Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ճիշտ վերաբերմունք ավագ զավակի նկատմամբ

22 / 12 / 2021

Մեր օրերում հասարակության մեջ տարիքն այլևս նախկին նշանակությունր չունի, և ընտանիքում առաջնեկին ավելի մեծ հարգանքով չեն վերաբերվում, քան մյուս երեխաներին։ Նա, իհարկե, որոշ արտոնություններ ունի, օրինակ կարող է մյուսներից ավելի ուշ պառկել քնելու, բայց, ընդհանուր առմամբ, ծնողները որևէ մեկին առանձնահատուկ առավելություններ չեն տալիս և աշխատում ենք սերը հավասարապես բաշխել բոլոր երեխաների միջև։
Քիչ չեն նաև այն ծնողներն, ովքեր իրենց անդրանիկ զավակի հետ ավելի խիստ են վարվում, նրա հետ հատուկ հույսեր կապում և ավելի մեծ սպասելիքներ ունենում նրա հետ, քան մյուսներից: Ահավասիկ մի օրինակ, որտեղ ակնհայտ է նման իրավիճակի գործնականում անխուսափելի հետևանքը։
6-ամյա Մերիին նկատողություն են անում խաղալիքները հյուրասենյակի հատակին թափելու համար և վճռականորեն պահանջում, որ իրեն ավելի լավ պահի։ Բայց եթե նույն բանն անում է նրա 3 տարեկան քույրիկն, ապա ծնողներն առանց որևէ նկատողության նրա փոխարեն հավաքում են խաղալիքները։ Նման իրադրության մեջ անդրանիկ զավակի մեջ ոչ միայն թաքուն թշնամանք է կուտակվում կրտսերի հանդեպ, այլև նա սկսում է կասկածել՝ արդյոք անկե՞ղծ է ծնողական սերր։
Եթե առաջինը ծնված լինելու փաստը որևէ առանձնահատուկ առավելություններ չի տալիս, որոնք առատորեն կփոխհատուցեն նկատողությունները, ապա այդ աղջնակը, բնական է, առանձնապես ցանկություն չի ունենա մեծանալու, իսկ նրա քույրիկը գլխի կընկնի՝ փոքր մնալով՝ կարելի է պահպանել ծնողական հենց այնպիսի սերը, որն այժմ իրեն լիովին բավարարում է։ Կրտսեր երեխայի նման դիրքորոշումն առավել ցայտուն է դրսևորվում մանկական բառերին և վարվելաձևերի նկատմամբ կապվածության մեջ՝ թեև ենթագիտակցական մակարդակով։ Այսպիսով, անդրանիկ երեխայի մոտ մեծանալու ցանկության պահպանումն առաջնակարգ նշանակություն ունի ոչ միայն իր, այլև կրտսեր երեխաների համար։ Ինչպե՞ս վարվել, որպեսզի նրանցից ոչ ոք չտուժի:

1. Նախ և առաջ, պետք է նվազեցնել կամ ընդհանրապես վերացնել այն մրցակցությունն ու թշնամանքը, որ երեխաները սկսում են տածել միմյանց նկատմամբ: Երեխաները նախանձի հարցը հազվադեպ են խելամիտ, ողջախոհ կերպով լուծում։ Եթե երեխաներին սովորեցնենք հաշտ ապրել, ապա մանր-մունր տարաձայնությունները նրանց ամենօրյա կյանքից կանհետանան, տարբեր տարիքներում երջանկություն զգալու հնարավորություն կստեղծվի, և նրանք այդ զգացումը միմյանց կփոխանցեն՝ առանց նախանձի ու փոխադարձ վիրավորանքների
2. Երբեք չի կարելի ավագ երեխայի ուսերին դնել փոքրիկի հոգսը։ Թեև գործնական տեսակետից նման մոտեցումը կարող է գրավիչ թվալ, բայց դա հազվադեպ է հաջողությամբ պսակվում։ Դա ոչ միայն բարդացնում ու փչացնում է երեխաների փոխհարաբերաթյուններն, այլև առաջնեկին զրկում է ազատության այն զգացումից, որը նա իրավացիորեն կապում է իր՝ առաջին երեխան լինելու բուն փաստի հետ։ Անշուշտ, պետք է զարգացնել պատասխանատվության զգացում երեխաների մեջ, բայց չափն անցնել չի կարելի։ Երեխաները պետք է խաղան, իրենց միանգամայն անկաշկանդ ու ազատ զգան:
3. Խորհուրդ չի տրվում խստորեն սահմանել, թե քանի արտոնություն կարող է ունենալ անդրանիկ զավակը և քանիսը՝ կրտսեր երեխաները։ Եթե ծնողները միշտ արդարամիտ լինեն, ապա ոչ միայն կամրապնդվի առաջնեկի ինքնավստահությունր, այլև մյուս երեխաների մոտ մեծանալու ցանկություն կառաջանա։
4. Կասկած չկա, որ մեծանալու ցանկության ամենաուժեղ մոտիվացիան թաքնված է երեխայի հետ մեծահասակների բարեկամական փոխհարաբերություններում։ Դրանք պետք է այնպիսին լինեն, որ երեխան ցանկանա նմանվել: Եթե ծնողները նրա աչքում ձանձրալի ու անհետաքրքիր երևան, ապա նա կցանկանա արագ մեծանալ՝ մեզանից ազատվելու համար։ Բայց միշտ էլ կգտնվեն այլ հեղինակություններ, ովքեր կձանձրացնեն նրան։
Ահա թե ինչու՝ մեծանալ նշանակում է սովորել հաշտ ապրել ծնողների հետ, և ծնողները կարող են նպաստել ղրան, եթե երեխաների հետ փոխհարաբերությունները դարձնեն ուրախ ու երջանիկ։ Այս դեպքում նրանք հեշտությամբ լեզու կգտնեն և՛ ավելի տարիքով մարդկանց, և՛ իրենց հասակակիցների հետ: