Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Նեյրոդերմիտ

12 / 01 / 2022

Նեյրոդերմիտ (neurodermitis) հիվանդությունն սկսվում է քորի առաջացումով՝ մերթ մաշկի սահմանափակ տեղամասում, մերթ տարածված սփռուն։ Քորը, որպես կանոն, շատ ուժեղ է և տանջալից, առաջանում է նոպաներով, առանձնապես գիշերը: Քորելու հետևանքով տվյալ տեղամասերում մաշկն աստիճանաբար ձեռք է բերում դարչնավարդագույն գունավորում, որի ֆոնի վրա հաջորդաբար հանդես են գալիս մանր, տափակ, շեղանկյունաձև, բաց վարդագույն (համարյա նորմալ մաշկի գույնի) փայլուն հանգույցիկներ, որոնք իրենցից ներկայացնում են մաշկի նորմալ գծագրության որոշ չափով գերաճական շեղանկյունային դաշտեր։ Աստիճանաբար հանգոլյցիկների քանակն ավելանում է, և նրանք սերտորեն հպվում են միմյանց, բաժանված լինելով նեղ ակոսիկներով։ Մաշկի ախտահարված տեղամասն ամրանում է, նրա գծագրությունր դառնում է խիստ արտահայտված, հիշեցնելով շագրենի կաշվի գծագրությունը, ի հայտ է գալիս որքինացում։ Տարբերում են սահմանափակ նեյրոդերմիտ (neurodemiitis circumscripta) և դիֆուզ կամ սփռուն նեյրոդերմիտ (neuroderrritis diffusa):

Սահմանափակ նեյրոդերմիտը ամենից հաճախ տեղակայվում է ծոծրակի շրջանում, պարանոցի կողմնային մակերեսների վրա, արմնկային ֊ծալքերում, ծնկափոսերում, աճուկաազդրային ծալքերում, ազդրերի ներսային մակերեսներին, տղամարդկանց մոտ՝ փոշտի վրա, կանանց մոտ՝ արտաքին սեռական օրգանների վրա։ Ախտահարման օջախում բավականին ցայտունորեն (բացառությամբ փոշտի մաշկի ու կանանց արտաքին սեռական օրգանների ախտահարման) տարբերվում են ափի մեծության, անորոշ ուրվագծեր ունեցող երեք գոտիներ։ Կենտրոնականում (օջախի ամենամեծ մասում) մաշկր ներկայանում է խիստ ինֆիլտրացված, ամրացած, կապտակարմիր գունավորումով, հաճախ մաշկի նրբերանգով։

Մաշկային գծագրությունն այստեղ խիստ ընդգծված է։ Մաշկի մակերեսի վրա՝ թեփերի կուտակում և առանձին քերծվածքներ՝ ծածկված արյունային կեղևիկներով։ Օջախի կենտրոնական մասը առանց խիստ սահմանների անցնում է միջին գոտուն, որը բնութագրվում է մաշկի շագանակագույն-վարդագույն գունավորումով, նրա ֆոնի վրա նշվում են մաշկային գծագրության աննշան ուժեղացում և առանձին մանր, փայլուն, շեղանկյունաձև հանգույցիկներ։ Ծայրամասային գոտում, որն աստիճանաբար անցնում է բնականոն մաշկային ծածկույթին, մաշկը թեթև գունավորված է շագանակավարդագույն և շատ աննշան չափով որքինացած է։ Ամենից հաճախ դիտվում է ախտահարման մեկ օջախ, ավելի պակաս՝ 2-3։ Փոշտի և մեծ ամոթաշրթերի շրջանում նեյրոդերմիտի սահմանափակ ձևն արտահայտվում է մաշկի խիստ ինֆիլտրացումով, շազանակակապտավուն գունավորումով, մաշկի գծագրության ընդգծվածությամբ, աննշան թեփոտումով ու արյունային կեղևներով ծածկված խոր քերծվածքներով։ Հիվանդության ընթացքը խրոնիկական է։

Հազվագյուտ ձև է ներկայացնում հսկա նեյրոդերմիտը, որը գրեթե բացառապես տեղակայվում է աճուկաազդրային ծալքերում, տղամարդկանց առնանդամի հիմքի շրջանում, կանանց մեծ ամոթաշրթերի շրջանում, ավելի պակաս՝ անութափոսերում։ Ախտորոշման օջախը երեխայի ափից ոչ մեծ է, խիստ բարձրացած է շրջակա մաշկի մակերեսից և ունի ամուր կոնսիստենցիա, գորշակարմիր գույն։ Խոր ակոսները ախտահարման օջախի մակերեսը բաժանում են կարծեք թե առանձին խոշոր հանգույցիկների։ Ուժգին քորը՝ հիվանդի համար ծայրահեղ տանջալի, հնարավորություն է տալիս հաստատելու ճիշտ ախտորոշումը։

Սփոուն նեյրոդերմիտը տեղակայվում է գերազանցապես վերջույթների վրա (նախաբազուկներ, սրունքներ, ազդրեր), ավելի պակաս՝ որովայնի, մեջքի, դեմքի մաշկի վրա, որպես հազվագյուտ բացառություն ախտահարում է ամբողջ մաշկային ծածկույթը։ Մաշկը ախտահարված տեղամասերում ամրացած է, չոր, ունի կապտակարմիր, գորշավուն նրբերանգ կամ փղոսկրի գույն։ Մաշկային գծագրությունը խիստ է արտահայտված։ Մակերեսի վրա ոչ հազվադեպ լինում են մանր, ալրանման թեփուկների կուտակումներ ու քերծվածքներ։ Ախտահարված տեղամասերը չունեն ցայտուն սահմաններ, ախտաբանական փոփոխությունները, ըստ ուժգնության աստիճանաբար պակասելով՝ սկսած կենտրոնից դեպի ծայրամասը, աննկատելիորեն հարթվում են։ Սփռուն նեյրոդերմիտը տևում է երկար, երբեմն շատ տարիներ։ Ոչ հազվադեպ այն սկսվում է վաղ մանկական հասակում, ըստ որում տարբերվում է ընթացքի սեզոնայնությամբ (սրացումներ ձմռանը, մեղմացումներ ամռանը, հատկապես հարավում), մի շարք դեպքերում զուգորդվում է բրոնխիալ ասթմայի, կատարակտայի հետ։ Այդպիսի երեխաների ծնողները շատ հաճախ տառապում են տարբեր ալերգիկ հիվանդություններով: Նեյրոդերմիտի երկարատև պահպանվող օջախներում դիտվում է գունակի անհավասար բաշխում, թեր- ու գերգունակավորված տեղամասերի հերթագայություն, որը ախտահարված մաշկին տալիս է խայտաբղետ տեսք։ Առանձին հիվանդների մոտ նեյրոդերմիտը զուգորդվում է վիտիլիգոյի հետ։ Նեյրոդերմիտից բացի (որն առաջանում է մինչ այդ անփոփոխ մաշկի վրա) դիտվում են երկրորդային որքինացումներ, որոնք զարգանում են որոշ քորվող հիվանդությունների ֆոնի վրա (էկզեմա, կարմիր տափակ որքին և այլն)։ Նեյրոդերմիտով հիվանդների մոտ, որպես կանոն, նշվում է սպիտակ մաշկագիր, որը շատ անգամ զուգորդվում է արտահայտված մազաշարժական ռեֆլեքսի հետ։

Հյուսվածաախտաբանորեն ինչպես սահմանափակ, այնպես էլ սփռուն նեյրոդերմիտը բնութագրվում է արտահայտված ականթոզով՝ հատիկային ու եղջերային շերտերի միաժամանակյա հաստացումով, բուն մաշկում աննշան շուրջանոթային ինֆիլտրատ` բաղկացած լիմֆոցիտներից ու հիստոցիտներից: Նեյրոդերմիտը մի շարք դեպքերում պետք է տարբերել խրոնիկական էկզեմայից, քանի որ մանր բշտերի առաշացման ու թացության դադարումից հետո էկզեմային օշախների տեսքը, շնորհիվ երկարատև պահպանվող որքինացման, անչափ հիշեցնում է նեյրոդերմիտի կլինիկական արտահայտությունները։

Ախտապատճառներն ու ախտածնությունը վերջնականորեն հաստատված չեն։ Նեյրոդերմիտի զարգացման մեջ կարևոր դեր են խաղում նյարդային համակարգի տարբեր հատվածների ֆունկցիոնալ խանգարումները։ Դրա մասին են վկայում, մասնավորապես, կայուն սպիտակ մաշկագիրը, արտահայտված մազաշարժական ռեֆլեքսը, ինչպես նաև մաշկում ադրենալինանման նյութերի հայտնաբերումը, մաշկի անոթների թափանցելիության իջեցումը, ջերմականոնավորման ու պայմանական ռեֆլեքսների՝ մշակման խանգարումը, հիպնոսաբուժման հաջողությունները։ Նեյրոդերմիտի՝ երբեմն դիտվող զուգորդումները բրոնխիալ ասթմայի, անոթաշարժիչ ռինիտի հետ, ինչպես նաև որոշ հիվանդների զգայնության բարձրացումը սննդանյութերի նկատմամբ, խոսում են այն մասին, որ նեյրոդերմիտի (հատկապես սփռունի) ախտածնությունում կարևոր նշանակություն ունի օրգանիզմի ալերգիկ վերակառուցումը։ Մի շարք հեղինակների կարծիքով կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների գլխավոր դերը չի բացառում ալերգիայի նշանակությունը նեյրոդերմիտի ծագման մեջ, քանի որ ալերգիկ ռեակտիվականությունը զարգանում է նևրոտիկ խանգարումների ֆոնի վրա: Նեյրոդերմիտի զարգացման մեջ դեր են կատարում նաև էնդոկրին խանգարումները՝ կապված, մասնավորապես, մակերիկամների կեղևի հետ, նյութափոխանակության խանգարումները, ստամոքսաաղիքային թունավորումները (գաստրիտներ, կոլիտ)։ Հաշվի առնելով այն փաստը, որ մի շարք դեպքերում նեյրոդերմիտով հիվանդ երեխայի ծնողը տառապում է տարբեր ալերգիկ հիվանդություններով, նշանակություն է տրվում կազմվածքային-ժառանգական գործոններին։

Բուժումը։ Հիվանդի մանրազնին քննության միջոցով պետք է հայտնաբերել այն գործոնները, որոնք ազդում են հիվանդության զարգացման վրա և, կախված արդյունքներից, նշանակել համապատասխան բուժում։ Ախտանշանորեն ցուցված են հանգստացնող միջոցների, B1 վիտամինի, նիկոտինաթթվի, հակահիստամինային պրեպարատների նշանակում։ Սփռուն նեյրոդերմիտի համառ դեպքերում կարելի է անցնել կորտիկոստերոիդ հորմոնների ոչ տևական կուրսի նշանակմանը։ Լավ արդյունք են ցուցաբերում ջերմածին (պիրոգեն) պրեպարատները (պիրոգենալ, պրոդիգիոզան), ջրաբուժումը (լոգանքներ, ցնցուղներ), րնդհանուր և տեղային լուսավորումները ուլտրամանուշակագույն ճառագայթներով, ծծմբաջրածնային լոգանքները առողջարաններում, հիպնոսաբուժումը, էլեկտրաքունը։ Արտաքին նշանակում են հակաքորային և ներծծեցնող միջոցներ, մասնավորապես ձյութային պրեպարատներ՝ օծանելիքի կամ թուրմի ձևով (ձյութ-սպիրտ-եթեր հավասար չափերով), նաֆթալան, ACD: Ցուցված է կորտիկոստերիոիդային քսուքների կիրառում (սինալար, լոկակորտեն, պրեդնիզոլոնի օծանելիք)։ Սահմանափակ նեյրոդերմիտի ժամանակ որոշ դեպքերում կարելի է անցկացնել տեղային ռենտգենոթերապիա (ավելի լավ է Բուկի-թերապիա), ոչ մեծ օջախների դեպքում՝ մերսում ածխաջրածնային սպիրտով (եթերի հետ) կամ տեղային նովոկաինային ինֆիլտրացիոն բլոկադա։