Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Պարագրիպ

11 / 01 / 2022

Հարուցիչը նման է գրիպի վիրուսին և ունի տարբեր շճատիպեր։ Հիվանդությունը համաճարակաբանական, ախտածնական առանձնահատկություններով նման է գրիպին։ Հիվանդության ընթացքը նման է գրիպին, սակայն տարբերվում է ավելի աստիճանական սկզիբով, թույլ արտահայտված թունավորումով և բարենպաստ ելքով։ Ջերմությունը տևում է մոտավորապես մեկ շաբաթ, լինում են վերին շնչուղիների կատառի ախտանիշներ, հաճախ կարող են առաջանալ լարինգիտ՝ տևական կայուն հազով, կրուպ, ֆարինգիտ, ասթմային բրոնխիտ։

Ռհսպիրատոր-սինցիտիալ (RՏ-վիրուսային) վարակ։ Հարուցիչը ԶՏ-վիրուսն է, որի նկատմամբ հիմնականում ընկալություն ունեն մինչև մեկ տարեկան երեխաները։ Չեն բացառվում կրկնակի հիվանդացության դեպքերը, որոնք սակայն թեթև ընթացք ունեն։ RՏ-վրուսային վարակի դեպքում հատկապես ախտահարվում են շնչական ուղիների ստորին բաժինները (բրոնխիտ, բրոնխիոլիտ)։ Գաղտնի շրջանը տևում է 3-7 օր։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է աստիճանաբար և արտահայտվում է վերին և ստորին շնչական ուղիների ախտահարումներով, թեթևակի ընդհանուր թունավորումով։ Հաճախ ջերմությունը լինում է ենթատենդային կամ նորմալ։ Հիվանդության մշտական ախտանիշներից են քթից լորձային արտադրությունը, երբեմն համառ հարբուխը, փռշտոցը, չոր և կարճատև հազը, որր հետագա օրերին ընդունում է նոպայաձև բնույթ (կապույտ մազանման)։ Հիվանդի զննման ժամանակ հայտնաբերվում է քթի լորձաթաղանթի գերարյունություն և այտուց, բկանցքի և ըմպանի հետինպատի գերարյունություն, հետագայում շնչական ուղիների ստորին բաժինների ախտահարում՝ տարածուն բրոնխիտի կամ բրոնխիոլրտի պատկերով։ Հիվանդության 2-3 օրերին հայտնվում են շնչական անբավարարության երևույթներ՝ հևոց, քիթ-շրթունքային եռանկյան ցիանոզ, ներշնչման դժվարացում, ասթմային ախտանիշներ։ Աուսկուլտատիվ՝ առատ և տարածուն թաց խզզոցներ թոքերում, պերկուտոր հնչյունը թմբկային երանգով (էմֆիզեմա): Հնարավոր են լյարդի և փայծաղի չափերի մեծացում։ Նշված երևույթները սովորաբար վերանում են 2-8 օրերի ընթացքում։

Ադենովիրուսային վարակ։ Պատկանում է սեզոնային կատառների շարքին։ Վիրուսը հիմնականում անջատվում է ավշային հանգույցների հյուսվածքից, ինչպես նաև քթաըմպանի քսուքներից։ Այս վարակի դեպքում, բացի շնչական ուղիներից, ախտահարվում են նաև ավշային հանգույցները, պարենխիմատոզ օրգանները, աչքերի լորձաթաղանթը, աղիքները, որտեղ զարգանում են էքսուդատիվ բորբոքման երևույթներ։

Կլինիկորեն առավել հաճախ հանդիպող ձևերից են.
1. Վերին շնչուղիների կատառը, որն ուղեկցվում է նշիկների, ըմպանի ախտահարումներով և լորձաշճային արտադրությամբ, չափավոր ջերմությամբ, տվյալ շրջանի լիմֆադենիտով, փորլուծությունով։
2. Ֆարինգո-կոնյունկտիվային տենդ՝ կատառային, ապա թարախային կոնյունկտիվիտի պատկերով, արտահայտված նշիկաբորբով ն ֆարինգիտով։
3. Պարենխիմատոզ օրգանների ախտահարումներ, հիմնականում լյարդաբորբ, հաճախ դեղնուկային ձևերով, որը թյուրիմացաբար ընդունվում է որպես վիրուսային հեպատիտ։
4. Ավշահանգույցների ախտահարումներ, մասնավորապես մեջընդերային ավշահանգույցների բորբոքում (մեզադենիտ)։

Սուր շնչական վիրուսային վարակների ախտորոշումը հիմնականում կատարվում է համեմատաբար յուրահատուկ կլինիկական տվյալների հիման վրա՝ սուր սկիզբ, թունավորում, վերին շնչուղիների ախտահարում և այլն։ Արյան կողմից առաջին օրերին նկատվում է նորմոցիտոզ կամ կարճատև անցողիկ նեյտրոֆիլային բնույթի լեյկոցիտոզ, ապա բնորոշ լեյկոպենիա, լիմֆոցիտոզ, էՆԱ-ն՝ նորմայի սահմաններում։ Ախտորոշման նպատակով կարևոր տեղ է հատկացվում վիրուսաբանական, շճաբանական հետազոտություններին (կոմպլեմենտի կապման ռեակցիա)։ Տարբերակիչ ախտորոշումը հիմնականում պետք է տարվի սուր շնչական վիրուսային վարակների տարատեսակների միջև։

Բուժումը։ Սպեցիֆիկ բուժում կազմակերպվում է հազվադեպ և միայն գրիպի դեպքում։ Այդ նպատակով ներարկվում է 1-3 մլ հակագրիպային գամագլոբուլին։ Քիմիոթերապիայի միջոցառումները դեռևս լիարժեք չեն և գործնական կիրառում չունեն։ Բուժման հիմնական նպատակն է.

1. Պայքար թունավորման դեմ (բոլոր հանրահայտ միջոցներով)։
2. Միջոցառումներ երկրորդային միկրոբային ֆլորայի ակտիվացման դեմ (հակաբիոտիկների չափավոր դեղաչափերի կիրառում)։
3. Ախտանշանային թերապիա։

Կանխարգելումը։ Սպեցիֆիկ կանխարգելում կատարվում է միայն գրիպի դեպքում։ Ավելի մեծ տարիքի երեխաների մոտ կիրառվում է ինակտիվացրած հակագրիպային վակցինա։ Լավ արդյունք է նկատվում ինտերֆերոնի օգտագործումից։ Հիմնականում տարվում են ընդհանուր սանիտարական կանխարգելիչ միջոցառումներ։