Կայքը գտնվում է պատրաստման փուլում

Կատալոգ
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Սեռավարակներ

23 / 12 / 2021

Պատահական սեռական հարաբերություն ես ունեցել, նոր զուգընկերը հարցրել է սեռական առողջությանդ մասին, կամ զույգդ խոստովանել է, որ դավաճանել է. այս իրավիճակներից յուրաքանչյուրը կարող է ստիպել մտածել` արդյո՞ք  սեռավարակ ունես

Սակայն այն, որ գոտկատեղից ներքև քոր, ցավ չունես, տարօրինակ հոտեր չես զգում, միզելիս ցավ չես զգում՝ չի նշանակում, որ սեռավարակ չունես:

Երբեմն, ախտանիշները թույլ են արտահայտված, երբեմն դրանք հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների ախտանիշների հետ: Երբեմն սեռավարակները պարզապես ախտանիշներ չունեն, սակայն միևնույնն է առողջական խնդիրներ են առաջացնում:

 

Խոսեք Ձեր բժշկի հետ

Միակ ձևը հստակ պարզելու արդյոք սեռավարակ ունեք, հետազոտություն անցնելն  ու բժշկի հետ խորհրդակցելն է: 

Ինչու՞ է անհրաժեշտ իմանալ

Սեռավարակները հաճախ են հանդիպում: ԱՄՆ ում տարեկան 20 միլիոն նոր դեպք է գրանցվում: Եթե սեռավարակ ունեք սակայն տեղյակ չեք այդ մասին, կարող եք վարակել ինչ որ մեկին: Եթե նույնիսկ ախտանշաններ չունեք, սեռավարակը կարող է վտանգավոր լինել ձեր և ձեր զույգի առողջության համար:

Որոշ սեռավարակներ` քլամիդիա, գոնորեա, անպտղություն են առաջացնում:

Այլ սեռավարակներ` սիֆիլիս, ՄԻԱՎ մահացու են: Տարիներ շարունակ չբուժվելու դեպքում սիֆիլիսը կարող է ախտահարել գլխուղեղը, սնյարդային համակարգն ու սիրտը:

Հերպեսի որոշ շտամեր կանանց մոտ կարող են արգանդի վզիկի քաղցկե առաջացնել, տղամարդկանց մոտ` առնանդամի քաղցկեղ, և հեշտոցի քաղցկեղ և կանանց և տղամարդկանց մոտ:

Ե՞րբ անցնել հետազոտություն

Որքան հաճախ պետք է անցնեք հետազոտություն, կախված է մի շարք հանգամանքներից.

  • Ձեր տարիքից,
  • սեռից,
  • մեկից ավելի սեռական զուգընկեր  կամ նոր սեռական զուգընկեր ունենալու հանգամանքից,
  • հղիությունից,
  • միասեռական հարաբերություններից (եթե տղամարդ եք),
  • պաշտպանված սեռական հարբերություն ունենալուց,
  • արդյո՞ք ներարկման միանգամյա պարագաներ եք կիսում ինչ որ մեկի հետ:

Եթե սեռապես ակտիվ եք, սակայն դեռ երբեք չեք հետազոտվել, հիմա ճիշտ ժամանակն է:

Որոշ սեռավարակներ ժամանակի ընթացքում են դրսևորվում, հնարավոր է ստիպված լինեք կրկնել որոշակի հետազոտություններ 1 և 3 ամիս անց:

Անկախ նրանից` դեռահասը ամուսնացած կապի մեջ է գտնվում, թե ոչ, նա կարող է հանդիպել անպաշտպան սեռական հարաբերությունների` հնարավոր ֆիզիկական, սոցիալական և տնտեսական հետևանքների:
Սեռավարակներ համարվում են այն հիվանդությունները, որոնք մեկ մարդուց մյուսին են փոխանցվում հիմնականում սեռական ճանապարհով: Երբեմն սեռավարակներով վարակումը կատարվում է ինֆեկցված արյան հետ շփումից կամ ուղղահայաց ճանապարհով մորից պտղին:
Սեռավարակները հանդիսանում են հասարակական առողջապահության համար շատ կարևոր խնդիր: Բուժաշխատողները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն սեռավարակներին դեռահասների մոտ, որովհետև.
1. դեռահասները բախվում են սեռավարակներով վարակման առավել բարձր վտանգի, իսկ դեռահասային տարիքի աղջիկները դասվում են առավել խոցելի խմբերին,
2. դեռահասների մոտ հետևանքներն ավելի լուրջ են, քան մեծահասակների մոտ,
3. դեռահասների մոտ սեռավարակների ախտորոշումը կարող է ավելի դժվար լինել:

Չորս ամենատարածված սեռավարակներն են` խլամիդիոզ, հոնորեա, սիֆիլիս և տրիխոմոնոզՍեռավարակների նշաններից են.

հեշտոցային արտադրություն կանանց մոտ,
- արտադրություն միզուկից տղամարդկանց մոտ,
սեռական օրգանների խոցեր կանանց և տղամարդկանց մոտ,
- փոշտի այտուց տղամարդկանց մոտ,
- ցավեր որովայնի ստորին մասում կանանց մոտ,
- աճուկային ավշային հանգույցների մեծացում:

Նշված սեռավարակներն արդյունավետ ենթարկվում են կանխարգելման և բուժման` անհրաժեշտ հակաբիոտիկների և ստանդարտացված բուժման ուղեցույցների օգտագործման դեպքում:
Սեռական հարաբերությունների սկզբում հաճախ չեն բավարարում անհրաժեշտ գիտելիքներ վերարտադրողական և սեռական առողջության հարցերի վերաբերյալ: Իրականում, առաջին սեռական պորձը դեռահասների համար հաճախ փորձարկում է, և որպես կանոն, դեռահասները սրան չեն պատրաստվում նախապես, չեն օգտագործում պահպանակներ և հակաբեղմնավորիչ միջոցներ:
Եթե հակաբեղմնավորիչները մատչելի չեն կամ չեն օգտագործվում, երկու սեռերն էլ վտանգվում են սեռավարակների ձեռքբերման առումով, իսկ աղջիկները` նաև հղիանալու:
Արգանդի վզիկի նորագոյացությունները, արգանդի վզիկի քաղցկեղը, արտահայտվում է ավելի մեծ տարիքում, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալ հիվանդության զարգացման վտանգը երկու անգամ մեծանում է, եթե կինը սեռական կյանքով սկսել է ապրել վաղ դեռահասային շրջանում և ունեցել է երկուսից ավել թվով զուգընկերներ:

Դեռահասների և երիտասարդների շրջանումսեռավարակների վերաբերյալ գլոբալ տվյալները հետևյալն են.

- յուրաքանչյուր տարի 20 դեռահասներից մեկը հիվանդանում է բուժելի սեռավարակով, չհաշված վիրուսային վարակները,
- երիտասարդները սեռավարակներով վարակվում են ավելի վաղ տարիքում,
- տարեկան 330 միլիոն գրանցվող սեռական վարակներից առնվազն 1/3-ն ընկնում է մինչև 25 տարեկան երիտասարդներին,
- աշխարհում ՄԻԱՎ վարակման նոր դեպքերի ավելի քան կեսը նկատվում է 10-24 տարեկան երիտասարդների շրջանում:

Դեռահասների շրջանում սեռավարակների բարձր տարածվածությունը դժվար խնդիր է հանդիսանում բուժաշխատողների համար, որոնցից շատերը չգիտեն, ինչպես պետք է բավարարվեն դեռահասների սեռական կյանքի հետ կապված կարիքները: Դեռահասային շրջանում սեռական հարաբերությունները կրում են չպլանավորված բնույթ, և դեռահասները, իհարկե, հաճախ լավ տեղեկացված չեն լինում սեռավարակների կանխարգելման և հակաբեղմնավորման մեթոդների մասին:
Բացի սեռավարակներով վարակվելու բարձր վտանգից, որպես անպաշտպան սեռական հարաբերությունների արդյունք, աճում է վերարտադրողական առողջության այլ խնդիրների ռիսկը, այդ թվում անցանկալի հղիությունը և վաղ տարիքում անապահով արհեստական վիժումները:

Դեռահասային շրջանում տարած սեռավարակները թողնում են ավելի լուրջ հետևանքներ, քան ավելի մեծ տարիքում: Դեռահասների մոտ սեռավարակների հետևանքները հետևյալն են.
- փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ (ՓԿՕԲՀ) և չբերություն,
- արգանդի վզիկի դիսպլազիա կամ քաղցկեղ, դեռահասային տարիքում վարակումը մարդու պապիլոմայի վիրուսով, որը հաճախացնում է արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը,
- երրորդային սիֆիլիս, երկարատև չբուժված դեպքերում ախտահարվում են սիրտը և գլխուղեղը,
- սեռավարակների հետ կապված ամոթի և նվաստացած լինելու զգացումը կարող են բացասաբար անդրադառնալ դեռահասի հոգեբանական զարգացման և հետագայում սեռական կյանքի վրա: