Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Համեմունքներ

21 / 12 / 2021

ՀԻԼ: Ամենալավն այն հիլն է, որն ավելի սուր հոտ ունի: Հիլն օգնում է ստամոքսին և լյարդին, դադարեցնում է սրտխառնոցըփսխումը, ամրացնում սիրտը: Ցուրտ եղանակին հիլը տաքացնում է ստամոքսը, լյարդը, այլ օրգաններ, և ամրացնում դրանք: Սակայն հիլը լյարդի համար վնասակար է: Հիլը կարելի է օգտագործել օրական 1,47 գրամից ոչ ավելի:

ՄԵԽԱԿ: Ամենաօգտակարը մեխակի այն տեսակն է, որն ավելի սուր հոտ ունի, քաղցր է և մի թեթև դառնավուն: Այն հաճելի է դարձնում բերանի համը, վերացնում է տհաճ հոտերը և ականջների խշշոցը: Մեխակը նպաստում է մազերի պնդացմանը, լավացնում տեսողությունը: Այն ամրացնում է սիրտն ու լյարդը, մեծացնում սեռական պոտենցիան: Եթե ամեն ամիս մեխակի թուրմով լվանաք գլուխը, կարող եք խուսափել հղիանալուց: Օրական չափաբաժինը` 1,47 գրամ: Մեխակին կարող է փոխարինել մշկընկույզը (մուսկատնի օրեխ) կամ դարչինը:

ԴԱՐՉԻՆ: Ամենալավը մանր, կարմրավուն դարչինն է: Այն օգտակար է ստամոքսի համար, դուրս է մղում լորձն ու խոնավ արտադրությունը: Օրական չափաբաժինը` 2,2 գրամ: Դարչինը բացում է երիկամների և արգանդի կպումները, առատ դարձնում միզարտադրությունն ու դաշտանը: Այն մաքրում է երիկամներն ու միզապարկը: Սպանում է ճիճուներին: Եթե 1,47 գ դարչինը մանրացնեք, խառնեք մեղրի հետ և քսեք շարժվող, ցավացնող ատամին, ապա ցավը կանցնի և ատամը կամրանա: Սակայն դարչինը վնասակար է փայծաղի համար և կարող է խոց առաջացնել: Դարչինը վնասակար հատկությունները չեզոքացնում է մաղադանոսի սերմը:

ԿՈՃԱՊՂՊԵՂԸ (իմբիր) լինում է երկու տեսակի` չինական և հնդկական: Այն լիցքաթափող հատկություն ունի: Օգնում է կաթվածի և դեմքի ծռվածության ժամանակ: Կոճապղպեղն օգտակար է ցրտից առաջացող հիվանդությունների դեպքում: Այն սրում է միտքը: Եթե կոճապղպեղը լցնեք աչքերի մեջ, դա կվերացնի աչքերի դեմ մթնելը և թանձր լորձ կհանի կոկորդից: Այն նպաստում է նաև մարսողությանը, մաքրում և տաքացնում ստամոքսն ու լյարդը: Եթե կինը հեշտոցի մեջ մտցնի մեղրի հետ խառնած կոճապղպեղ, ապա դա կնպաստի մերձեցումից հաճույք ստանալուն: Օրական չափաբաժինը` 1,47 գրամ: Սակայն կոճապղպեղը վնաս է տաքարյուն մարդկանց: Կոճապղպեղին կարող է փոխարինել սովորական պղպեղը:

ՍԵՎ ՊՂՊԵՂԸ լիցքաթափող հատկություն ունի, հանգստացնում է նյարդերը: Այն դադարեցնում է լորձի արտադրությունը: Օգնում է արցունքահոսության ժամանակ, օգտակար է ցրտից առաջացած հազի դեպքում: Բացում է ախորժակը, նպաստում մարսողությանը: Սև պղպեղը տաքացնում է ստամոքսն ու լյարդը, դուրս բերում տափակ ճիճուներին: Պղպեղը նաև հակաթույն է համարվում: Սակայն սև պղպեղը հյուծում է մարմինը: Սրան կարող է փոխարինել սպիտակ պղպեղը:

ՍՊԻՏԱԿ ՊՂՊԵՂՆ իր հատկանիշներով մի քիչ թույլ է սև պղպեղից: Այն մաքրում է լորձը և սև մաղձը: Չափաբաժինը` 2,2 գրամ: Սակայն սպիտակ պղպեղը չորացնում է սերմը և ընդհատում հղիությունը: Այն վնասակար է երիկամների համար: Նրա վտանգավոր հատկությունները վերացնում է մեղրը: Սպիտակ պղպեղին կարող է փոխարինել կոճապղպեղը: