Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Սկոլիոզ

07 / 01 / 2022

Հասուն մարդու ողնաշարն ունի ոչ մեծ ծռումներ, որոնք պարանոցային և գոտկային հատվածներում ուղղված են դեպի առաջ, իսկ կրծքային և սրբոսկրային հատվածներում՝ դեպի հետ։ Ձևավորվում են աստիճանաբար՝ օրգանիզմի աճին զուգընթաց, հատկապես, երբ երեխան սկսում է կանգնել և քայլել։ Օրգանիզմի այդ ծռումները մեղմում են ողնաշարի վրա ուղղաձիգ բեռնվածությունը (ցատկումների ժամանակ, ոտքերի վրա ընկնելիս ևն) և կոչվում են ֆիզիոլոգիական ծռումներ։
Ի տարբերություն ֆիզիոլոգիական ծռումների՝ ողնաշարի ծռումները հիվանդագին վիճակ են, լինում են 3 տեսակի.
- կողմնային (սկոլիոզ),
- դեպի հետ (կիֆոզ),
- դեպի առաջ (լորդոզ)։

Սկոլիոտիկ հիվանդությունը ողնաշարի կողմային ծռվածությունն է ողերի մարմինների պարտադիր ռոտացիայով: Սկոլիոզին բնորոշ է պրոցեսի պրոգրեսիվելը կապված երեխայի աճի և տարիքի հետ:
Ելնելով սկոլիոզի էթիոլոգիայից և պաթոգենեզից տարբերում են դրա հետևյալ ձևերը բնածին այդ թվում և դիսպլաստիկ¤, նևրոգեն, ստատիկ և իդիոպատիկ:

Բնածին սկոլիոզը
պայմանավորված է դեֆորմացիայով, որը զարգացել է ողնաշարի ոսկրային կմախքի փոփոխությունների ֆոնի վրաª կողերի միակողմանի սինոստոզ, հավելյալ կողեր և կիսաողեր, փուշելունների սինոստոզ, աղեղիկների դեֆեկտներ, գոտկասրբանային հատվածի դիսպլազիա; դիսպլաստիկ սկոլիոզ սպոնդիլոլիզ, ողերի աղեղիկների թերաճ, միակողմանի սակրալիզացիա և լյումբալիզացիա:

Նևրոգեն սկոլիոզը
հիմնականում զարգանում է տարած պոլիոմիելիտի արդյունքում և դրա պատճառ է հանդիսանում մեջքի մկանների և որովայնի թեք մկանների կողմից հավասարակշռության խախտումը: Այս խմբին են դասում նաև միոպատիայի, սիրինգոմիելիայի, նեյրոֆիբրոմատոզի, սպաստիկ պարալիչների և այլնի ֆոնի վրա զարգացած սկոլիոզը:

Ստատիկ սկոլիոզը
առավել հաճախ զարգանում է ստորին վերջույթի հոդի ախտահարման անկիլոզ, ազդրի բնածին հոդախախտ և այլնի հետևանքով, քանի որ դրանք ուղեկցվում են վերջույթի կարճացումով, որն էլ հետագայում բերում է ողնաշարի կայուն փոփոխությունների:

Իդիոպատիկ սկոլիոզ
առավել տարածված ձևն է, սակայն դրա ախտածաումը մինչ օրս պարզ չէ: Որոշ հեղինակներ այսպես կոչված ռախիտիկ սկոլիոզը դասում են իդիոպատիկի շարքին: Սակայն կենսաքիմիական մի շարք պրոցեսների առանձնահատկությունները թույլ տվեցին պարզել, որ իդիոպատիկ սկոլիոզի հիմքում ընկած է հորմոնալ ծագում:

Հասարակության մեջ գոյություն ունի սխալ կարծիք, թե սկոլիոզի գարգացմանը նպաստում են փափուկ անկողնում քնելը, դպրոցական ծանր պայուսակ կրելը, երկար ժամանակ գրասեղանի մոտ նստելը, սպորտով զբաղվելը և այլն: Սխալ պատկերացումներ գոյություն ունեն նաև բուժման վերաբերյալ, այն է` մերսումներ, սպորտ, գետնին քնելը, մարզաձողից կախվելը և այլն: Այս մոտեցումները պահպանվել են Խորհրդային Միության ժամանակներից: Սակայն այսօր գիտությունը հերքում է վերը շարադրված բոլոր մոտեցումները:

Կանխարգելում
Սկոլիոզի կանխարգելումն առավել արդյունավետ է, քան բուժումը։ Երեխաների բնածին կամ ձեռքբերովի սկոլիոզի (ոսկրերի և հոդերի վնասվածքների կամ հիվանդությունների հետ կապ չունեցող) 1-ին ախտանշանների դեպքում, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, անհրաժեշտ են ողնաշարի վրա բեռնվածությունը թեթևացնող ռեժիմ, վիտամիններով հարուստ սնունդ, հարթ, կոշտ անկողին, բավարար քուն, օդային և արևային լոգանքներ, շարժուն խաղեր, առավոտյան մարմնամարզություն։ Դպրոցականներին պետք է սովորեցնել ճիշտ նստել նստարանի (սեղանի) մոտ, ապահովել աշխատատեղի լուսավորվածությունը, դաստիարակել ճիշտ կեցվածք։ Երեխաների սկոլիոզի 1-ին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է կատարել իրանի մկաններն ամրապնդող, ողնաշարի ճիշտ դիրքը պահպանող վարժություններ, մերսում և այլն (բժշկի Նշանակմամբ)։ Սկոլիոզի վաղ հայտնաբերումը (ողնաշարի ոչ օրգանական ախտահարումով պայմանավորված) և բժշկի կանխարգելիչ ու բուժական խորհուրդներին համբերատար, պարտադիր հետևելը մեծ մասամբ արդյունավետ են։

Մասնագիտական սկոլիոզի կանխարգելումը ենթադրում է աշխատանքի և հանգստի ճիշտ ռեժիմ, աշխատանքի ընթացքում ֆիզկուլտուրային դադարներ, մկանների ընդհանուր առողջացմանը և ամրապնդմանը նպաստող ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը։ Ֆունկցիոնալ սկոլիոզի առաջացումը կանխվում է ոտքի կարճությունը համակշռող հատուկ կոշիկ հագնելու, սարքավորումներ կրելու միջոցով։

Բուժում
Սկոլիոզը բուժում են ողնաշարի ձևն ուղղող հատուկ մարմնամարզական վարժությունների միջոցով, որոնք նշանակում և հսկում է բժիշկը։ Երբեմն նշանակվում է կրել սեղմիրան։ Երկարատև բարձիթողի սկոլիոզի դեպքում կարող է պահանջվել նաև վիրահատական բուժում։