Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ծայրամասային (պերիֆերիկ) նյարդերի հիվանդություններ

17 / 01 / 2022

​Ծայրամասային կամ պերիֆերիկ նյարդերը ներառում են ձեր գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդերը։​

 

Դրանց են պատկանում, օրինակ, ձեր դեմքի, վերջույթների և մարմնի նյարդերը։ Այս նյարդերը նյարդահաղորդչական կապ են ստեղծում մի կողմից գլխուղեղի և մյուս կողմից մկանների, մաշկի և ներքին օրգանների միջև։

Ախտահարվելիս ծայրամասային նյարդերը չեն կարողանում պատշաճ կերպով իրականացնել նյարդահաղորդականությունը՝ աղճատելով կապը ձեր գլխուղեղի և մարմնի վերոնշյալ մասերի և ներքին օրգանների միջև։

 

Ծայրամասային նյարդերի ախտահարման հանրահայտ օրինակներից են՝

 

Ծայրամասային նյարդերը կարող են նաև վնասվել ֆիզիկական վնասվածքի (ներառյալ՝ տրավմաներ), վիրահատական վնասվածքի և շարունակական լարվածության պատճառով։ Որոշ մարդիկ կարող են ծնվել ծայրամասային նյարդերի հիվանդություններով։

 

Եթե դուք ունեք ծայրամասային նյարդի ախտահարում, կարող եք նշել հետևյալ գանգատները կամ նշանները՝

 

  • մկանային խնդիրներ, այդ թվում՝ թուլություն, մշտական ձգվածություն, ջղաձգումներ կամ մկանային ցնցումներ
  •  
  • զգացողության խանգարումներ՝ ծակծկոցներ, թմրածություն, այրող բնույթի կամ սուր ցավ
  •  
  • հպվելիս՝ մաշկային գերզգայունություն
  •  
  • ցածր արյան ճնշում։
  •  

Կախված նրանից, թե որ նյարդն է ախտահարվել, դուք կարող եք նշել նաև աղիների գործունեության խանգարումներ (օրինակ՝ փորլուծություն կամ փորկապություն), տաք միջավայրի անտանելիություն, արյան ճնշման փոփոխություններ, որը կարող է ուղեկցվել գլխապտույտով։