Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Միկրոբային ծագման սննդային թունավորումներ

20 / 12 / 2021

Միկրոբային ծագման սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են.
1. Սննդային տոկսիկոինֆեկցիաների, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ սնունդն ինֆեկցված է որոշակի տեսակի միկրոօրգանիզմներով,
2. Սննդային տոքսիկոզների, երբ սնունդը պարունակում է բակտերիալ, օրգանական կամ անօրգանական բնույթի տոքսիկ նյութեր։
Թունավորումն առաջանում է այն ժամանակ, երբ միկրոբների զարգացման համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ (նպաստավոր ջերմաստիճան, ժամանակամիջոց և այլն); Այդ պայմաններում միկրոբները արագորեն բազմանում են (տոքսիկոինֆեկցիա) կամ առա ջաօնում տոքսին (տոքսիկոզ
Փաստորեն տոքսիկոինֆեկցիա առաջանում է այն ժամանակ, երբ սննդի հետ մեծ քանակությամբ (1 գ-ում 1 մլն-ից ավել) միկրոբներ են թափանցում օրգանիզմ, փոքր քանակի դեպքում թունավորում չի առաջանում, որովհետև նրանք այդ դեպքում անվտանգ են։
Այս պայմանով և նաև նրանով, որ տոքսիկոինֆեկցիաները կոնտագյոզ չեն տարբերվում են աղիքային ինֆեկցիաներից, որի դեպքում միկրոբների բազմացումը տեղի է ունենում օրգանիզմում, որի պատճառով էլ այն ունենում է երկար ինկուբացիոն շրջան և երկարատև ջերմասիճան։
Այս տարբերությունները անհրաժեշտ է իմանալ, ոչ միայն ճիշտ ախտորոշման, այլ նաև կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման նպատակով։