Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Բուսակերությու՞ն, թե՞ մսակերություն

13 / 12 / 2021

Որոշ հիվանդություններ, օրինակ` զարկերակային հիպերտենզիան, միզաթթվային դիաթեզը, կույր աղիքի բորբոքումը և շատ ուրիշներ, բուսակերների շրջանում գրեթե բոլորովին չեն հանդիպում (նկատենք, որ ԽՍՀՄ-ում 1979 թ. տվյալներով բոլոր անհապաղ վիրահատությունների 85%-ը կատարվում էր կույր աղիքի սուր բորբոքման պատճառով` տարեկան մոտավորապես 500.000): Ուրիշ շատ հիվանդություններ նրանց մոտ զգալիորեն ավելի հազվադեպ են առաջանում:

Այսպես, ԳՖՀ-ի առողջապահության հարցերով «Տեղեկություններ-փորձաքննություն» Ֆեդերալ գերատեսչությունը, զանազան հետազոտությունների հղումներ անելով, հաստատում է, որ այդ հետազոտությունները «պարզորոշ կերպով ցույց տվեցին, որ բուսակերների մեջ ռիսկի գործոնները շատ ավելի հազվադեպ են հանդիպում, քան սննդում մսամթերք գործածող մարդկանց շրջանում»: Նրանց ճնշումն ավելի ցածր է, քաշն ավելի պակաս, և արյան մեջ ճարպերի պարունակության ցուցանիշներն ավելի լավ են: Բուսակերների շրջանում ավելի հազվադեպ են նյութափոխանակության խանգարումները, սրտանոթային հիանդությունները, շաքարախտն ու հոդատապը և, ամենայն հավանականությամբ, աղիների քաղցկեղը:
«Օրգանիզմին կենդանական սպիտակուցների անհրաժեշտության», «մսամթերքում անփոխարինելի ամինոթթուների առկայության», «առանց մսի օգտագործման ծանր ֆիզիկական աշխատանքի անընդունակության» մասին տեսությունները բուսակերության կողմնակիցները հերքում են գիտական տեսակետից, բայց, նախ և առաջ, բազմաթիվ պատմական հակաօրինակների վկայակոչմամբ (միս չէին ուտում հռոմեացի ռազմիկները, Սուվորովի զինվորները և շատ ուրիշներ, բուսակերներ են եղել և են հայտնի շատ մարզիկներ, որոնց թվում կան Օլիմպիական խաղերի չեմպիոններ և այլն): Այս և նմանատիպ այլ հետազոտությունների ու պատմական փաստերի արդյունքների հրապարակման հետևանքը եղավ Արևմուտքում մսակերության նկատմամբ այն վերաբերմունքի տարածումը, ըստ որի վերջինս երբեմն հաճելի, բայց ընդհանուր առմամբ վնասակար զբաղմունք է (ինչպես ծխելը), որով մարդիկ զբաղվում են սովորության համաձայն և թուլությունից :

Սակայն հարկ է նշել, որ.
Օրգանական այն ամինաթթուների բացակայությունը, որոնք մենք ստանում ենք տավարի և խոզի մսից՝ գրեթե հնարավոր չէ փոխհատուցել: Իսկ դրանցով իմիջիայլոց ոչ միայն մեր առողջությունն է պայմանավորված, այլև գեղեցկությունը: Չնայած որոշ կանայք մսից հրաժարվում են ոչ թե բարոյական նկատառումներով, այլ ժամանակակից հովերի ազդեցությամբ: Նաթալի Փորթման, Օլիվյա Ուայլդ, Ալիսիա Սիլվերսթոուն, Ջուլյա Ռոբերտս, Դրյու Բերիմոր, Լիվ Թայլեր` այս դերասանուհիները վաղուց են հրաժարվել կենդանական ծագման սննդից, սակայն արտակարգ տեսք ունեն: Զարմանալի չէ, որ շատ աղջիկներ զուգահեռներ են անցկացնում աստղերի հրաշագեղ արտաքինի և նրանց սննդային նախասիրությունների միջև: Սակայն նրանք մոռանում են, որ դերասանուհիների համար սննդաբանների ու բժիշկների ամբողջ թիմեր են աշխատում, որոնք հետևում են, որպեսզի աստղերի ամենօրյա սննդակարգը համապատասխանի առողջ կենսակերպի բոլոր սկզբունքներին: Իսկ եթե ձեր տրամադրության տակ չկա մասնագետների այդպիսի հզոր բանակ` մի շտապեք բուսակեր դառնալ: Այն, ինչպեսև մսակերությունը, ունի թե առավելություններ, թե թերություններ:
Մսի մեջ կա ամինաթթուների մի ամբողջ շարք, որոնք օրգանիզմ են մտնում միայն սննդի հետ: Բժիշկների դիտարկումներով բիֆշտեքսների երկրպագուները հազվադեպ են խնդիրներ ունենում ոսկորների և կենտրոնական նյարդային համակարգի հետ: Որովհետև կարմիր մսի մեջ կա վիտամին D-ի մեծ չափաբաժին և B խմբի բոլոր վիտամինները: Բացի դրանից՝ տավարի, խոզի և ոչխարի միսը հարուստ է ֆոսֆորով, կալիումով, ցինկով, յոդով և երկաթով: Իհարկե երկաթ շատ ավելի մեծ քանակությամբ կա բանջարեղենում և մրգերում, բայց բուսական սննդի մեջ այն վատ է յուրացվում: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր երկրորդ բուսակեր զգում է երկաթի պակաս, ինչը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, սկսած մազաթափությունից մինչև արյան մեջ հեմոգլոբինի քանակի իջեցում: Միսը հարուստ է ոչ միայն վիտամիններով, հանքային նյութերով և սպիտակուցով, նրա մեջ կան հատուկ նյութեր, որոնք օրգանիզմին շատ անհրաժեշտ են: Դրանք ավելացնում են մարսողական հյութերի արտադրությունը, հեշտացնում մարսողությունը և աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Բայց հաշվի առեք, որ նման հատկություններով օժտված է միայն բնական միսը:
Կիսաֆաբրիկատներում օգուտ գրեթե չկա, փոխարենը չափից շատ են կալորիաներն ու ճարպը:                                                                                                                                                                                         Կիսաբուսակերներ
 Հավասարակշռված սնունդն անիմաստ է առանց կենդանական ծագման սպիտակուցների: Իրականում պրոտեին պարունակող մթերքներրը հեշտությամբ կարող են փոխարինել իրար, դրա համար էլ մսի բացակայությունը սննդի մեջ կարելի է առանց առանձնակի կորուստների լրացնել կաթնաշոռով, կաթով և ձվով: Սակայն պետք է հաշվի առնել, որ մսի մեջ պարունակվող լավ յուրացվող երկաթի պակասը կաթնային և բուսական մթերքներով լրացնելն անհնար է: Դա ի զորու են անել միայն ձուկը կամ հավի միսը: Դրա համար էլ կիսաբուսակերները, որոնք երբեմն գոնե ձուկ կամ ծովային այլ կենդանիների միս են ուտում, ավելի շահեկան վիճակում են: Եթե սննդակարգում չկա միս, բայց կա ձուկ և թչնամիս, ուրեմն նման սննդակարգն անթերի է: Բայց այդ դեպքում չլուծված է մնում բարոյական հարցը, որը կարևոր է շատ բուսակերների համար: Ստացվում է, որ խոզեր, ոչխարներ և հորթեր մորթելը նրանց վրդովեցնում է, բայց ձուկ որսալուն դեմ չեն:                                                                                                                                                                                    Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: