Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Մրգերի օգտակար հատկությունները

14 / 12 / 2021

1.Խնձոր

Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ A, B և C վիտամիններ, սակայն մեր օրգանիզմը խնձորից արագ յուրացնում է նաև կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում և ցինկ: Բոլորովին վերջերս այս մրգի մեջ բացահայտվել են տանիններ կոչվող օգտակար նյութերի մի խումբ, որոնք կանխում են միզասեռական համակարգի վարակները, օգտակար են սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում և ամրացնում են ատամներն ու լնդերը: Պատահական չէ, որ խորհուրդ է տրվում խնձորը կեղևով ուտել, այն մեծ քանակությամբ կվերցետին կոչվող հակաօքսիդանտ է պարունակում, որը մեր բջիջները պաշտպանում է վաղաժամ ոչնչացումից: 


2.Կիվի

Կիվին իրավամբ համարում են վիտամինային ռումբ, որովհետև իր մեջ պարունակում է մրգերի և բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ և հանքային նյութեր։ Այն հարուստ է հատկապես C վիտամինով։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։ Արտաքուստ համեստ այս պտուղը հարուստ է E, B2, B3, B6 վիտամիններով: Կիվին, սովարաբար, օգտագործում են մարսողության լավացման, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար։ 

3. Բանան

Այս միրգն օգնում է իջեցնել ճնշումը, նվազեցնում է սրտի հիվանդություններով ձեռք բերելու ռիսկը, կարգավորում է ստամոքսի աշխատանքը, նվազեցնում է թթվայնությունը և վերացնում է այրոցը: 

4. Ծիրան

Եթե ծիրանի շրջանը չէ, ապա կարելի է օգտագործել ծիրանի չիրը: Ծիրանը մեծ քանակությամբ պարունակում է պետա-կարոտին, որը պայքարում է մաշկի ծերացման դեմ և օգտակար է տեսողության համար: Չորացրած ծիրանը հարուստ է երկաթով և մագնիումով, որը հանդիսանում է օրգանիզմի համար էներգիայի աղբյուր, բացի այդ թուլացնում է նյարդային համակարգը: 

5.Դեղձ

Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ, այն նիհարելու լավագույն միջոցներից է: Այս միրգն իր մեջ պարունակում է նաև մեծ քանակությամբ կարոտին, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների առաջացմանը: Դեղձը հարուստ է նաև ֆոսֆորով եւ մագնիումով, որը բարելավում է հիշողությունը և բարձրացնում աշխատունակությունը: 

6. Նարինջ

Նարինջը համարվում է վիտամին C-ի շտեմարան: Նրա պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր եւ երկաթ: Նարինջը կարելի է որպես հյութ ըմբոշխնել թարմ վիճակում, աղցաններում, համակցված կաթնամթերքների հետ: Հյութն ունի հակաքաղցկեղային ազդեցություն, արյունաստեղծ է, միզամուղ, հակասկլերոզային, արյունահոսությունը դադարեցնող, անոթի պատերը ամրացնող, լեղամուղ, աղիքների գործունեությունը խթանող միջոց է: 

7. Խաղող

Խաղողը շատ օգտակար է սրտի, լյարդի և թոքերի հիվանդությունների ժամանակ: Խաղողն իր մեջ պարունակում է օրգանիզմինանհրաժեշտ գրեթե բոլոր օգտակար նյութերը, այդ թվում` երկաթ, կալիում, կալցիում և այլն: 

8. Նուռ

Նուռը պայքարում է երկրորդ կարգի շաքարախտի, աղիների և շագանակագեղձի քաղցկեղի դեմ: Նուռը հարուստ է սննդարար և ֆիտոքիմիական նյութերը, պարունակում է հակաօքսիդանտ: 

9. Տանձ

Տանձը պարունակում է շաքարներ, թթուներ, ազոտային նյութեր, ինչպես նաև հարուստ է A, B, C վիտամիններով: Որպես բուժիչ միրգ հայտնի է եղել դեռևս շատ վաղ անցյալում: Տանձն իր մեջ պարունակում է յուրահատուկ եթերային յուղեր, կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք կարող են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը և խոչընդոտել ինֆեկցիոն հիվանդությունների:  

10. Սալոր

Սալորը պարունակում է օրգանական թթուներ, ֆոսֆոր, վիտամին P: Սալորը դուրս է հանում օրգանիզմից աղի, ջրի և նատրիումի ավելցուկը: Օրական երկու սալորը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները և երիկամային անբավարարությունը: Այն նաև ստամոքսն ախտահանող և մարսողությունը լավացնող հատկություն ունի: