Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Փորլուծություն

27 / 12 / 2021

Փորլուծություն (diarrhea): Աղիների հաճախակի դատարկման գործընթաց է (օրը 3 անգամից ավելի) և հաճախ դիտվում է նոսր արտաթորանք: Փորլուծությունը սովորաբար կապված է աղիների պերիստալտիկայի արագացման հետ, որի հետևանքով նրա պարունակությունը արագ տեղաշարժվում է, դանդաղում է ջրի և էլեկտրոլիտների ներծծումը, աղիների պատից լորձի արտադրությունը ուժեղանում է: Որոշ դեպքերում այն ուղեկցվում է տենեզմով՝ ուղիղ աղիքի շրջան ձգվող ցավերով և միաժամանակ առաջանում է աղիների պարունակության ոչ լրիվ դատարկման զգացում:

Փորլուծության պատճառ կարող են լինել հետևյալ պաթոգենետիկ գործոնները՝ աղիքային հիպերսեկրեցիան« բարձր օսմոտիկ ճնշումը« աղիքային էքսուդազան« արագացած պերիստալտիկան« լեղաթթուների անբավարար ներծծումը: Կախված հիմնական պատճառից, փորլուծությունը կարող է լինել էնտերոգեն (աղիքային հիվանդությունների դեպքում), գաստրոգեն (գաստրիտների դեպքում), պանկրեատոգեն (պանկրեատիտների, ենթաստամոքսային գեղձի ուռուցքների ժամանակ), հեպատոգեն (հեպատիտ, լյարդի ցիրոզ), էնդոգեն (շաքարախտ, թիրեոտոքսիկոզ և այլն), մետաբոլիկ (հիպովիտամինոզ, ամիլոիդոզ), ինչպես նաև համակարգային հիվանդությունների ժամանակ (սկլերոդերմիա): Աղիքային փորլուծություններից կարևորագույնը ալիմենտար և նևրոգեն բնույթի փորլուծություններն են: Ալիմենտար փորլուծությունը կարող է առաջանալ կոպիտ բուսական բջջանք պարունակող սննդամթերքների օգտագործման չարաշահումից, սառը վիճակում գտնվող հավելյալ սննդի ընդունումից, արագ սնվելուց: Նևրոգեն փորլուծությունը կարող է առաջանալ հոգեկան երկարատև գերլարվածության, բացասական հույզերի, վախի դեպքում: Աղիքային փորլուծությունը ըստ տեղակայման կարող է լինել էնտերալ և կոլիտիկ: Էնտերալ փորլուծությանը բնորոշ է ավելի սակավ և անցավ դեֆեկացիան (օրը 4-6 անգամ): Այդ դեպքում արտաթորանքը լինում է ավելի շատ, որը հետևանք է աղիքի պատից սննդանյութերի անբավարար ներծծման, կղանքում հայտնաբերվում են վատ մարսված սննդանյութեր:

Եթե ախտաբանական պրոցեսի մեջ է ընդգրկված բարակ աղու պրոքսիմալ հատվածը, որտեղ ներծծվում են հատկապես ճարպաթթուները, այդ դեպքում արտաթորանքը լինում է կավանման, ճարպային պարունակությամբ (ստեատոռեա): Եթե ախտահարվում է բարակ աղու դիստալ հատվածը, որտեղ ներծծվում են լեղաթթուները, այդ դեպքում արտաթորանքը ավելի ջրալի է, փրփրային: Կոլիտային փորլուծությանը բնորոշ են ավելի հաճախակի դեֆեկացիաները (օրը 10 անգամ և ավել), որի դեպքում արտաթորանքը կարող է լինել արյունոտ: Կոլիտային փորլուծությանը բնորոշ է տենեզմը (օրվա մեջ բազմաթիվ անգամ արտաթորանք ունենալու կեղծ ցանկություն):