզի, ասկարիդոզի, տրիխոցեֆալեզի, կլոնորխոզի, օպիստորխոզի, Larva Migrans մաշկային համախտանիշի, երեխաների մոտ լյամբլիոզի, կիստոզ էխինոկոկոզ, ալվեոլյար էխինոկոկոզ, նեյրոցիստիցիրկոզ, հեպատիկոլեզ, գնատոստոմոզ, տրիխինելլեզ, տոկսոկարոզ:

Ի՞նչ պետք է իմանալ Ալբենդազոլ դեղն ընդունելուց առաջ

Չի կարելի ընդունել Ալբենդազոլ դեղը, եթե.

  • հղի եք, ենթադրում եք, որ կարող եք հղի լինել կամ պլանավորում եք հղիություն,
  • ունեք ալերգիա ալբենդազոլի կամ դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ, որոնք նշված են «Ինչ է պարունակում Ալբենդազոլ դեղը» բաժնում:

Եթե ունեք հարցեր կամ կասկածներ դեղի ընդունման վերաբերյալ՝ խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ:

Մի՛ ընդունեք Ալբենդազոլ դեղը, եթե Ձեզ մոտ դիտվում են վերոնշյալ խնդիրները:

Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ

Նախքան Ալբենդազոլ դեղն ընդունելը խորհրդակցե՛ք բուժող բժշկի կամ դեղագետի հետ եթե.

  • ունեք լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարումներ,
  • Ձեզ մոտ առկա են արյունաստեղծ համակարգի խանգարումներ,
  • Ձեր մարմնի զանգվածը 60 կգ-ից պակաս է,
  • 65-ն անց եք:

Նախքան Ալբենդազոլ դեղի ընդունումը և բուժման ընթացքում Ձեր բժիշկը կարող է ստուգել լյարդի ֆունկցիան և նշանակել արյան հետազոտություններ:

Եթե կարծում եք, որ վերոնշյալ կետերից որևէ մեկը կարող է վերաբերել Ձեզ կամ, եթե ունեք հարցեր կամ կասկածներ այս դեղի ընդունման վերաբերյալ, դիմեք Ձեր բժշկին կամ դեղագետին:

Երեխաներ և դեռահասներ

60 կգ-ից փոքր մարմնի զանգված ունեցող երեխաներին և դեռահասներին խորհուրդ չի տրվում ընդունել Ալբենդազոլ դեղը:

Չնայած որ 60 կգ-ից փոքր մարմնի զանգված ունեցող 6 տարեկանից բարձր դեռահասների և երեխաների շրջանում իրականացվել են կլինիկական հետազոտություններ՝ Ալբենդազոլ դեղի կիրառումը 400 մգ դեղաչափով մինչև 6 տարեկան երեխաների շրջանում սահմանափակ է:

Ալբենդազոլ դեղի և այլ դեղերի միաժամանակյա կիրառում

Միշտ տեղյակ պահեք բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պատրաստվում եք ընդունել որևէ այլ դեղ` ներառյալ առանց դեղատոմսի ձեռք բերվածները: Տեղեկացրեք բուժող բժշկին, եթե ընդունում եք հետևյալ դեղերը.

  • ֆենիտոին, ֆոսֆենիտոին, կարբամազեպին, ֆենոբարբիտալ կամ պրիմիդոն (էպիլեպտիկ ցնցումների բուժման համար կիրառվող դեղեր),
  • պրազիկվանտել կամ լևամիզոլ (հակաճիճվային դեղեր),
  • ռիտոնավիր (պրոտեազային արգելակիչ, որը կիրառվում է ՄԻԱՎ-ի բուժման ժամանակ),
  • ցիմետիդին (կիրառվում է այրոցի և ստամոքսի խոցի բուժման ժամանակ),
  • դեքսամեթազոն (գլյուկոկորտիկոստերոիդ, հակաբորբոքային, հակաալերգիկ, հակաշոկային, իմունոճնշիչ դեղ),
  • պերօրալ հակաբեղմնավորիչներ,
  • հակակոագուլյանտներ (արյունը «ջրիկացնող« դեղեր),
  • շաքարային դիաբետի բուժման ժամանակ կիրառվող հիպոգլիկեմիկ դեղեր,
  • թեոֆիլին (տարբեր ծագման բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի բուժման համար կիրառվող դեղ (բրոնխիալ ասթմա, բրոնխիտ, թոքերի էմֆիզեմա)):

Ալբենդազոլ դեղի ընդունումը սննդի և ըմպելիքների հետ

Ալբենդազոլ դեղն ընդունելիս արգելվում է օգտագործել թուրինջ կամ թուրինջի հյութ, քանի որ դա կարող է հանգեցնել արյան մեջ ալբենդազոլի մակարդակի բարձրացմանը:

Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

Մի՛ ընդունեք Ալբենդազոլ դեղը, եթե Դուք հղի եք, ենթադրում եք, որ հղի եք կամ պլանավորում եք հղիություն: Ծննդունակ տարիքի կանայք նախքան բուժման սկսելը պետք է թեստավորվեն՝ հաստատելու համար հղիության բացակայությունը:

Ալբենդազոլ դեղն ընդունող ծննդունակ տարիքի կանայք բուժման ողջ կուրսի ընթացքում պետք է օգտագործեն ադեկվատ հակաբեղմնավորիչ միջոցներ՝ ընդհուպ մինչև բուժման ավարտից հետո առաջին դաշտանի սկսվելը:

Ալբենդազոլ դեղով բուժման ընթացքում հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառումը հակացուցված է: Հղիություն կարելի է պլանավորել միայն Ալբենդազոլ դեղի վերջին դեղաչափի ընդունումից 1 ամիս անց:

Հաստատված չէ՝ արդյոք Ալբենդազոլը թափանցում է կրծքի կաթի մեջ, թե՝ ոչ: Խորհրդակցեք բուժող բժշկի հետ նախքան կրծքով կերակրման շրջանում Ալբենդազոլ դեղն ընդունելը:

Եթե հղի եք, ենթադրում եք, որ կարող եք հղի լինել կամ պլանավորում եք հղիություն՝ նախքան Ալբենդազոլ դեղն ընդունելը տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին:

Եթե Դուք կերակրում կամ պլանավորում եք կերակրել կրծքով՝ անհապաղ տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին:

Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)

Ալբենդազոլ դեղը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, որոնք կարող են ազդել փոխադրամիջոցների վարման կամ սարքավորումների հետ աշխատելու ձեր ունակությունների վրա: Նախքան ղեկին նստելը կամ սարքավորումների հետ աշխատելը՝ համոզվեք, որ Ձեր ռեակցիան նորմայի սահմաններում է:

Կարևոր տեղեկատվություն Ալբենդազոլ դեղի որոշ բաղադրիչների մասին

Ալբենդազոլ դեղը պարունակում է լակտոզայի մոնոհիդրատ: Եթե Ձեր բժիշկը տեղեկացրել է, որ Դուք ունեք շաքարի որոշ տեսակների նկատմամբ անտանելիություն՝ խորհրդակցեք բուժող բժշկի հետ նախքան այս դեղի ընդունումը:

Դեղը պարունակում բավարար քանակությամբ նատրիում, ինչը պետք է հաշվի առնել, եթե Դուք խուսափում եք սննդակարգում նատրիումի ընդունումից:

Ինչպե՞ս ընդունել Ալբենդազոլ դեղը

Ալբենդազոլ դեղը պետք է ընդունել բժշկի նշանակմանը համապատասխան: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բուժող բժշկին կամ դեղագետին:

Դեղաչափ

Աղիքային վարակներ և Larva Migrans մաշկային համախտանիշ

Վարակ

Տարիք

Ընդունման տևողություն

Էնտերոբիոզ, անկիլոստոմիդոզ, ասկարիդոզ, տրիխոցոֆալեզ, նեկատորոզ,

Մեծահասակներ և 6 տարեկանից բարձր երեխաներ

 400 մգ` օրական 1 անգամ,       միանվագ

Ստրոնգիլոիդոզ, տենիոզ, հիմենոլեպիդոզ

Մեծահասակներ և 6 տարեկանից բարձր երեխաներ

 400 մգ` օրական 1 անգամ, 3 օր: Հիմենոլեպիդոզի ժամանակ խորհուրդ է տրվում բուժման կրկնակի կուրս` 10-21 օր տևողությամբ:

Կլոնորխոզ, օպիստորխոզ

Մեծահասակներ և 6 տարեկանից բարձր երեխաներ

400 մգ` օրական 2 անգամ, 3 օր

Larva Migrans մաշկային համախտանիշ

Մեծահասակներ և 6 տարեկանից բարձր երեխաներ

 400 մգ` օրական 1 անգամ: Ընդունման տևողությունը՝ 1-3 օր:

Լյամբլիոզ

Միայն 6-12 տարեկան երեխաներ

 400 մգ` օրական 1 անգամ, 5 օր:

Համակարգային հելմինտային վարակներ (ավելի բարձր դեղաչափերով երկարատև բուժում)

Դեղաչափման ռեժիմը սահմանվում է անհատապես՝ կախված տարիքից, մարմնի զանգվածից և վարակի ծանրության աստիճանից:

Վարակ

Ընդունման տևողություն

Կիստոզ էխինոկոկոզ

28 օր: Վիրահատության չենթարկվող տարատեսակի դեպքում խորհուրդ է տրվում երեք 28-օրյա բուժման կուրսեր՝  ընդունումների միջև 14-օրյա ընդմիջումով: Նախքան վիրահատությունը խորհուրդ է տրվում ստանալ երկու 28-օրյա կուրսեր՝ ընդունումների միջև 14-օրյա ընդմիջումներով: Եթե նախավիրահատական կուրսը 14 օրից պակաս է կամ հայտնաբերվում են կենսունակ կիստաներ՝ վիրահատությունից հետո անցկացվում են բուժման երկու 28-օրյա կուրսեր՝ ընդունումների միջև 14-օրյա ընդմիջումով:

Ալվեոլյար էխինոկոկոզ

28 օր: Երկրորդ 28-օրյա կուրսը կրկնում են ընդունումների միջև երկուշաբաթյա ընդմիջումից հետ: Բուժումը կարող է շարունակվել մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում:

 

Նեյրոցիստիցերկոզ

 

Բուժման տևողությունը 7-31 օր է: Երկրորդ կուրսը կարելի է կրկնել երկուշաբաթյա ընդմիջումից հետո:

 

Հեպատիկոլեզ

 

400 մգ՝ օրական 1 անգամ, 10 օրվա ընթացքում

 

Գնատոստոմոզ

 

400 մգ՝ օրական 1 անգամ, 10-20 օրվա ընթացքում

 

Տրիխինելեզ, տոքսոկարոզ

 

400 մգ՝ օրական 2 անգամ, 5-10 օրվա ընթացքում

 

Ինչպես ընդունել Ալբենդազոլ դեղը

Ալբենդազոլ դեղն ընդունում են պերօրալ, ուտելու ժամանակ: Խորհուրդ է տրվում ընդունել դեղահատերը ամեն օր նույն ժամին (օրինակ՝ առավոտյան և երեկոյան): Եթե Դուք դժվարանում եք կուլ տալ դեղահատերը կարելի է նախ ծամել/մանրացնել դրանք, ապա կուլ տալ ջրով:

Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է Եթե ընդունել եք նշանակվածից շատ դեղահատեր՝ դիմեք շտապօգնության մոտակա կայան կամ այդ մասին անհապաղ տեղեկացրեք բուժող բժշկին: Վերցրեք Ձեզ հետ Ալբենդազոլ դեղի մնացած դեղահատերը:

Եթե Դուք մոռացել եք ընդունել Ալբենդազոլ դեղը

Եթե մոռացել եք ընդունել դեղի հերթական դեղաչափը՝ ընդունեք այն հիշելուն պես: Եթե մոտենում է հաջորդ դեղաչափի ընդունման ժամը՝ բաց թողնված դեղաչափը չարժե ընդունել:

Չպետք է ընդունել կրկնակի դեղաչափ՝ բաց թողնված դեղաչափը լրացնելու համար:

Եթե ունեք այլ հարցեր Ալբենդազոլ դեղի վերաբերյալ՝ դիմեք բուժող բժշկին կամ դեղագետին:

Ինչպի՞սի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

Ինչպես բոլոր դեղերը՝ Ալբենդազոլը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, սակայն դրանք առաջանում եք ոչ բոլորի մոտ:

Հետևյալ կողմնակի ազդեցություններից որևէ մեկի զարգացման դեպքում պետք է դադարեցնել Ալբենդազոլ դեղի ընդունումը և անհապաղ դիմել բժշկին կամ մոտակա հիվանդանոց և շտապ օգնության բաժանմունք:

Հետևյալ կողմնակի ազդեցությունները համարվում են շատ հազվադեպ և կարող են դիտվել 1/10000-ից ոչ հաճախ

  • Մաշկային ռեակցիաներ:

Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, որին բնորոշ են քոր եկող կարմրամանուշակագույն բծերը, որոնք տեղակայված են հիմնականում ոտնաթաթերի և ձեռքերի ափերի մաշկին, սեռական օրգաններին, աչքերի և բերանի խոռոչի լորձաթաղանթին: Ցանավորումը կարող է բարձրանալ մաշկի մակարդակից:

Բազմաձև էքսուդատիվ էրիթեմային բնորոշ են նաև թուլությունը և տենդը:

  • Ծանր մաշկային ռեակցիաների այլ ախտանիշներ

Մաշկի գույնի փոփոխություններ, փուչիկներ և հանգույցներ, բշտիկներ, թեփոտում, կարմրածություն, ցավ, քոր, ցանավորում, որը կարող է լինել տարածված: Այս երևույթները կարող են ուղեկցվել տենդով, գլխացավով և հոդացավով:

Ուշադրություն դարձրեք ավելի լուրջ ախտանիշներին

Մակաբույծային վարակների դեմ բուժում ստացող պացիենտների մոտ կարող է ի հայտ գալ հազվադեպ, բայց շատ լուրջ հիվանդություն՝ նեյրոցիտիցերկոզ: Այդ դեպքում հիվանդը կարող է անգամ տեղյակ չլինել իր հիվանդության մասին:

Նեյրոցիստիցերկոզը զարգանում է, երբ մակաբույծը թրթուրային փուլում թափանցում է մարդու գլխուղեղ: Այս հիվանդության դեպքում ևս Ալբենդազոլ դեղը ցուցված է կիրառման համար:

Անհապաղ դիմեք բժշկին, եթե նկատում եք հետևյալ ախտանիշները.

  • Անտանելի գլխացավ, որին հնարավոր չէ դիմանալ,
  • Սրտխառնոց և փսխման նոպաներ,
  • Ջղաձգումներ (ցնցումներ),
  • Տեսողության խանգարումներ

Ալբենդազոլ դեղի առաջացրած ևս մեկ հազվադեպ, բայց լուրջ կողմնակի ազդեցություն է.

  • Մեզի գույնի մգացումը կամ կղանքի գունազրկումը
  • Մաշկի և աչքերի սպիտապատյանի դեղնությունը

Անհապաղ տեղեկացրեք բժշկին, եթե նկատել եք այս ախտանիշները.

Այլ հնարավոր կողմնակի ազդեցություններ

Շատ հաճախ հանդիպող (> 1/10)

  • Գլխացավ
  • Արյան հետազոտության պատկերի փոփոխություն: Եթե Դուք պետք է անցնեք արյան հետազոտություն՝ նախազգուշացրեք բժշկին, որ ընդունում եք Ալբենդազոլ դեղ:

Հաճախ հանդիպող (> 1/100 և < 1/10)

  • Տենդ
  • Գլխապտույտ
  • Ստամոքսի խանգարում, սրտխառնոց, փսխում կամ ստամոքսի ցավ
  • Մազերի բարակում կամ մազաթափություն, սակայն Ալբենդազոլ դեղի ընդունման դադարեցումից հետո մազերը վերականգնվում են:

Ոչ հաճախ հանդիպող (> 1/1000 և <1/100)

  • Լյարդի հիվանդություններ
  • Արյունաստեղծ համակարգի հիվանդություններ. լեյկոպենիա, որին հաջորդում է են տարբեր վարակները (ախտանիշներ. տենդ, սարսուռ, ցավ կոկորդում կամ խոցեր բերանի խոռոչում):

Շատ հազվադեպ հանդիպող (< 1/10000)

  • Արյունաստեղծ համակարգի հիվանդություններ, որոնց պատճառով կարող է առաջանալ հոգնածություն, հևոցներ, հեմատոմա և առատ արյունահոսություն (օրինակ՝ քթային արյունահոսություն):

Եթե նկատել եք որևէ կողմնակի ազդեցություն, այդ թվում՝ այստեղ չթվարկված, տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին կամ դեղագետին:

Ինչպես պահել Ալբենդազոլ դեղը

  • Մի՛ օգտագործեք դեղը տուփի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո: Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:
  • Դեղը պահեք երեխաների համար անհասանելի, չոր, լույսից պաշտպանված վայրում՝ 25°C-ից ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում:
  • Պիտանիության ժամկետ՝ 3 տարի:

Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

Ինչ է պարունակում Ալբենդազոլ դեղի փաթեթը և այլ տեղեկություն

Ի՞նչ է պարունակում Ալբենդազոլ դեղը

Ալբենդազոլ դեղի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

ակտիվ բաղադրատարր՝ ալբենդազոլ – 400.0 մգ

օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզա, լակտոզայի մոնոհիդրատ, պովիդոն, մագնեզիումի ստեարատ, օսլայի նատրիումի գլիկոլյատ, եգիպտացորենի օսլա, նատրիումի լաուրիլ սուլֆատ, կարմիր ներկանյութ E129, նատրիումի սախարին, նատրիումի կարբօքսիմեթիլ ցելյուլոզ, ազնվամորու բուրահաղորդիչ:

Ինչ տեսք ունեն Ալբենդազոլ դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը

Վարդագույն, կլոր, երիզով դեղահատեր որոշ բծերով՝ ազնվամորու բնորոշ հոտով:

Փաթեթի նկարագրություն.

4 դեղահատեր պլաստիկե սրվակի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված ստվարաթղթե տուփի մեջ:

Դեղատնից բաց թողնելու կարգ

Դեղատոմսով:

Ձեզ կարող է հետաքրքրել

png Դեկարիս դհտ 150մգ N1

Երկիր՝ Венгрия

770 Դ
-
+
png Պիրանտել 250մգ 3հաբ

Երկիր՝ Россия

250 Դ
-
+
png Պիրանտել 250մգ 3հաբ

Երկիր՝ Польша

850 Դ
-
+
png Դեկարիս դհտ 50մգ N2

Երկիր՝ Венгрия

750 Դ
-
+
png Վերմոքս դհտ 100մգ N6

Երկիր՝ Венгрия

900 Դ
-
+
png Նիկլոզամիդ 500մգ հաբ N4

Երկիր՝ Армения

1400 Դ
-
+
png Մեբենդազոլ դհտ 500մգ Ն1

Երկիր՝ Армения

470 Դ
-
+
png Զեստավալ 200մգ հաբ N2

Երկիր՝ Кипр

3250 Դ
-
+
png Հելմինտոքս դհտ 250մգ N3

Երկիր՝ Франция

1200 Դ
-
+
png Հելմինտոքս սուսպ 15մլ

Երկիր՝ Франция

1700 Դ
-
+
png Զենտել սուսպ 4% 10մլ

Երկիր՝ Великобритания

0 Դ
-
+
png Մեբենդազոլ հաբ 100մգ N10

Երկիր՝ Армения

480 Դ
-
+
png Հելմինտոքս դհտ 125մգ N6

Երկիր՝ Франция

0 Դ
-
+
png Ալբենդազոլ դհտ 400մգ N3

Երկիր՝ Беларусь

700 Դ
-
+
png Զենտել 400մգ հաբ N1

Երկիր՝ Великобритания

1800 Դ
-
+