Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Մազաթափություն. ե՞րբ է պետք անհանգստանալ

09 / 12 / 2021

Մեզանից շատերը հարդարվելիս ժամանակ առ ժամանակ որոշակի քանակությամբ մազեր են կորցնում, սակայն չափից ավելի շատ մազաթափությունը կարող է խոսել առողջական խնդիրների մասին:

Ըստ Cleveland Clinic-ի բժիշկ Լին Սիմփսոնի՝ նորմալ է, երբ մազերը թափվում են. 

Եթե վիճակն այդքան էլ ծայրահեղ չէ, բայց Ձեզ, միեւնույն է, անհանգստացնում են թափվող մազերը, ապա կարող եք փորձել ինքնուրույն լուծել խնդիրը՝ կանխելով հետագա մազաթափությունը: Դրա համար նախ պետք է իմանալ, թե որոնք են մազաթափության պատճառները:

Ժամանակավոր մազաթափության պատճառները

1. Ձիգ կապված վարսերը եւ նմանատիպ հարդարման այլ տեսակները կարող են նպաստել մազերի թափվելուն: Նման սանրվածքը վնասում է նաեւ մազի ֆոլեկուլները: Այնպես որ, եթե չեք ցանկանում հրաժեշտ տալ Ձեր վարսերին, խուսափեք դրանք հաճախակի ձիգ կապելուց:

2. Մեր օրգանիզմում կտրուկ փոփոխությունները անդրադառնում են նաեւ մազերի որակի վրա: Ծննդաբերությունը, քաշի կտրուկ նվազումը, վիրահատությունները, որոշ հիվանդություններ եւ դեղամիջոներ կարող են սովորականից շատ մազաթափության պատճառ դառնալ: Սակայն պետք չէ անհանգստանալ. ժամանակի հետ մազերը նորից կաճեն:

 3.  Եթե օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ երկաթ, պրոտեիններ կամ վիտամին B12, ապա սա նույնպես կարող է նպաստել մազաթափությանը:

Մշտական մազաթափության պատճառները

1. Դաշտանադադարից առաջ, ընթացքում եւ հետո առկա հորմոնալ դիսբալանսը կարող է մշտական մազաթափության պատճառ դառնալ: 

2. Գլխի վնասվածքները, որի արդյունքում գլխամաշկի վրա սպիեր են առաջանում, նույնպես մշտական մազաթափություն են գուժում:

Բժիշկ Սիմփսոնը նշում է, որ

Որքան առողջ է օրգանիզմը, այնքան առողջ են մազերը:

Ըստ նրա՝ առողջ մարմնի եւ, հետեւաբար, առողջ մազերի բանաձեւը հետեւյալն է՝

  • Շատ ջուր խմել
  • Լավ քնել
  • Ֆիզիկական վարժություններ անել ամեն օր

Հ.Գ. Դեղորայքային բուժումը կարող է նշանակել միայն բժիշկը: