Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ի՞նչ առավելություններ ունի մանդարինը

20 / 12 / 2021

Մանդարինը հարուստ է հետևյալ օգտակար նյութերով`

- В խմբի վիտամիններով,
- А պրովիտամինով և Р վիտամինով,
- ակսորբինային թթվով.
- հանքային և այլ աղերով:

Սակայն կան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում մանդարինի օգտագործումը ցանկալի չէ, օրինակ` ցիտրուսների նկատմամբ ալերգիա, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցստամոքսահյութի բարձր թթվայնությամբ գաստրիտ, խոլեցիստիտ և հեպատիտ:

Մանդարինի հյութը կարող է պայքարել ջերմության դեմ, հագեցնել ծարավը, մաքրել աստմայով և բրոնխիտով հիվանդների թոքերը, ինչպես նաև վերականգնել ստամոքսի և աղիների միկրոֆլորան:
Մանդարինի կեղեևից ստացված հյութը նպաստում է ախորժակի լավացմանը, իսկ եփուկը` փափկացնում է հազը: Մանդարինի եթերայուղը լավագույն միջոցն է ընկճախտի և վատ տրամադրության դեմ:
Մանդարինի յուղը լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում: Այն պիտանի է բոլոր տեսակի մաշկերի և բոլոր տարիքային խմբերի համար: Արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ, հանգստացնում է նաև զգայուն մաշկը: Մանդարինի յուղի օգնությամբ կարելի է ազատվել նաև բջջանքաբորբից (ցելյուլիտ):