Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Երեխաներին ստիպողաբար կերակրումը հետագայում հանգեցնում է ճարպակալման

15 / 12 / 2021

Այս հարցի ուսումնասիրությամբ զբաղվում էին ավստրալացի գիտնականները Քուինսլենդի տեխնոլոգիական համալսարանից: Պրոֆեսոր Լինն Դենիելսն իր խմբի հետ վերլուծեց 293 մայրերի տվյլաներ, որոնցում նրանք գրում էին մինչև երկու տարեկան երեխաների դաստիարակչաոճի մասին: 
14 ամիս անց գիտնականները կշռեցին երեխաներին ու հայտնաբերեցին, որ նրանք, ում կերակրել էին «ըստ պահանջի», ավելի քիչ էին կշռում: Ստացվում է, որ կերակրման նման տարբերակն օգնում է երեխային նորմալ քաշ  ունենալ ու հետագայում նաև` խուսափել ճարպակալումից:
Բացի այդ, գիտնականները հայտնաբերեցին, որ կարելի է սնունդն օգտագործել որպես երեխային հանգստացնելու միջոց: Իսկ ստիպել երեխային ուտել առհասարակ չի կարելի:
Պարզվում է, որ երեխաներն ունեն անհրաժեշտ սննդի քանակը վերահսկելու բնածին հատկություն, իսկ ստիպողաբար կերակրումը կարող է «փչացնել» այս մեխանիզմը: Նրանց մոտ, անկախ սովի զգացումից, ուտելու վատ սովորություն կառաջանա, որին կհետևի  ճարպակալումը: