Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Մանիակալ համախտանիշ

27 / 12 / 2021

Մանիակալ համախտանիշը արտահայտվում է կլինիկական երրորդությամբ` տրամադրության բարձրացում, մտածողության պրոցեսների արագացում և հոգեշարժական գրգռվածություն: Նման հիվանդները, մշտապես ժպտալով ու ծիծաղելով, կատակում են, սրամտում, երգում, արտասանում, իրենց համարում են երջանիկ ու անհոգ: Նրանց մտքերը հոսում են խիստ արագ, մի միտքը չավարտած առաջանում է մյուսը:Մտածողության տեմպի ծայրահեղ արագացումը կոչվում է “մտքերի թռիչք” (ֆուգա իդեարում): Նման հիվանդները հաճախ արտահայտում են մեծամոլական անձի գերագնահատման մտքեր։ Շարժողական ոլորտը բնութագրվում է արտահայտված գրգռվածությամբ։ Նրանք անընդհատ գտնվում են ոտքի վրա, շարժման մեջ, միջամտում են շրջապատի մարդկանց բոլոր գործողություններին։

Մանիակալ գրգռվածությունը այլ կերպ անվանում են արգասավոր գրգռվածություն, քանի որ հիվանդների գործողությունները ունեն որոշակի նպատակ, այլ ոչ թե քաոսային բնույթ են կրում։ Սակայն հոգեկան ֆունկցիաների արագացման հետևանքով նրանք, սկսած գործողությունները ավարտին չհասցնելով, անցնում են մեկ այլ գործողության, որի արդյունքը լինում է այն, որ իրենց շուրջը խառնաշփոթ են ստեղծում։ Բոլոր հակումները ուժեղացած են, իսկ ուշադրությունը սրացած ու միաժամանակ շեղվող։