Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Նիկոտինի փոխարինման թերապիան ծխելը թողնելու արդյունավետ ռազմավարություն է.

12 / 02 / 2022

Ի՞նչ է նիկոտինը և ինչպե՞ս է այն ազդում մարդու օրգանիզմի վրա

Նիկոտինը նյութ է, որը մեծ քանակությամբ առկա է ծխախոտի տերևներում, իսկ փոքր քանակությամբ՝ լոլիկում, կարտոֆիլում և սմբուկում։ Այն սիգարետների բաղադրության մեջ ամենակարևոր ակտիվ կոմպոնենտն է, որի համար էլ մարդիկ ծխում են ։

Նիկոտին օրգանիզմ է ներթափանցում սիգարետի ծխի հետ և արյան միջոցով արագ տեղափոխվում թոքերից դեպի ուղեղ։ Այն խթանում և արագացնում է դոֆամինի հոսքը ուղեղ։ Դոֆամինն իր հերթին՝ հաճույքի զգացում առաջացնելով, ուժեղացնում է նիկոտինի ազդեցությւոնը։

Ծխախոտի այնպիսի այլընտրանքները, ինչպիսիք են ծխախոտի տաքացման համակարգերը և էլեկտրոնային սիգարետները, վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեն։ Սրա հիմնական պատճառն այն է, որ ծխողները հնարավորություն են ստանում այս ապրանքներն օգտագործելիս ևս նիկոտինի չափաբաժին ստանալ, սակայն, խուսափելով ծխելու ընթացքում տեղի ունեցող այրման գործընթացից։

Նիկոտինը «մարդասպան» չէ՛

Կա տարածված թյուրըմբռնում, ըստ որի ծխելու արդյունքում առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը նիկոտինն է։ Սակայն դա այդպես չէ, հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը սիգարետի ծխի մեջ առկա թունավոր նյութերն են։

Սիգարետի ծուխը պարւնակում է ավելի քան 7,000 քիմիական նյութ, որոնցից 60-ի քաղցկեղածին բնույթն ապացուցված է։ Այս քաղցկեղածին նյութերից են ածխածնի մոնօքսիդը, ազոտի օքսիդը, մետաղները և այլն։

Ինչպե՞ս պայքարել ծխելու դեմ

Նիկոտինի փոխարինման թերապիան կարող է լայնորեն կիրառվել՝ օգնելու այն ծխողներին, ում համար դժվար է ինքնուրույն հրաժարվել այդ սովորությունից։

Մասնագետները պնդում են, որ ժամանակն է ազատվել նիկոտինի հետ կապված կարծրատիպային պնդումներից և կիրառել նոր մեթոդներ՝ օգնելու մարդկանց նվազեցնել սիգարետ ծխելու հասցրած վնասը։

Թերապիան հասանելի է մաստակների, պատչերի, ինչպես նաև ինգալյատորների տեսքով, և այս բոլոր տարբերակներն արդյունավետ կերպով նվազեցնում են ծխելը թողնելիս գրանցվող սիմպտոմները։