Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Կեցվածքը

22 / 12 / 2021

Որոշ մարդկանց ուսերը մանկուց թեք են։ Որոշ երեխաներ ծնվում են թույլ մկաններով ու ջլերով։ Նրանց ծնկներր շրջված են դեպի ներս, որ¬րան էլ D վիտամին ընդունեն։ Իսկ մյուս երեխաները պնդակազմ են և՛ շարժվելիս, և՛ հանգիստ վիճակում։
Որոշ հիվանդություններ ազդում են կեցվածքի վրա. օրինակ, ռախիտը, մանկական անդամալուծությունը, ոսկրախտը։ Երեխան կուզը դուրս է ցցում քրոնիկական հիվանդություններ, մշտական հոգնածություն ու վատ ինքնազգացողություն առաջացնող զանազան այլ պատճառների հետևանքով։ Երբեմն ավելորդ քաշը դառնում է տափակաթաթության պատճառ, դեպի ներս ծռում ոտքերը։ Շատ բարձր հասակը ստիպում է ամոթխած դեռահասներին քայլել գլխահակ։ Վատ կեցվածք ունեցող երեխան բժշկական հսկողության կարիք ունի, հավաստիանալու համար, թե չի տառապում որևէ հիվանդությամբ։ Շատ երեխաներ մեջքները կորացնում են ինքնավստահության պակասից, որի պատճառը ծնողների հաճախակի քննադատությունն է կամ դպրոցում ունեցած անախորժությունները, րնկերների կամ զվարճությունների բա¬ցակայությունը։ Եռանդով լի, ինքնավստահ մարդու մոտ այս հատկու¬թյուններն ի հայտ են գալիս կանգնելու, նստելու, շարժուձևի մեջ։ Եթե ծնողները հասկանային, թե ինչպիսի հսկայական կապ գոյություն ունի երեխայի էմոցիոնալ վիճակի ու կեցվածքի միջև, ավելի խելամտորեն կվերաբերվեին դրան։
Երեխայի արտաքինի մասին հոգացող ծնողները չեն կարող նկատո¬ղություն չանել նրան` <<Ուսերդ բարձրացրու>>, <<Աստված սիրես, ուղիղ կանգնիր>> և այլն։ Բայց եթե երեխան կուզը դուրս է ցցում, որովհետև ծնողները հանգիստ չեն տալիս նրան իրենց դիտողություններով, ապա լրացուցիչ նկատողություններից նա երբեք չի ուղղվի։ Շատ լավ արդյունք են տալիս կեցվածքն ուղղելու համար նախատեսված վարժությունները: Ծնողները շատ բանով կարող են օգնել երեխային՝ տանը նրա հետ կատարելով այդ վարժությունները, եթե երեխան ուզում է, և ծնողներն էլ կարող են պահպանել լավ տրամադրությու¬նը։ Սակայն ծնողների հիմնական խնդիրն է. բարձրացնել երեխայի տրա¬մադրությունը, այսինքն՝ օգնել պատրաստելու դասերը, խրախուսել, որ ավելի շատ շփվի ընկերների հետ, հնարավորություն տալ նրան հարգելու ինքն իրեն և հեղինակություն ունենալ ընտանիքում։