Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Գիտե՞ք արդյոք, թե որքան օգտակար է կոկոսը

21 / 12 / 2021

Կոկոսը պարունակում է յուղեր, B խմբի վիտամիններվիտամին C, երկաթի, մագնիումի, կալցիումի հանքային աղեր:
Մինչ օրս սննդարարության առումով այն միջին դիրք էր գրավում: Սակայն վերջերս պարզվեց, որ կոկոսի օգտակարության ցուցանիշը թերագնահատված է:
Չնայած իր հայրենքիում կոկոսը հիմնականում օգտագործվում է տարբեր ճաշատեսակների պատրաստման ժամանակ, սակայն չեն անտեսվում նաև վերջինիս բուժական հատկությունները : Կոկոսն օգտագործվում է գլխամաշկի, ինչպես նաև մաշկային տարբեր հիվանդությունների բուժման համար:
Պտղի մեջ առկա նյութերը նպաստում են մաշկի ռեգեներացիային, մաքրում են պիգմենտային կետերը, նվազեցնում են մաշկի յուղայնությունը, վերացնում վարակիչ ցանը: Կոկոսը նաև ձգում է մաշկը:
Կոկոսի հյութը լավ հագեցնում է ծարավը: Կոկոսի միջուկն ու կաթը հարուստ են միկրոէլեմենտներով, որոնք վերականգնում են ուժերն ու լավացնում են տեսողությունը:
Կոկոսի յուղը խոլեստերին չի պարունակում: Նրա մեջ կա շատ վիտամին E, որը նպաստում է վերարտադրողական ֆունկցիայի նորմալ աշխատանքին: Այն փոքրացնում է աթերոսկլերոզի ու սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Դեռ հնուց հայտնի էր, որ կոկոսի յուղը շատ երկար է պահպանում իր օգտակար հատկությունները: Այդ պատճառով էլ այն մեծացնում է  դիմադրողականությունը  վարակային ու սնկային հիվանդությունների  հանդեպ: