Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

COVID 19-ով հիվանդների շրջանում «Վալենտա Ֆարմ» ընկերությունը սկսել է ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի III փուլի կլինիկական հետազոտությունները

04 / 12 / 2021

ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի (պարկուճներ, 90 մգ) կիրառման արդյունավետության և անվտանգության ուսումնասիրությունը կանցկացվի 18-75 տարեկան բուժառուների մոտ, ում մոտ արձանագրվել է «COVID-19» ախտորոշում՝ հիվանդի մոտ SARS-CoV-2-ի լաբորատոր հետազոտմամբ հաստատված հետազոտմամբ (ռուսական 10  հետազոտական կենտրոնների բազայի հիման վրա):  Հետազոտությանը ընդհանուր կմասնակցի 290 բուժառու։

2021 թվականի հուլիսին ՌԴ թերապևտների գիտահետազոտական կենտրոնի թողարկած «Терапия»  ամսագրում տպագրվել էին COVID-19-ի բուժման սխեմայի մեջ ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի արդյունավետության շուրջ արված նախաձեռնողական հետազոտության արդյունքները;

Արդյունքները ցույց տվեցին, որ պրեպարատի կիրառումը բերում է դրական կլինիկական դինամիկայի կորոնավիրուսային վարակ ունեցող բուժառուների մոտ։

Այդ արդյունքները թույլ տվեցին շարունակել ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի ուսումնասիրությունը և ներկա պահին «Վալենտա Ֆարմ» ընկերությունը մեկնարկել է ИНГ-03-05-2020-ի III փուլի կլինիկական հետազոտությունը, որը պիտի գնահատի ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի արդյունավետությունն ու անվտանգությունը COVID 19-ով հիվանդների շրջանում։ 

Հետազոտության հիմնական նպատակը COVID-19-ով հոսպիտալացված և ամբուլատոր բուժման մեջ գտնվող բուժառուների մոտ կլինիկական առողջացման և նրանց վիճակի բարելավման համար անհրաժեշտ ժամանակի կրճատման հնարավորության վերհանումն է։ 

Արդեն 13 տարի է ինչ ԻՆԳԱՎԻՐԻՆ®-ը կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման և բուժման համար 3 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների շրջանում։ Այս ամբողջ ընթացքում բուժառուները ստացել են 100 միլիոնից ավել բուժման կուրս ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի կիրառմամբ։

Ռուսաստանի դաշնությունում պրեպարատն ընդգրկված է  գրիպի և սուր շնչառական վարակների բուժման ստանդարտների մեջ, ունի անվտանգության բարենպաստ պրոֆիլ և բաց է թողնվում առանց բժշկի նշանակման։

COVID-19- ի համավարակը պահանջում է բուժման արդեն գոյություն ունեցող սխեմաների արդյունավետության բարձրացում, իսկ կորոնավիրուսային վարակ ունեցող անձանց մոտ բուժման ժամկետների կրճատման և նրանց մոտ բարդությունների զարգացման կանխարգելման խնդիրները դառնում են առաջնահերթություն։

«Վալենտա Ֆարմ» ընկերության՝ COVID-19 –ի դեմ ԻՆԳԱՎԻՐԻՆ® պրեպարատի  հետազոտության հաջողելը կարող է ունենալ մեծ նշանակություն բուժառուների առողջացման արագացման, նրանց վիճակի բարելավման և բարդությունների զարգացման ռիսկի նվազեցման համար։