Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ականջաբորբ (օտիտ)

04 / 01 / 2022

Ականջաբորբի առաջացմանը նպաստում են միջատների խայթոցից առաջացած վնասվածքները, այրվածքները. տարբերում են հիվանդության արտաքին և միջին տիպեր: Արտաքին ականջաբորբի գլխավոր ախտանշանը քորն է։ Ուժեղ ցավ զգացվում Է միայն սեղմելու դեպքում, լսողությունը ենթարկվում է ոչ շատ զգալի փոփոխությունների:

Պաթոգենեզ
Հիվանդությունն ընթանում է բավականին ծանր և ուղեկցվում է ականջի ուժեղ ցավով, բարձր ջերմությամբ, ինչպես նաև լսողության զգալի թուլացմամբ: Սուր բորբոքման դեպքում հնարավոր են նաև ուղեղապատյանների և գլխուղեղի բարդություններ։ Միջին ականջի սուր բորբոքման ժամանակ բժիշկի կողմից հաճախ նշանակվում են կոմպրեսներ, որոնք մեղմացնում են ցավը և նպաստում թմբկախոռոչի բորբոքային օջախի ներծծմանը։

Կանխարգելում
Կանխարգելման համար կարևոր պայմանը լավ հիգիենային խնամքի ապահովումն է, թարախից ազատելը, վարակազերծող հեղուկներով մշակելը: Հույժ կարևոր Է հիվանդի ականջի ճիշտ խնամքը։ Միջին ականջի սուր բորբոքումը կանխարգելող հիմնական միջոցառումներից են վերին շնչուղիների հիվանդությունների հաճախության նվազեցումը՝ օրգանիզմի կոփումը, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը:

Բուժում
Միջին  ականջի քրոնիկական բորբոքման ժամանակ թմբկաթաղանթում մշտական ճեղք է մնում, քայքայվում են լսողական ոսկրիկները, լսողությունը թուլանում Է, իսկ թարախահոսությունը կարող է պարբերաբար նորից կրկնվել: Միջին ականջի քրոնիկական բորբոքումը պետք Է կանոնավոր բուժել և անպայման քիթկոկորդականջաբանի հսկողությամբ։