Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Քունջութի սերմերը էներգիայի հիանալի աղբյուր են

21 / 12 / 2021

Նրա անվանումը վերցված է սեմական լեզուներից ու նշանակում է «յուղային բույս»: Քունջութի սերմերը լայնորեն օգտագործվում են խոհարարության մեջ: Քունջութի յուղն ամենաօգտակարն է, լրացնում է կալցիումի օրական պաշարը, պարունակում է ցինկ, ֆոսֆոր, երկաթ, մագնիում, B ու E վիտամիններ: Ի շնորհիվ հակաօքսիդանտների, որոնք առկա են քունջութի  ձեթի մեջ` այն կարող է պահպանվել մինչև 9 տարի:

Նրա ամենաօգտակար հատկություններից մեկը ուլտրամանուշակագույն ճառագայթներին դիմակայելն է: Այս պատճառով այն օգտագործվում է նաև կոսմետիկ նպատակներով: Ձեթը կարելի է քսել նաև վնասված մազերին: Որպես դիմակ` այն նեղացնում է ծակոտիները, հավասարեցնում է մաշկի գույնը, թեթևացնում է գրգռվածությունը:

Թվարկածից բացի քունջութի ձեթը կարելի է օգտագործել  շաքարախտի դեպքում: Ճարպակալման ժամանակ այն օգնում է գցել մի քանի կգ` ընդհանուր առմամբ ամրապնդելով մարմինը: Ցանկացած սերմի պես քնջութը հանդիսանում է էներգիայի լավ աղբյուր: