Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Կարդիոգեն շոկ

27 / 12 / 2021

Կարդիոգեն շոկը սուր սրտային անբավարարության առանձնահատուկ ձև է, որն առաջանում է սրատային ինդեքսի արտահայտված իջեցման և կենսական կարևոր բոլոր օրգաններում արյան հոսքի փոքրացման արդյունքում: Կարդիոգեն շոկը առաջանում է սրտամկանի մեծ ծավալով վնասման դեպքում «կծկման ծավալը կազմում է ձախ փորոքի ներքին մակերեսի 40-50%: Մինչը 80-ական թվականների կեսերը սրտածին շոկի առաջացման հաճախականությունը 15% էր, ներկայումս «թրոմբոլիտիկ թերապիայի կիրառման հետևանքով» այն իջել է մինչև 5-7%: Սրտածին շոկը սրտամկանի ինֆարկտի ամենածանր բարդություններից է, և մահացու դեպքերը հասնում են 80%: Շոկը զարգանում է սրտամկանի ինֆարկտի առաջին ժամերին, սակայն այն կարող է ավելի ուշ հայտնվել` 2-5-րդ օրը, ինչը հաճախ պայմանավորված է ինֆարկտի այլ բարդություններով, ինչպիսիք են պտկիկային մկանի ֆունկցիայի խանգարում կամ սուր, երկփեխկ անբավարարություն, միջփորոքային միջնապատի պատռվածք, փորոքի սուր անեվրիզմի ձևավորում:

Շոկի պատճառ կարող է հանդիսանալ սրտամկանի ինֆարկտի ռեցիդիվը: Սրտածին շոկն շատ հիվանդների մոտ առկա է սրտամկանի առաջնային պրոքսիմալ ինֆարկտի դեպքում , ինչն առաջանում է ձախ պսակային զարկերակի առաջնային միջփորոքային ճյուղի պրոքսիմալ բաժինների թրոմբոտիկ խցանման արդյունքում: Որոշ հիվանդների մոտ սրտածին շոկի կլինիկական պատկերը շատ արագ է զարգանում, ցավային սինդրոմի հայտնվելուց շատ կարճ ժամանակ հետո, բայց շատ դեպքերում կարելի է առանձնացնել մի քանի ժամ տևողություն, որի ընթացքում տեղի է ունենում շոկի կլինիկական նշանների առաջադիմությունը: Սրտածին շոկի կլինիկական պատկերը բնութագրվում է հիվանդի ընդհանուր ծանր վիճակով՝ թուլություն, արգելակում, անօգնականություն, շրջապատի նկատմամ անտարբերություն: Հիվանդի դիմագծերը սրվում են, մաշկը գունատվում« ստանում մոխրագույն երանգ և նրա վրա հայտնվում են տարածուն կապտուկներ: Մաշկը սառն է, ծածկված կպչուն քրտինքով: Վերջույթները, հատկապես ձեռքերի և ոտքերի մատները սառն են: Պուլսը ռադիալ զարկերակներում դժվար է շոշափվում: Զարկերակային ճնշումը ցածր է` սիստոլիկը 80-90 մմ.ս.ս, դիստոլիկը 50-60 մմ.ս.ս., պուլսային ճնշումը ցածր է` 30 մմ.ս.ս: Սրտի տոները խուլ են, լսվում են սիստոլիկ աղմուկներ: Շնչառությունը հաճախակի է, մակերեսային, լսելու ժամանակ լսելի է տաց խզզոցներ: Երիկամային ֆիլտրացիայի իջեցումից հետո հիվանդի մոտ առաջանում է օլիգուրիա և անուրիա: Այս ամենը վկայում է բոլոր օրգանների ակնհայտ արյունամատակարարման խանգարման մասին: