Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Վնասակա՞ր են արդյոք տակդիրները երեխաների առողջության համար

15 / 12 / 2021

Շրջանառվում է նաև այն կարծիքը, թե «ջերմոցային ազդեցության» տակ ամորձիների հյուսվածքներում անդառնալի փոփոխություններ են կատարվում, որը հետագայում կարող է անպտղության և պոտենցիայի թուլացման պատճառ դառնալ: Սակայն հեղինակավոր մանկաբույժները պնդում են, որ նման հավաստիացումները անհիմն են ու չունեն գիտական ապացույց: 

Դեռևս 1997թ. գերմանացի էնդոկրինոլոգները չափել են մինչև մեկ տարեկան այն տղաների ամորձապարկի ջերմաստիճանը, որոնք օգտագործել են բամբակյա միջոցներ և միանվագ տակաշորեր: Պարզվել է, որ բամբակյա տակաշորեր օգտագործելիս ամորձապարկի մաշկի միջին ջերմաստիճանը եղել է 34,9˚C, իսկ միանվագ տակաշորի դեպքում այն կազմել է 36˚C: Այսինքն` նրանց միջև եղած տարբերությունը չի գերազանցում 1,1˚C: Այս փաստը հիմք է տվել հերքելու կայուն ջերմոցային ազդեցության վարկածը: 

Տակդիրներին հաճախ «մեղադրում» են նաև այսպես կոչված խանձարուրային մաշկաբորբի առաջացման մեջ: Սա նույնպես վիճելի է: Օրինակ. կատարվել է համեմատական հետազոտություն երկու զուգահեռ խմբերում` պարզելու ավանդական միջոցների և տակդիրների ազդեցությունը ծծկեր երեխաների մաշկի վրա: Ստացված տվյալների համաձայն՝ տակդիր օգտագործած ծծկեր երեխաների մոտ խանձարուրային մաշկաբորբի (կարմրամաշկություն, ցան, մաշկի ամբողջականության խախտում), վիճակագրորեն հավաստի ավելի ցածր միջին ցուցանիշ է նկատվել, քան ավանդական միջոցներ կիրառած մանկիկների մոտ: 

Նկատվել է, որ տակդիրների օգտագործման դեպքում, ի տարբերություն գործվածքների, մաշկի խոնավությունը պահպանվում է ֆիզիոլոգիականի սահմաններում: 

Այսպիսով. ստացված տվյալները մեկ անգամ ևս հերքում են այն տեսակետը, որ միանվագ տակաշորերը ստեղծում են երեխաների առողջության վրա բացասաբար ազդող միկրոմիջավայր: