Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ի՞նչ հագուստ և վայր ընտրել նորածնի՝ ձմեռային զբոսանքի համար

15 / 12 / 2021

Զբոսնել կարելի է օդի ցանկացած ջերմաստիճանի դեպքում: Չկան ջերմաստիճանի կամ խոնավության հստակ աստիճանների որոնց դեպքում անհրաժեշտ է հրաժարվել զբոսնելուց: Նշանակություն ունի միայ առանձին վերցրած ամեն մարդու սուբյեկտիվ կարծիքը: Զբոսանքներն ինքնանպատակ չեն: Եթե դրսի ձյունն ու սառնությունը բոլորովին հրապուրիչ չեն թվում, մնացեք տանը, երեխան տանն էլ հանգիստ կքնի:

Սակայն հիշե՛ք

1.Պետք չէ երեխային այնպես փաթաթել , ասես հյուսիսային բևեռ եք ճանապարհվում: Հագցրեք նրան նույն կերպ, ինչպես ինքներդ եք հագնվում: Հետևեք, որ երեխան շատ ձիգ փաթաթած չլինի, քանի որ այս դեպքում նա հնարավորություն չի ունենա շարժվելով ինքն իրեն տաքացնելու:

2. Մի մոռացեք մաշկի պաշտպանիչ միջոցներ մասին: Խուսափեք խոնավեցնող քսուկներից: Օգտագործեք հատուկ միջոցներ , որոնք նախատեսված են հենց ցրտին օգտագործելու համար:

3. Մանկասալյակը նույնպես մի փաթաթեք: Կարիք չկա մանկասալյակի բաց հատվածները ծածկել ամեն տեսակի ծածկոցներով ու վերմակներով: Օդին հնարաավորություն տվեք շրջանառվելու, երեխային թարմ օդ է հարկավոր: Ինչպես նաև ծածկոցներով օրորոցը փակելու դեպքում չեք տեսնի երեխայի դեմքը, իսկ նրան հատևելն անհրաժեշտություն է , քանի որ այդպես ժամանակին կհասկանաք մրսում է թե ոչ, կտեսնեք եթե փսխի և այլն:

4.Զբոսանքի տևողությունը չի որոշումը մանկաբույժը, տատիկը , հարևանը, այլ դուք և ձեր փոքրիկը: Ձեզնից մեկը սառել է` գնացեք տուն: Հասկանալ երեխան սառել է թե ոչ հեշտ է, երբ նրան ինչ որ բան դուր չի գալիս նա բղավում է: Քթի ջերմաստիճանով կողմնորոշվելը սխալ է, քանի որ մարմնի բաց մասերը միշտ ավելի սառն են, քան փակերը: Կարելի է հպվել երեխայի մաշկին պարանոցի կամ կրծքի հատվածում, եթե այսստեղ մաշկը տաք է, ապա երեխան չի մրսում: