Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Կանդիսկի-Կլերամբոյի համախտանիշ

27 / 12 / 2021

Արտահայտվում է հիվանդի մտքերի, շարժումների, գործողությունների, հոգեկան ողջ գործունեության օտարացմամբ, խորթացմամբ, որոնք ղեկավարվում են դրսից, կողմնակի ուժերի ներգործությամբ։ Բնորոշ են հաճախակի հանդիպող կեղծ ցնորքներն ու մենտիզմը։ Հիվանդներն իրենց գլխի միջից լսում են զանազան ձայներ, խոսակցություններ։ Նրանք հայտնում են իրենց ուղեղում ուրիշի մտքեր ներդրված լինելու, ստիպողական մտքերի առկայության մասին։ Հայտնում են, որ իրենց չպատկանող այդ մտքերը, նրանց կամքից անկախ, ստիպողաբար են ընթանում «մենտիզմ», իրենց փոխարեն մեկ ուրիշն է մտածում, նրանց գլխի մեջ պատրաստի մտքեր են ներդրվում, իրենց մտքերը հնչուն են դառնում, և շրջապատի մարդիկ լսում են դրանք։ Օտարանում և արտաքին ուժերի կողմից ղեկավարվող են դառնում նաև հիվանդների շարժումներն ու գործողությունները։ Հոգեկան ավտոմատիզմի վերոհիշյալ ախտանշանները ուղեկցվում են հետապնդման, ազդեցության զառանցանքներով։ 

Առանձնացվում են հոգեկան ավտոմատիզմի հետևյալ տարբերակները. 
Իդեատոր (ասոցիատիվ) ավտոմատիզմ։ Հիվանդները համոզված են, որ իրենց մտքերը դրանց ընթացքն ու բովանդակությունը ղեկավարվում են արտաքին ուժերի ներգործությամբ։
Սենեսթոպատիկ ավտոմատիզմ։ Արտահայտվում է հիվանդների համոզվածությամբ, որ իրենց մոտ արհեստականորեն արտաքինից զանազան զգացողություններ են առաջանում։
Կինեսթետիկ (շարժողական) ավտոմատիզմ։ Ըստ հիվանդների, իրենց շարժումները ու գործողությունները դառնում են դրսից ղեկավարվող ու «սարքովի»։ Կինեսթետիկ ավտոմատիզմներից են նաև Սեգլայի վերբալ–կինեսթետիկ ցնորքները։