Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Երեխային ինչպե՞ս դեղ խմեցնել

15 / 12 / 2021

Դեղը շշից լցնելուց առաջ պետք է լավ թափ տալ։ Դեղաքանակը պետք է որոշել 5 միլիփտրանոց չափի (թեյի) գդալով կամ կաթոցիչով, իսկ եթե դեղաքանակը 5 մլ– ից պակաս է, դեղաքանակի հատուկ սրսկիչով։ Չի կարելի դեղր խառնել կաթնային խառնուրդին, սննդին կամ ըմպելիքներին, որպեսզի երեխան դեղի լրիվ չափը ստանա, չէ՞ որ նա կարող է լրիվ չուտել կամ չխմել կերակուրը կամ կաթը։ Եթե փոքրիկը չի թողնում, որ մայրր քթիկը, ականջը կամ աչքերը դեղ կաթեցնի, մեկը պետք է բռնի նրան։ Եթե բժիշկր հակաբիոտիկներ է նշանակել, երեխան պետք է բուժման ամբողջ կուրսն ստանա, նույնիսկ երբ արագ է կազդուրվում, հիվանդությունդ կարող է կրկնվել։ Սակայն հակաբիոտիկները միշտ չէ, որ օգնում են. ոչնչացնում են մանրէներր, բայց վարակի նկատմամբ անզոր են։ Վարակիչ մի քանի հիվանդություններ՝ կարմրուկջրծաղիկխոզուկ, հատուկ բուժման միջոցներ չունեն և պահանջում են ճիշտ խնամք ու սնունդ, սակայն բժիշկը պետք է միջամտի, եթե առկա է որևէ բարդություն։ Բայց շնչուղիների կամ միզուղիների և այլ շատ հիվանդություններ, որոնք մանրէներից են ծագում, հաջողությամբ բուժվում են հակաբիոտիկներով միայն բժշկի հսկողությամբ։

Ինչպե՞ս փոքրիկին դեղ տալ
Երեխային հեղուկ դեղ խմեցնելուց առաջ հարկավոր է կապել կրծկալր, ձեռքի տակ անձեռոցիկ ունենալ։ Եթե երեխան 6 ամսականից փոքր է, հարկավոր է եռացրած ջրում մանրէազերծել դեղ խմեցնելու համար անհրաժեշտ ամբողջ սպասքը։ Եթե երեխան դեռևս չի նստում, մայրր նրան գրկում է կերակրելու դիրքով, երեխայի մի ձեռքը տանում հետ՝ դեպի իր մեջքր, իսկ մյուսն ամուր բռնում է։

Չափի գդալով
Հարկավոր է չափի գդալով դեղ վերցնել և գդալը դնել հարմար տեղ։ Պետք է երեխային այնպես բռնել, որ նա շուռումուռ չգա, գդալով դեղր մոտեցնել նրա ներքևի շուրթին, երբ խմի, մյուս գդալը մոտեցնել.

Կաթոցիչով
Չափի գդալով վերցնել անհրաժեշտ դեղաքանակր։ Գդալից կաթոցիչով վերցնել մի քիչ դեղ, կաթեցնել երեխայի բերանր։ Նորածիններին չի կարելի կաթոցիչով դեղ տալ. նրանք կարող են խեղդվել։ Երբ երեխան ատամներ ունի, չի կարելի ապակյա կաթոցիչ օգտագործել։
Մանուկների համար նախատեսված դեղերր հաճելի համ ունեն, բայց եթե երեխան դեղ խմել չի ուզում, պետք է՝
- երեխայի կողքին դնել նրա սիրած հեզուկր, որ դեզը դրանով խմի, կա րելի է որևէ համով բան, կամ ուրիշ պարգև խոստանալ։ Դա կօգնի։
- Եթե երեխան չավ է հասկանում, պետք է բացատրեչ դեզ խմելու անհրաժեշտությունը։ Գնահատեչով դեղի օգտակարությունը երեխան թույւ կտա իրեն համոզել:
- եթե ոչ մի հորդոր, միջոց չի օգնում, պետք է խնդրել բժշկին, որ ուրիշ համով ու տեսքով դեզ նշանակի։

Զգուշության միջոցներ
Հարկավոր է զգուշանալ, որ երեխան չկարողանա ձեռքր վերցնել դեղերր։ Դրա համար՝
• Դեղամիջոցները պետք է պահել փակ պահարանում։
• Դեղը գնել այնպիսի փաթեթավորումով, որը երեխան բացել չի կարող։
• Չի կարեփ երեխային համոզել, թե դեզը համով է։

Ուշադրություն
Երեխային չի կաբելի ասպիրին տալ, կարելի է տալ միայն պարացետամոլ և նման դեղամիջոցներ։ Եթե երեխայի առողջացման շրջանում հանկարծակի բարձրացել է երեխայի ջերմությունր, սկսվել է սրտխառնոց,անհրաժեշտ է շտապ բժիշկ կանչել։

Ծծկեր փոքրիկների քթի մեջ դեղ կաթեցնելը
1. Մահճակալի վրա պետք է դնել ոչ մեծ բարձ, երեխային պառկեցնել այնպես, որ բարձր լինի նրա թիկունքի տակ, իսկ գլուխր հետ ընկնի։ Եթե երեխան դիմադրում է, մեկր պետք է նրան բռնի։
2. Կաթոցիչի ծայրը պետք է մոտեցնել քթանցքին ու կաթեցնել անհրաժեշտ թվով կաթիլներ։ Պետք է զգույշ լինել, որ կաթոցիչը չդիպչի երեխայի քթին, իսկ եթե դիպել է, պետք է կաթոցիչր լվանալ։

Ծծկեր փոքրիկների ականջը դեղ կաթեցնելը
1. Երեխաները չեն սիրում, որ սառր դեղն ականջն է կաթում։ Դրա համար անհրաժեշտ է հարցնել բժշկին՝ դեղը գոլացնել
կարելի՞ է, թե՞ ոչ (որոշ դեղամիջոցներ տաքանալիս քայքայվում են)։ Գոլացնելու համար դեղի սրվակր պետք է դնել գոլ (ոչ տաք) ջրով լի թասիկի մեջ, 2-3 րոպե անց ձեռքի դաստակի ներսի մասով ստուգել՝ գոլացա՞վ, թե՞ ոչ։
2. Պետք է երեխային կողքի պառկեցնել՝ հիվանդ ականջը վերևում և անհրաժեշտ քանակով դեղ կաթեցնել լսողական անցքի մեջ։ Ականջի մեջ պետք է զգուշորեն մի քիչ բամբակ դնել, որ դեղը չթափվի, և երեխային այդ դիրքով մի քիչ պառկեցնել։

Ծծկեր փոքրիկների աչքի մեջ կաթիլներ կաթեցնելը
1. Մայրը գոլ ջրում թրջված բամբակով լվանում է ցավող աչքը, հետո երեխան պառկում է՝ գլուխը դնելով մոր գիրկը։ Մայրը մի ձեռքով բռնում է նրա գլուխը, մի քիչ կողքի թեքում այնպես, որ ցավող աչքը ներքևում լինի, բութ մատով զգուշորեն հետ է քաշում ներքևի կոպր։
2. Կաթոցիչը մոտեցնում է ներքևի կոպին այնպես, որ երեխան կաթոցիչը չտեսնի, կաթեցնում է հարկավոր թվով կաթիլներ։ Պետք է զգույշ լինել և կաթոցիչով չդիպչել աչքի կոպին։ Եթե երեխան անգամ լաց լինի, միևնույն է, դեղի հարկավոր քանակ կմնա նրա աչքում։

Աչքի քսուք
Բժշկի նշանակած աչքի քսուքից մի քիչ պետք է սեղմելով մտցնել երեխայի աչքի դրսի անկյունը: