Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Արյան շրջանառության անբավարարություն

27 / 12 / 2021

Արյան շրջանառության համակարգի սուր և քրոնիկական անբավարարությունն է, երբ օրգանները և հյուսվածքները չեն ստանում արյան այն անհրաժեշտ քանակությունը, որը հարկավոր է նրանց նորմալ գործունեության համար՝ ինչպես հանգստի, այնպես էլ ծանրաբեռնվածության ժամանակ։ Ըստ ախտածնության, պայմանականորեն տարբերում են սրտային և անոթային անբավարարություններ։ Ընդունված Են արյան շրջանառության սուր անբավարարության հետևյալ կլինիկական համախտանիշները՝ սրտային սուր, գերազանցապես ձախփորոքային (սրտային ասթմա, թոքերի այտուց) կամ աջփորոքային (սուր թոքային սիրտ) անբավարարություն, անոթային սուր անբավարարություն (շոկ, կոլապս, ուշագնացություն), սիրտ-անոթային անբավարարություն (կարդիոգեն շոկ) և հիպոդիաստոլային-պարոքսիզմային տախիկարդիայից առաջացող անբավարարություն։

Արյան շրջանառության քրոնիկական անբավարարությունը, կապված այդ երևույթի արտահայտվածությունից, բաժանում են 3 աստիճանների։

1. I աստիճանը (թաքնված, լատենտ) բնորոշվում Է հևոցով, հաճախասրտությամբ, ծանրաբեռնվածություններից հետո՝ հոգնածությամբ։
2. II Ա աստիճանի դեպքում ախտանիշները նույնն են, սակայն զարգանում են հանգստից կամ թեթև ծանրաբեռնվածությունից հետո։ Արյան փոքր կամ, հազվադեպ, մեծ շրջանառությունում նկատվում են թեթև կանգային երևույթներ։
3. II Բ աստիճանի դեպքում արտահայտված կանգային երևույթներ նկատվում են արյան և՛ փոքր, և՛ մեծ շրջանառություններում։
4. III աստիճանի (տերմինալ և դիստրոֆիկ) դեպքում զգալի փոփոխություններ են նկատվում օրգանների և հյուսվածքների գործունեության ու կառուցվածքի մեջ։

Բուժումը։ Սրտային անբավարարության բուժումը կախված է նրա բնույթից և արտահայտվածության աստիճանից։ Բուժումը հիմնականում տարվում է սրտի կծկողական ունակության բարձրացման, ներքին օրգանների ֆունկցիայի նորմալացման և արյան հավասարակշռության (հոմեոստազի) վերականգնման ուղղությամբ։ Անբավարարության բուժման հիմնական սկզբունքներն են՝ կազմակերպել ճիշտ ռեժիմ և խնամք, դիետաթերապիա, դեղորայքային բուժում։ Անհրաժեշտ է նաև պարզել և բուժել առաջացնող պատճառները (ռևմատիզմ, միոկարղիտ)։ Հիմնական դերը պատկանում է ռացիոնալ դեղորայքային բուժմանը։ Առաջին հերթին նշանակվում է սրտային գլիկոզիդներ։ Անկախ պատրաստուկի ձևից և բնույթից գլիկոզիդները միանման ազդեցություն են թողնում սրտամկանի վրա, ուժեղացնում են միոկարդի կծկողական ունակությունը՝ առանց մեծացնելու պահանջը թթվածնի նկատմամբ։ Գլիկոզիդներ նշանակելիս հաշվի պետք է առնել սրտային անբավարարության աստիճանը, ինչպես նաև դեղամիջոցի ազդեցության արագությունը՝ ինչքան ժամանակում կառաջանա առավելագույն թերապևտիկ արդյունք։ Սրտային անբավարարության II և III աստիճանների ժամանակ գլիկոզիդները նշանակվում են միայն ներերակային ձևով։ Գլիկոզիդների hետ միասին նշանակվում են նաև միզամուղներ։ Սրտամկանի սնուցումը լավացնելու համար նշանակվում է կոկարբոքսիլազա, կալիումի պատրաստուկներ, վիտամինաթերապիա։